Ի՞նչ են հուշում աստղերը ձեր առողջական վիճակի մասին. շաբաթվա աստղագուշակը (16.01.2017-22.01.2017) - 16 Января 2017 - sedablog
Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Вторник, 2017-03-28
Главная » 2017 » Январь » 16 » Ի՞նչ են հուշում աստղերը ձեր առողջական վիճակի մասին. շաբաթվա աստղագուշակը (16.01.2017-22.01.2017)
loading...
3:23 PM
Ի՞նչ են հուշում աստղերը ձեր առողջական վիճակի մասին. շաբաթվա աստղագուշակը (16.01.2017-22.01.2017)


 

 

Խոյ (21.03-20.04)

 

Աստղերը հուշում են, որ ձեր ընտրած ուղին ճիշտ է, ուստի հարկավոր է շարունակել նույն կերպ: Այս շաբաթ հարկավոր է կազմել հատուկ պլան` հետագայում դրա հիման վրա առողջական վիճակը բարելավելու համար: Բոլոր բարդ ու վիճելի հարցերն անհրաժեշտ է քննարկել բժշկի հետ, իսկ եթե դեռ չեք կողմնորոշվել, թե որ մասնագետի հսկողության տակ պետք է բուժվեք, ապա այս շաբաթը նվիրեք այդ որոշումը կայացնելուն:

 

Ցուլ (21.04-22.05)

 

Այս շաբար Ցլերին խորհուրդ է տրվում ուշադիր լինել աչքերի հանդեպ և չծանրաբեռնել դրանք: Աշխատեք աչքերը տրորելու փոխարեն հաճախակի թարթել, իսկ հնարավորության դեպքում թեյով կամ թարմ վարունգով դիմակներ դրեք:

 

Երկվորյակներ (23.05-22.06)

 

Երկվորյակներին այս շաբաթ խորհուրդ չի տրվում որևէ լուրջ փոփոխություն անել, իսկ բոլոր վիճելի հարցերը հարկավոր է քննարկել բժշկի հետ: Աստղերը խորհուրդ են տալիս սկսել վստահել կռահողականությանն ու ուշադրություն դարձնել օրգանիզմի տված ազդանշաններին, քանի որ դա շատ օգտակար հմտություն է:

 

Խեցգետին (23.06-23.07)

 

Այս շաբաթ Խեցգետինների գլխուղեղը շատ ակտիվ կլինի, ինչը կօգնի հեշտությամբ գտնել նույնիսկ ամենաբարդ հարցերի պատասխանը: Դրական ազդեցությունն էլ ավելի երկար պահպանելու համար խորհուրդ է տրվում հրաժարվել քաղցրավենիքից, թխվածքներից ու քազցր ըմպելիքներից և փոխարենը նախապատվությունը տալ մրգերին, հատապտուղներին ու ամբողջական հացահատիկից պատրաստված մթերքին: Աշխատեք հրաժարվել ալկոհոլից և հնարավորինս քիչ ծխել:

 

Առյուծ (24.07-24.08)

 

Այս շաբաթ աստղերը խորհուրդ չեն տալիս փորձարկումներ անել: Խուսափեք սրճարաններում ու ռեստորաններում սնվելուց և ոչ մի դեպքում մի կերեք անծանոթ սնունդ: Այս շաբաթ նախապատվությունը հարկավոր է տալ միայն ծանոթ ու հնարավորինս պարզ ուտեստներին:

 

Կույս (25.08-23.09)

 

Կույսերին այս շաբաթ խորհուրդ է տրվում հարստացնել սննդակարգը մրգերով, որոնք նրանք ախկինում հազվադեպ են կերել կամ առհասարկ չեն փորձել: Մի վախեցեք որևէ նոր բան փորձել, քանի որ դա միայն դրական ազդեցություն կունենա ձեր օրգանիզմի վրա: Նաև խորհուրդ է տրվում փորձել նոր համեմունքներ:

 

Կշեռք (24.09-23.10)

 

Կշեռքներին այս շաբաթ կարող են տանջել նախկինում ինչ-ինչ պատճառներով ամբողջությամբ չբուժված հիվանդությունները, ուստի, տեղյակ լինելով հնարավոր ախտանշաններին, աշխատեք ձեռքի տակ պահել անհրաժեշտ դեղամիջողները: Բացի այդ, հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ և չհետաձգել բուժումը: Մասնագետի նշանակումների ու ցուցումներին հետևելով՝ կարելի է կարգավորել առողջական վիճակը և նույնիսկ ամբողջությամբ բուժվել:

 

Կարիճ (24.10-22.11)

 

Կարիճների մարսողական համակարգն այս շաբաթ շատ խոցելի կլինի, ուստի խորհուրդ է տրվում խուսափել մարինացված, ապխտած, թթվեցրած, տապակած մթերքից և հրաժարվել շատ յուղոտ սննդամթերքից ու ալկոհոլից: Շատ հարմար ժամանակ է դիետաների համար, սակայն հարկեվոր է զգույշ լինել օրգանիզմին էլ ավելի մեծ վնաս չհասցնելու համար: Ոչ մի դեպքում չի կարելի քաղցած կամ ծարավ մնալ:

 

Աղեղնավոր (23.11-22.12)

 

Աղեղնավորներից շատերը ներկայում չափազանց մեծ գումարներ են ծախսում առողջական վիճակը բարելավելու համար: Այս շաբաթ աստղերը խորհուրդ են տալիս մտածել այդ ծախսերը մի փոքր քչացնելու, բայց և լավ մասնագետին չկորցնելու և կյանքի որակը չվատացնելու ուղղությամբ: Հնարավոր է, որ ձեզ հաջողվի գտնել բուժման ոչ միայն ավելի էժան, այլ նաև ավելի արդյունավետ տարբերակ:

 

Այծեղջյուր (23.12-20.01)

 

Հնարավոր է, որ դուք ընդունեք դեղամիջոցներ, որոնց մասին կարծիքները միայն դրական են, սակայն խոստացված արդյունքն այդպես էլ չստանաք և հիասթափվեք: Հարկավոր է ևս մեկ անգամ խորհրդակցել բժշկի հետ: Հնարավոր է, որ կարիք լինի ձեր դեղամիջոցը նմանատիպ մեկ այլ միջոցով: Խնդիրներից խուսափելու համար աշխատեք խուսափել կասկածելի թվացող դեղատներից, քանի որ նման վայրերում կեղծ դեղամիջոց ձեռք բերելու հավանականությունն ավելի մեծ է:

 

Ջրհոս (21.01-19.02)

 

Ներկայում Ջրհոսների համար ամենակարևորն անտեղի խնդիրներ չհորինել է: Մինչ դուք կենտրոնանաք որևէ անկարևոր մանրուքի վրա, դուք կարող եք բաց թողնել ձեր օրգանիզմի տված որևէ կարևոր ազդանշան: Ուշադիր եղեք ձեր օրգանիզմի հանդեպ: Բացի այդ, շատ ավելի լավ կլինի, եթե անբողջական բուժզննում անցնեք և խորհրդակցեք բժշկի հետ:

 

Ձկներ (20.02-20.03)

 

Այս շաբաթ Ձկների մշտական ուղեկիցը կարող են դառնալ անտարբերությունն ու սեփական անձի և շրջապատի նկատմամբ հետաքրքրության բացակայությունը, ինչը հետագայում կարող է հանգեցնել դեպրեսիայի: Եթե սկսեք հենց այս պահից աշխատել իրավիճակը շտկելու ուղղությամբ, ապա հետագայում կարող եք խուսափել դեղորայքային բուժումից: Գնացեք գնումների, ավելի շատ զբոսնեք, սովորեք շուտ քնել և շուտ արթնանալ: Այս ամենը էներգիա կհաղորդի և կօգնի բարձրացնել տրամադրությունը:

Просмотров: 1602 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->