Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Воскресенье, 2017-04-23
Главная » 2017 » Январь » 15 » Սրտային անբավարարության պատճառները, ախտանշաններն ու բուժումը
loading...
6:34 PM
Սրտային անբավարարության պատճառները, ախտանշաններն ու բուժումը


 


Սրտի, որպես մխոցի, արյան նորմալ շրջանառությունն ապահովող գործունեության անկարողությունն է։ Սրտային անբավարարությունն ի հայտ է գալիս սրտամկանի, թոքերի տարածուն ախտահարումների, պերիկարդիտների, զարկերակային հիպերտենզիայի, սրտի արատների և այլ ախտաբանական վիճակների դեպքում, որոնք դժվարացնում են սրտի աշխատանքը։

Սրտային սուր անբավարարությունը զարգանում է սրտի ձախ փորոքային սուր անբավարարության հետևանքով թոքային հյուսվածքում շճային հեղուկի արտազատումով (ինտերստիցիալ այտուց)։

Սրտային քրոնիկական անբավարարությունը բնորոշ է միտրալ (երկփեղկ) և տրիկուսբիդալ (եռփեղկ) փականների արատներին, կպչող պերիկարդիտին։ Այն հաճախ զուգորդվում է ձախփորոքային անբավարարությամբ։


Կլինիկան։ Պարանոցային երակների արտափքում, բարձր երակային ճնշում, ակրոցիանոզ, լյարդի մեծացում, այտուց, դեղնություն, ջրգողություն։ Փոփոխությունները սրտի կողմից՝ սրտի սահմանների մեծացում, կարդիոմեգալիա, ռիթմի խանգարում, նախասիրտ-փորոքային բլոկադա։


Բուժումը։ Սրտային անբավարարության բուժումը կախված է նրա բնույթից և արտահայտվածության աստիճանից։ Բուժումը հիմնականում տարվում է սրտի կծկողական ունակության բարձրացման, ներքին օրգանների ֆունկցիայի նորմալացման և արյան հավասարակշռության (հոմեոստազի) վերականգնման ուղղությամբ։ Անբավարարության բուժման հիմնական սկզբունքներն են՝ կազմակերպել ճիշտ ռեժիմ և խնամք, դիետաթերապիա, դեղորայքային բուժում։ Անհրաժեշտ է նաև պարզել և բուժել առաջացնող պատճառները (ռևմատիզմ, միոկարղիտ)։ Հիմնական դերը պատկանում է ռացիոնալ դեղորայքային բուժմանը։ Առաջին հերթին նշանակվում է սրտային գլիկոզիդներ։ Անկախ պատրաստուկի ձևից և բնույթից գլիկոզիդները միանման ազդեցություն են թողնում սրտամկանի վրա, ուժեղացնում են միոկարդի կծկողական ունակությունը՝ առանց մեծացնելու պահանջը թթվածնի նկատմամբ։ Գլիկոզիդներ նշանակելիս հաշվի պետք է առնել սրտային անբավարարության աստիճանը, ինչպես նաև դեղամիջոցի ազդեցության արագությունը՝ ինչքան ժամանակում կառաջանա առավելագույն թերապևտիկ արդյունք։ Սրտային անբավարարության II և III աստիճանների ժամանակ գլիկոզիդները նշանակվում են միայն ներերակային ձևով։


Գլիկոզիդների hետ միասին նշանակվում են նաև միզամուղներ։ Սրտամկանի սնուցումը լավացնելու համար նշանակվում է կոկարբոքսիլազա, կալիումի պատրաստուկներ, վիտամինաթերապիա։

 

 

Սկզբնաղբյուրը՝ Կլինիկական մանկաբուժություն

Վ.Ա. Աստվածատրյան

Աղբյուր՝ doctors.am

Просмотров: 837 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->