Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Четверг, 2017-05-25
Главная » 2017 » Январь » 17 » Արամ MP3-ին Շերլոկ Հոլմսի իր կերպարի և հեռուստաֆիլմի մասին
loading...
7:28 PM
Արամ MP3-ին Շերլոկ Հոլմսի իր կերպարի և հեռուստաֆիլմի մասին

«Շերլոկ Հոլմս» ամենառեյտինգային հեռուստասերիալին շատերն են սպասել: Հեռուստասերիալի ստեղծագործական կազմն այս տարի կինոմաններին Ամանորին անակնկալ մատուցեցին՝ հունվարին 1-ից ցուցադրելով 4-րդ սեզոնը:

 

Այս օրերին Շերլոկ Հոլմսի կերպարն արդիական է: Համացանցում հաճախ կարող ենք հանդիպել Շերլոկի գլխարկով, կերպարով լուսանկարների:

 

Երգիչ Արամ Mp3-ին նույնպես Instagram-ում հրապարակել է Շերլոկ Հոլմսի կերպարով լուսանկար: Tert.am Life-ը կապ հաստատեց երգչի հետ՝ պարզելու կերպարի մասին մանրամասներ:

 

«Ֆոտոշարքն արվել էր Նոր տարվա նախաշեմին: Լուսանկարի հեղինակը Վահան Ստեփանյանն է: Այն արվել է նախագծի համար: Նրան նմանակել իսկապես դժվար է: Շատ եմ սիրում Շերլոկ Հոլմսի կերպարը: Կարծում եմ նման մարդ չկա, որ չսիրի Շերլոկի կերպարը»,- ասաց Արամը:

 

 

Հետաքրքրվեցինք, արդյոք նա հետևում է հեռուստասերիալի զարգացումներին, Արամը պատասխանեց. «Վերջին օրերին, զբաղված լինելու պատճառով, 4-րդ սեզոնը դեռ չեմ դիտել: Անցած տարի, երբ Նոր տարվան դուրս եկավ ամբողջական մի ֆիլմ, այդքան էլ հաջողված չէր մնացածի համեմատ: Դրա համար այդքան էլ ոգևորված չեմ, բայց դիտելու եմ»:

 

Խոսելով հեռուստասերիալի հաջողություններից՝ Արամը մի քանի դիտարկում արեց. « «Շերլոկ Հոլմս» հեռուստասերիալի քասթինգը հիանալի է արված, նորացված, արդի թեմաներ են արծարծված, որտեղ կա հեռախոս ինտերնետ և այլն: Բայց դրա հետ մեկտեղ պահելով կոնսերվատիվ անգլիական շունչը, որը կա իր հագուստի մեջ, իր տանը, Բեյքեր սթրիթում: Դինամիկա կա սերիալում, որը չկա ընդհանրապես սովետական հին տարբերակներում: Իսկապես 21-րդ դարի Շերլոկ Հոլմս է:»

 

 

Նյութը՝ Մելինե Տոնոյանի

 

Լուսանկարները տրամադրել է Արամ MP3-ին

Просмотров: 361 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->