Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Вторник, 2017-05-30
Главная » 2017 » Январь » 16 » Գիտնականները պարզել են, թե որոնք են սիրահարվածության հստակ նշանները
loading...
7:29 PM
Գիտնականները պարզել են, թե որոնք են սիրահարվածության հստակ նշանները


Իրական սիրահարվածությունը, ինչպես նաև ուժեղ համակրանքի զգացումն այդքան էլ հեշտ չէ տարբերել: Սակայն հոգեբանները ներկայացրել են այն տարբերակիչ նշանները, որոնք ցույց կտան, որ մարդն իսկապես սիրահարված է մեկ ուրիշին, հաղորդում է gogetnews.info կայքը:

 

Անկախ տարիքից՝ իր սիրելի մարդու կողքին գտնվելիս մարդը վերածվում է երեխայի, որը սպասում է Սուրբ Ծննդյանն ու նվերվերին: Ժպիտը կարող է ծաղկել նրա դեմքին՝ պարզապես զուգընկերոջ մասին մտածելիս: Պատճառը ենթագիտակցությունն է, որը սիրելի էակի պատկերն է ստեղծում:

 

Գիտնականները նաև նշել են, որ ռոմանտիկ անձնաց կողմից հաճախ հիշատակվող «որովայնի թիթեռնիկները» իրականում լրիվ նորմալ երևույթ են: Բանը նրանում է, որ սիրահարվածությունը կարող է զգալիորեն ազդել աղեստամոքսային համակարգի օրգանների աշխատանքի վրա:

 

Բացի այդ, առաջանում է զուգընկերոջ հետ երկար տարիներ ծանոթ լինելու պատրանք: Սիրելիի մասին մտքերը ենթագիտակցաբար անընդհատ մարդու գլխում են եղել, սակայն նա վանել է դրանք, մինչև նրան իրականում հանդիպելը:

 

Առաջնահերթության համակարգում ընտրյալը, անշուշտ, առաջին տեղում է: Իրականում մարդը հարգանք է տածում սիրելիի հանդեպ: Կյանքում ընդհանուր արժեքներ ունեցող զուգընկերներ կարող են գոյություն ունենալ, սակայն դա շատ հազվադեպ հանդիպող երևույթ է, ուստի տարբեր տեսակետներ ունենալու դեպքում հարգանքի զգացում ունենալը բնական երևույթ է:

 

Բացի այդ, սիրելիի կողքին գտնվելիս մարդն իրեն իսկապես պաշտպանված է զգում: Հոգեբանները վստահ են, որ այդ ժամանակ նաև հնարավոր է գտնել սեփական «ես»-ը, բարելավել բնավորության որոշ ոչ լավ գծեր կամ նույնիսկ ազատվել դրանցից:

 

Նաև սիրահարված մարդը փորձում է անել միայն այն, ինչը կերջանկացնել իր ընտրյալին: Նույնիսկ եթե նախկինում նման քայլերի դիմելու ցանկություն ընդհանրապես չի եղել, ապա սիրահարվելու դեպքում դա թվում է բացարձակապես նորմալ:

Просмотров: 2161 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->