Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Среда, 2017-07-26
Главная » 2017 » Январь » 15 » Առողջական 7 խնդիր, որ կարող է առաջանալ յոդի դեֆիցիտի պատճառով
loading...
12:44 PM
Առողջական 7 խնդիր, որ կարող է առաջանալ յոդի դեֆիցիտի պատճառով


 

 

Յոդը այն կարևոր միկրոտարրերից մեկն է, որը մասնակցում է մի շարք ֆիզոլոգիական պրոցեսների: Վերջինիս դեֆիցիտը հանգեցնում է մի շարգ  լուրջ խնդիրների ու պահանջում է արագ  բուժում:

 

Ձեզ ենք ներկայացնում 7 նախանշաններ, որոնք կվկայեն այն մասին, որ ձեր օրգանիզմին անհրաժեշտ է յոդ:


1. Քրոնիկ հոգնածություն

 

Յոդի քրոնիկ դեֆիցիտի 1-ին նախանշաններից մեկը  համարվում է հոգնածությունը, անտարբերությունն ու քնկոտությունը, իսկ վահանագեղծի հորմոնի հիմնական գործառույթներից մեկը համարվում է օրգանիզմը էներգիայով ապահովելը: Շատ դեպքերում յոդի դեֆիցիտի դեպքում  քրոնիկ հոգնածությունն ուղեկցվում է մկանային թուլությամբ: Նման նախանշանների դեպքում հարկավոր է դիմել բժշկի:


2. Յոդի բացակայություն ու այտուցվածությունը.


Դա յոդի դեֆիցիտ է, որը կարելի է անգամ անզեն աչքով նկատել: Հաճախակի յոդի պակասության դեպքում այտուցվածություն է առաջանում աչքերի տակ, ձեռքերին ու ոտքերին: Այս դեպքում միզամուղ միջոցներ ընդունելը ոչ միայն անօգուտ է, այլ անգամ վտանգավոր, քանի որ այդ դեղամիջոցների ընդունաման դեպքում օրգանիզմից դուրս են գալիս օգտակար նյութեր, որն էլ և հանգեցնում է ջրաղային բալանսի խանգարման:


3. Դաշտանային ցիկլի խանգարում.

 

Կանաց մոտ յոդի դեֆիցիտը կարող է առաջացնել դաշտանային ցիկլի խանգարում, քանի որ այդ դեպքում խախտվում է ամբողջ հորմոնալ համակարգը: Օրգանիզմում յոդի երկարատև բացակայության դեպքում հնարավոր է անգամ անպտղության զարգացում ու մենոպաուզայի  վաղաժամ  սկիզբ:
Եթե յոդի դեֆիցիտը հայտնվում է հղիության ընթացքում, ապա այն բացասապար է անդրադառնում պտղի վրա, որի դեպքում հնարվոր է անգամ բնածին հիվանդություններ և ինքնաբուխ վիժում առաջանա:

 


4. Յոդի դեֆիցիտ ու իմունտետի նվազում.


Հաճախակի մրսածությունը կարող է լինել յոդի դեֆիցիտի հետևանք, քանի որ յոդը մեծ դեր է խաղում օրգանիզմի դիմադրողականության պահպանման գործում: Յոդի բացակայության դեպքում օրգանիզմը դառնում է ավելի խոցելի վիրուսային, բակտերիալ ու սնկային վարակների նկատմամբ:


5. Երկաթի դեֆիցիտի հետևանքով առաջացող անեմիա.

 

Յոդի դեֆիցիտի դեպքում նյութափոխանակության ակտիվության նվազումը հաճախակի ուղեկցվում է արյան մեջ երկաթի դեֆիցիտով: Նման դեպքերում անեմիան, որպես կանոն,  արտահայտված բնույթ չի կրում ու արտահայտվում է արդեն  հիպոթիրեոզի ուշ շրջանում: Հիվանդին անհանգստացնում է ականջների մեջ առկա աղմուկը, թուլությունը, մաշկային ծածկույթի գունատությունն ու գլխապտույտը:


6. Ավելորդ քաշ.

 

Յոդը հարկավոր է վահանգեղձի նորմալ աշխատանքի համար, որն ատադրում  է թրիօքսին ու թիրեոտրոպ հորմոնները: Վերջիններս ակտիվ մասնակցում են նյութափոխանակության գործընթացին: Յոդի բացակայության դեպքում, նվազում է հորմոնների արտադրությունը, ինչն էլ և ազդում է նյութափոխանակության մակարդակի նվազման վրա: Այդ ամենն էլ հանգեցնում է ճարպային հյուսվածքների կուտակմանը, իսկ այտուցվածության հետ կապված խնդիրը, որը բնորոշ է յոդի դեֆիցիտին, միայն ավելի է բարդացնում վիճակն ու նպաստում է քաշի ավելացմանը:


7. Ինտելեկտի նվազում.


Օրգանիզմում յոդի բացակայությունը հանգեցնում է ուշադրության նվազման, հիշողության վատթարացման ու ինտելեկտի նվազման: Յոդի դեֆիցիտը հանգեցնում է ուղեղի բջիջների նյութափոխանակության նվազման , որի հետևանքով էլ մարդ կորցնում է տարեթվերը հիշելու, տեղեկատվությունը վերամշակելու  ու դժվար հանձնարարությունները լուծելու կարողությունները, եվ եթե յոդի դեֆիցիտը չկարգավորվի, ապա հնարավոր է առաջանա  խորը դեպրեսիա:


Աղբյուրը՝ med2.ru

Просмотров: 2987 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

--> -->