Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Понедельник, 2017-09-25
Главная » 2017 » Январь » 15 » Փորկապությունը բուժող հիանալի ժողովրդական միջոցներ
loading...
1:05 PM
Փորկապությունը բուժող հիանալի ժողովրդական միջոցներ

Փորկապությունը բուժող հիանալի ժողովրդական միջոցներ

Եթե երկու օրից ավել աղիները չեն դատարկվել, ուրեմն ձեզ մոտ փորկապություն է:

Աղիների դատարկման հաճախականությունը տարբեր մարդկանց մոտ տարբեր է: Բուսական սնունդ նախընտրող մարդկանց մոտ դա կատարվում է օրը 2 անգամ, խառը սննդակարգ ունեցողների մոտ՝ օրը մեկ անգամ, իսկ միս և ձու հաճախակի օգտագործողների մոտ՝ երկու, նույնիսկ երեք օրը մեկ:

Փորկապությունով տառապող մարդիկ բողոքում են որովայնում անհարմարավետության զգացողությունից, գլխացավից, ախորժակի բացակայությունից և դեպրեսիայից: Երկարատև փորկապության դեպքում պետք է շտապ բժշկի դիմել: Սակայն կարող եք խուսափել դրանից, եթե հետևեք որոշ խորհուրդների:

• 2 ճ.գ. ցորենի թեփի վրա լցնել 1 բաժակ տաք կաթ կամ ջուր, ծածկեք շորով և թողեք 40 րոպե: Առավոտյան և քնելուց առաջ խմեք կեսական բաժակ:

• Ամեն օր նախաճաշից կես ժամ առաջ 1 բաժակ սենյակային ջերմաստիճանի ջուր խմեք: Շատերը տաք ջուր են խմում, բայց դա սխալ է, քանի որ տաք ջուրը շատ արագ ներծծվում է և պետք եղած ազդեցությունը չի թողնում:

• Սոված վիճակում 2 չմաքրած խնձոր կերեք: Լավանում է ոչ միայն աղիների գալարակծկանքը, այլև ակտիվ նյութերի՝ պեկտինների շնորհիվ օրգանիզմից դուրս են գալիս տոքսիններն ու խարամները:

• Նարինջը փորկապությունից ազատվելու հիանալի միջոց է: Քնելուց առաջ 1 նարինջ կերեք:

• Ամեն առավոտ 1 բաժակ մասուրի թուրմ խմեք:

• Առավոտյան արթնանալուց հետո, անկողնում պառկած, 20-30 անգամ բարձրացրեք և իջեցրեք իրանի վերին հատվածը: Դրանից հետո կանգնեք հատակին, ձեռքերը դրեք կոնքերին և այնքան անգամ կքանստեք, ինչքան կարող եք: Կքանստած վիճակում մնացեք 3-5 վայրկյան: Աղիները կսկսեն աշխատել:

• Աղի մթերքները, սառը խմիչքները, պաղպաղակը, պոմիդորը, մեղրը, սև հաղարջը, ծիրանը, բալը, տարեկանի հացը, սալորը, հնդկաձավարի շիլան, բազուկն ու կաղամբը ուժեղացնում են աղիների գալարակծկանքը և թույլ չեն տալիս փորկապություն առաջանա:

• Քնելուց առաջ միանգամից խմեք 1 բաժակ մածունի և 1 ճ.գ. արևածաղկի կամ ձիթապտղի յուղի խառնուրդ:

• Յոթ օր քնելուց առաջ կես բաժակ վարունգի թթվաջուր խմեք:

• Երկարատև փորկապությունները բուժում են բազուկի հյութով. պետք է իրար խառնել հավասար քանակությամբ բազուկի և գազարի հյութերը:

Առո՛ղջ եղեք:

ԲԱՐՈՄԵՏՐ

Просмотров: 2857 | Добавил: sedablog1 | Рейтинг: 1.0/1
loading...
Всего комментариев: 0
avatar