Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Вторник, 2017-04-25
Главная » 2017 » Январь » 17 » Դիետիկ աղցան, որը կօգնի նիհարել՝ առանց համեղ ուտեստներից հրաժարվելու
loading...
6:02 PM
Դիետիկ աղցան, որը կօգնի նիհարել՝ առանց համեղ ուտեստներից հրաժարվելու

 

 

Շատերն են երազում նիհարելու և բարեկազմ լինելու մասին, սակայն երբեմն պատրաստ չեն լինում հրաժարվել իրենց սիրելի համեղ ուտեստներից: Դիետոլոգները վստահ են, որ նիհարելու համար պարտադիր չէ հրաժարվել համեղ ու օգտակար սննդամթերքից, պարզապես պետք է ճիշտ օգտագործել դրանք: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում անչափ համեղ մի աղցանի բաղադրատոմս, որը ոչ միայն օգնում է ազատվել ավելորդ կիլոգրամներից, այլև շատ համեղ է և օգտակար:

 

Բաղադրությունը.

 

·         2 հատ թարմ գազար, 

·         1 հատ թարմ հյութեղ խնձոր, 

·         2 հատ քաղցր պղպեղ, 

·         2-3 հատ խաշած լորի ձու կամ 1 հատ խոշոր հավկիթ, 

·         մի կապ սամիթ, 

·         ցածր կալորիականությամբ յոգուրտ (3% յուղայնությունից ոչ ավել):

 

Պատրաստման եղանակը.

 

1. Խնձորը լվանալ, հեռացնել միջուկն ու սերմերը և բաժանել խորանարդիկների: 

2. Նույն կերպ կտրատել նաև քաղցր պղպեղներն ու ձվերը: 

3. Մանրացնել գազարը խոշոր քերիչով: 

4. Կտրատել սամիթն ու ավելացնել աղցանին: 

5. Ավելացնել 3-4 գդալ ցածր կալորիականությամբ յոգուրտ:

 

 

Նյութի աղբյուրը՝ «Наслаждаться здоровьем.» ֆեյսբուքյան էջ

Просмотров: 2582 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->