25 խորհուրդ, որ կնպաստի սիրո և հարգանքի մթնոլորտի հաստատմանը - 17 Января 2017 - sedablog
Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Понедельник, 2017-02-20
Главная » 2017 » Январь » 17 » 25 խորհուրդ, որ կնպաստի սիրո և հարգանքի մթնոլորտի հաստատմանը
loading...
5:59 PM
25 խորհուրդ, որ կնպաստի սիրո և հարգանքի մթնոլորտի հաստատմանը


Մարդիկ ավելի հաճախ մտածում են սիրո, կրքի և ընդհանուր հետաքրքրությունների մասին, քան փոխադարձ հարգանքի: Սակայն հարգանքի պակասը խանգարում է զույգի հարաբերությունների բնականոն զարգացմանը:

 

Հաճախ զուգընկերների անհարգալից վերաբերմունքը միմյանց հանդեպ դրսևորվում է մանրուքներում: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի պարզ քայլ, որոնք կօգնեն խուսափել սխալներից:

 

1.      Հարկավոր է ուշադիր լսել զուգընկերոջ բոլոր խոսքերը՝ պարզելու համար, թե ինչ է նա ուզում, ինչի կարիք ունի և ինչն է նրան անհանգստացնում:

 

2.      Զուգընկերոջը պետք է ցույց տալ, որ նրա ցանկությունները, ձգտումներն ու անհանգստությունը շատ կարևոր են ձեզ համար:

 

3.      Եթե ձեզ որևէ բան են խնդրում, աշխատեք հնարավորինս արագ արձագանքել: Մի ձգձգեք ժամանակը և օգտագործեք ցանկացած հնարավորություն՝ հոգատարություն ցուցաբերելու համար:

 

4.      Հարկավոր է ոչ միայն շնորհակալություն հայտնել զուգընկերոջը որոշակի արարքների համար, այլև հիանալ նրա մարդկային հատկություններով:

 

5.      Կատակելիս անհրաժեշտ է շատ զգույշ լինել, քանի որ հումորը կարող է ինչպես կյանք տալ հարաբերություններին, այնպես էլ վիրավորել զուգընկերոջ զգացմունքները, ուստի պետք չէ անցնել այդ սահմանը:

 

6.      Զուգընկերոջը ուրիշների հետ կարելի է համեմատել միայն նրա առավելությունները մատնանշելու համար:

 

7.      Երբեք կողմնակի անձնանց մի պատմեք միայն ձեզ հայտնի անձնական մանրամասները:

 

8.      Վեճերի ընթացքում եղեք արժանի հակառակորդ, սակայն մի տարվեք վիճելով, քանի որ նպատակը ոչ թե հաղթելն է, այլ փոխզիջման գալը:

 

9.      Դժգոհությունն արտահայտելիս աշխատեք չքննադատել զուգընկերոջը:

 

10.  Հրաժարվեք սարկազմից:

 

11.  Զուգընկերոջից դժգոհելու դեպքում այդ դժգոհությունը հարկավոր է հայտնել հենց նրան, այլ ոչ թե պատմել կողմնակի մարդկանց:

 

12.  Երբեք մի անտեսեք ու մի արհամարհեք զուգընկերոջը:

 

13.  Աշխատեք չխոսել միմյանց հետ անհամբերությամբ ու զայրացած:

 

14.  Եթե զուգընկերը սխալ է գործել կամ սխալ որոշում է կայացրել, աշխատեք լինել հասկացող ու կարեկցող:

 

15.  Երբ զուգընկերը որևէ բան է առաջարկում, հարկավոր է գովել նրան նոր գաղափարների համար:

 

16.  Մի խանգարեք զուգընկերոջը վարվել իր ուզածի պես:

 

17.  Սովորեք հանգիստ ընդունել տեսակետների մեջ առաջացած ցանկացած տարաձայնություն:

 

18.  Հնարավորության դեպքում աջակցեք միմյանց ընդունած որոշումների դեպքում:

 

19.  Ցույց տվեք, որ գնահատում եք ընդհանուր բյուջեում զուգընկերոջ ունեցած նորդրումը՝ անկախ այդ ներդրման չափերից:

 

20.  Բացի այդ, ցույց տվեք որ գնահատում եք նաև նրա ոչ նյութական ներդրուները:

 

21.  Սխալ գործելու կամ անմտածված որոշումներ կայացնելու դեպքում հարկավոր է հնարավորինս շուտ ներողություն խնդրել:

 

22.  Նաև հարկավոր է մտածել այն ցավի մասին, որ պատճառում եք զուգըներոջը: Հարկավոր է դաս քաղել բոլոր վեճերից ու կոնֆլիկտներից և շտկել պահվածքը:

 

23.  Միշտ պատրաստ եղեք ներել զուգընկերոջը, երբ նա սխալվում է կամ անմտածված որոշում է կայացնում:

 

24.  Զուգընկերոջ հարակավոր է հաճախ գովասանքի խոսքեր ասել:

 

25.  Զուգընկերոջ հանդեպ հարգանք ցուցաբերեք ոչ միայն առանձին, այլև ուրիշների ներկայությամբ:

 

Հարկ է հիշել, որ միայն վերոնշյալ խորհուրդներով պետք չէ առաջնորդվել, քանի որ սա հիմնական քայլերն են, որոնք կարելի է և պետք է համալրել նորերով:

 

Նյութի աղբյուրը՝ gogetnews.info

Просмотров: 876 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ՓԱԿԵԼ