Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Понедельник, 2017-05-01
Главная » 2017 » Январь » 16 » Պարզ վարժություններ՝ առավոտյան արագ ու հեշտ արթնանալու և արյան ճնշումը կարգավորելու համար
loading...
7:15 PM
Պարզ վարժություններ՝ առավոտյան արագ ու հեշտ արթնանալու և արյան ճնշումը կարգավորելու համար

Առավոտյան շուտ արթնանալը շատերին է դժվարությամբ տրվում, սակայն կա մի հիանալի միջոց, որը կօգնի առանց մեծ ջանքեր գործադրելու և բարդ վարժություններ անելու հեշտությամբ արթնանալ: Արագ ու հեշտ արթնանալու համար պարզապես հարկավոր է մերսել ականջները:

 

Ճնշման հետ կապված խնդիրների պատճառը մշտական անհանգստությունն ու սթրեսն է: Նաև արյան գերճնշում կարող է առաջանալ այն մարդկանց մոտ, որոնք գենետիկ հակվածություն ունեն: Բացի այդ, մեծ նշանակություն ունի նաև շրջակա միջավայրը:

 

Արյան գերճնշումը ժամանակին բուժելու և հետագա զարգացումը կանխելու դեպքում կարելի է խուսափել բարդություններից, սակայն, որպես կանոն, մարդիկ ուշադրություն չեն դարձնում հիվանդության ախտանշանների վրա և քայլեր չեն ձեռնարկում հիվանդության վաղ փուլերում: Նույնիսկ առողջ մարդու մոտ կարող է նկատվել զարկերակային բարձր ճնշում, սակայն միևնույն ժամանակ այն չի հասնում ճգնաժամային սանդղակի և վտանգավոր չի լինում մարդու համար:

 

Ձեզ ենք ներկայացնում վարժություններ մերսման տեսքով, որոնք կօգնեն կարգավորել ճնշումը, տոնուս կհաղորդեն, կազատեն քնկոտությունից, նյարդային լարվածությունից, իսկ որոշ դեպքերում նաև գլխացավից: Այս վարժությունները շատ պարզ են, ուստի դրանք կարելի է կատարել ինչպես տանը, այնպես էլ աշխատավայրում:

 

1-ին վարժություն

 

Ափերը դնել ականջների ետևում և դեպի առաջ ծալել ականջախեցիները: Պահել ականջախեցիներն այս դիրքով մի քանի վայրկայն:

 

2-րդ վարժություն

 

Ականջաբլթակները մատներով բռնել և ձգել տարբեր ուղղություններով՝ վերև, ներքև, աջ ու ձախ: Սակայն ոչ մի դեպքում չի կարելի չափազանցը ուժեղ ձգել:

 

3-րդ վարժություն

 

Ափերը դնել ականջախեցիների վրա, այնուհետև տրորել ու մերսել դրանք:

 

4-րդ վարժություն

 

Մատների ծայրերով նուրբ շարժումներով մերսել ականջի անցքերն ու փոքրիկ ելուստները:

 

5-րդ վարժություն

 

Ափերը դնել ականջախեցիների վրա և անել  մի քանի զսպանակաձև շարժում: Այս վարժությունը կնպաստի լսողության բարելավմանը:

 

6-րդ վարժություն

 

Լսողական անցուղիները ծծումից ազատելու համար հարկավոր է մի քանի պարզ վարժություն անել: Անհրաժեշտ է շփել ականջի ետևում գտնվող ուռուցիկ հատվածները, ծալել ականջախեցիները և ժամանցույցի սլաքի ուղղությամբ պտտել լսողական անցուղու մոտ գտնվող ելուստը

 

3 րոպե տևողությամբ այս վարժությունները կօգնեն արագ արթնանալ և կնպաստել գլխուղեղի արագ աշխատանքին:

 

Նյութի աղբյուրը՝ takprosto.cc

Просмотров: 847 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->