Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Понедельник, 2017-09-25
Главная » 2017 » Январь » 17 » Ձեռքերի կետային մերսում՝ ցանկացած տեսակի ցավից ազատվելու համար
loading...
5:24 PM
Ձեռքերի կետային մերսում՝ ցանկացած տեսակի ցավից ազատվելու համար

Գլխացավերից ու տհաճ զգացողություններից կարելի է ազատվել նաև առանց դեղամիջոցներ օգտագործելու: Պարզապես հարկավոր է իմանալ ձեռքերի վրա գտնվող այն ակտիվ կետերը, որոնց վրա սեղմելով և մերսելով կարելի է հիանալի արդյունք ստանալ:

 

Գլխացավեր ու միգրեն

 

Լարվածությունը, գլխացավերը, մկանային դողն ու սթրեսը կարելի է մեղմացնել կետային մերսման միջոցով: Հարկավոր է 4-5 վայրկայն մատներով շրջանաձև շարժումներով մերսել բթամատի և ցուցամատի միջև եղած հատվածը: Հղի կանանց այս մեթոդը խորհուրդ չի տրվում կիրառել, քանի որ այն կարող է նպաստել վաղաժամ ծննդաբերության

 

Սինուսիտ և ցավեր

 

Ափերը շրջել դեմքի կողմ և ցուցամատով ու բթամատով սեղմել մատների ծայրերի փափուկ հատվածների վրա: Յուրաքանչյուր մատը հարկավոր է մերսել 1-3 րոպե: Այս մերսումը նաև շատ արդյունավետ է գլխապտույտների, արյան բարձր ճնշման ու քթի փակվածության դեպքում:

 

Մրսածություն և կոկորդի ցավ

 

Մրսածության ու կոկորդի ցավի դեպքում հարկավոր է սեղմել բթամատի վրա: Այս գործողությունը կօգնի հեշտացնել շնչառությունը և բուժել շնչառական հիվանդություններն ու հազը:

 

Պարանոցի ցավեր ու լարվածություն

 

Շրջանաձև շարժումներով մերսել յուրաքանչյուր մատի միջին հատվածը:

 

Ստամոքսի խանգարում

 

Մերսել բթամատն այնքան ժամանակ, մինչև այն տաքանա, այնուհետև այդ տաք բթամատով սեղմել ափի մեջտեղի հատվածին և մի քանի րոպե պահել:

 

Դաշտանային սպազմեր և որովայնի ցավեր

 

Նման ցավերի դեպքում հարկավոր է մերսել ողջ ձեռքը՝ հավելյալ ճնշում գործադրելով ցուցավատի վրա՝ եղունգի կողմից:

 

Նյութի աղբյուրը՝ healthyfoodhouse.com

Просмотров: 957 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar