Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Вторник, 2017-04-25
Главная » 2017 » Январь » 15 » Բանանի օգտակարությունն ու դրական աղդեցությունն օրգանիզմի վրա. 10 բուժիչ հատկություն
loading...
12:36 PM
Բանանի օգտակարությունն ու դրական աղդեցությունն օրգանիզմի վրա. 10 բուժիչ հատկություն


 


Այս համեղ արևադարձային միրգը շատերն են սիրում, սակայն դրա օգտակարության և բուժական հատկությունները ոչ բոլորին է ծանոթ: Բանանի օգտակար հատկանիշները ներկայացրել է Healthy Life Tricks-ը:

Ընկճախտ  (դեպրեսիա)


Ընկճախտով տառապողների շրջանում կատարված հետազոտությունը ցույց է տվել, որ բանանի օգտագործումից հետո նրանց վիճակը զգալիորեն բարելավվել է: Դա տեղի է ունենում տրիպտոֆան տեսակի սպիտակուցի առկայության շնորհիվ, որը մեր օրգանիզմը վերածում է սերոտոնինի` երջանկության հորմոնի, որը հանգստացնում է և բարելավում տրամադրությունը:


Նախադաշտանային ախտանիշ


Դեղահաբերի փոխարեն կարող եք բանան ուտել: Բանանում առկա B6 վիտամինը կարգավորում  է  գլյուկոզայի մակարդակը` անմիջականորեն ազդելով տրամադրության վրա:


Սակավարյունություն (անեմիա)


Բանանի պարունակության մեջ առկա երկաթի մեծ քանակությունը խթանում է  հեմոգլոբինի արտադրությունը`օգնելով վերականգնել արյան կարմիր գնդիկները:


Արյան ճնշում


Բանանի պարունակության մեջ առկա կալիումն ու աղի քանակությունը հիանալի համադրություն են արյան բարձր ճնշման դեմ պայքարելու համար:

 


Ուղեղ

 


Բանանը բարելավում է ուղեղի աշխատանքն ու ուշադրությունը կալիումի հարուստ պարունակության շնորհիվ:


Փորկապություն


Բանանը հարուստ է մանրաթելերով և  նպաստում է մարսողական համակարգի նորմալ աշխատանքին` առանց լուծողականների կիրառության:


Այրոց


Բանանը դրականորեն է ազդում օրգանիզմի վրա բարձր թթվայնության պարագայում` պայքարելով այրոցի զգացողության դեմ:


Մոծակի խայթոց


Տարատեսակ քսուքների դիմելուց առաջ ցավը հանգստացնելու համար խայթոցից տուժած հատվածն անհրաժեշտ է բանանի կեղևի ներսի մասով տրորել: Դա հանգստացնում է այտուցվածությունն ու գրգռվածությունը:


Նյարդեր


Բանանը հարուստ է վիտամին B-ով, որը հանգստացնում է իմունային համակարգը: Քաղցրի կամ կալորիականությամբ հարուստ ուտելիքի փոխարեն օգտագործեք բանան ցանկացած սթրեսային իրավիճակում հանգստանալու համար:

Խոց


Բանանը բուժիչ է համարվում աղիքային հիվանդությունների ժամանակ իր  փափկության շնորհիվ: Բանանն այն ուտելիքն է, որը թույլատրվում է ուտել խոցի անգամ ամենաբարդ տեսակի ժամանակ: Բանանը չեզոքացնում է թթվայնությունը և գրգռվածությունն  օրգանիզմում` պաշտպանիչ շերտ ստեղծելով   ստամոքսում:

Просмотров: 1895 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->