Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Суббота, 2017-05-27
Главная » 2017 » Январь » 15 » Դարչինի բուժիչ հատկությունները
loading...
4:19 PM
Դարչինի բուժիչ հատկությունները

Դարչինի բուժիչ հատկություններըԴարչինը ամենատարածված համեմունքներից է: Արևմտյան երկրներում այն օգտագործում են հիմնականում թխվածքների և ըմպելիքների հետ, ասիական երկրներում հանդիսանում է աղի բաղադրատոմսերի մաս: Դարչինի բուժիչ հատկությունները կապված են նրա մեջ պարունակվող եթերային յուղի հետ: Այն կարելի է օգտագործել որպես հակաօքսիդիչ, իսկ նրա հոտը խթանում է ուղեղի աշխատանքը: Դարչինի օգտակար և բուժիչ հատկությունները 1. Իր բաղադրության շնորհիվ դարչինը խոչընդոտում է այնպիսի սարսափելի հիվանդությունների զարգացմանը, ինչպիսիք է հաստ աղիքի քաղցկեղը: 2. Դարչինում պարունակվող մանրաթելերը փորկապության և լուծի դեմ պայքարելու հիանալի կանխարգելիչ միջոց են: 3. Դարչինի հակաօքսիդանտ և հակաբակտերիալ հատկությունները ևս ունեն նույնքան կարեւոր նշանակություն: Դարչինի թանձրուքն օգտագործվում է որպես մրսածության դեմ պատրաստվող դեղամիջոցների բաղադրիչներից մեկը: Բոլորին է հայտնի մրսածության դեմ հին ու բարի, «տատիկի» դարչինով մեղրի բաղադրատոմսը: 4. Գիտական հետազոտությունները ցույց են տալիս, որ այս համեմունքը նպաստում է արյան մեջ շաքարի նվազեցմանը, ինչն իրենից արժեք է ներկայացնում դիաբետիկների համար: Ընդամենը կես թեյի գդալ դարչինը կարող է զգալիորեն ազդել ինսուլինի ակտիվության և բջիջների գլյուկոզա կլանելու ունակության վրա: 5. Դարչինը նպաստում է արյան մեջ «վատ» խոլեստերինի մակարդակի նվազեցմանը: Աշխատանքային օրվա սկզբին դարչինով մի բաժակ թեյ խմելու սովորությունը կարող է զգալիորեն նվազեցնել սրտանոթային հիվանդությունների զարգացման վտանգը: Նույնիսկ նրանց համար, ովքեր արդեն սրտի կաթված են տարել, դարչինը կարող է օգնել ամրապնդել սրտամկանները եւ նվազեցնել կրկնվող ինֆարկտի վտանգը: 6. Իր հակաբակտերիալ հատկությունների շնորհիվ, դարչինը կարելի է օգտագործել պահածոների մեջ, հատկապես որպես թթվաջրի բաղադրիչ: Իսկ ընդհանուր առմամբ դարչինն օգնում է երկարաձգել ապրանքների պահպանման ժամկետը, որոնց մեջ այն ավելացվում է: 7. Դարչինի յուղն ունի մաշկի գրգռվածությունը վերացնելու հատկություն, ուստի այն ավելացվում է տարբեր քսուքների մեջ: 8. Դարչինի բույրն ունի տրամադրությունը բարձրացնելու, ուղեղի աշխատանքը և տեսողական հիշողությունը բարելավելու հատկություն: Подробнее: https://shabat.am/am/article/110021/Darchini-bujhich-hatkutyunnery

Просмотров: 2359 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->