Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Суббота, 2017-07-22
Главная » 2017 » Январь » 17 » Լնդերի և ատամների առողջության մասին
loading...
9:06 PM
Լնդերի և ատամների առողջության մասին

Լնդերի և ատամների առողջության մասինԻ՞նչ է կարևոր իմանալ  լնդերի և ատամների առողջության մասին Կարիես, լնդերի արյունահոսություն, բերանից տհաճ հոտ, բորբոքում և ցավ, ատամների շարժունություն: Այս վիճակները այնպես են տարածված, որ թվում է, թե ծնվում ենք դրանց հետ այնպես, ինչպես տարածված է այն լեգենդը, թե բերանի խոռոչի հիվանդությունների զարգացմանը գլխավորապես նպաստում է ժառանգականությունը և գենետիկան: Սակայն դա այդպես չէ: Ժառանգականությունը որոշում է միայն ատամի և լնդերի կառուցվածը, սակայն դրա դերը կարիեսի և լնդերի հիվանդությունների զարգացման մեջ այդքան էլ մեծ չէ: Եվրոպայի շատ երկրներում այս հիվանդությունների տարածվածությունը շատ ավելի ցածր է, քան Հայաստանում: Դա կախված է կանխարգելման բարձր աստիճանից և ատամների շարունակական ու ճիշտ խնամքից: Շատերը կարծում են, որ առաջներում մարդիկ ատամները չէին լվանում: Մարդկության զարգացման պատմության բոլոր ժամանակներում ատամների առողջությունը կապված է եղել բերանի խոռոչի հիգիենայի հետ, որը կարիեսի կանխարգելման հիմնական միջոցն է: Առաջին ատամի փոշիները պատրաստվել են հին Եգիպտոսում 5000-3000 մ.թ.ա., իսկ մածուկները` XVIII դարի վերջում` Եվրոպայում: Ատամների պահպանման միջոցների կատարելագործումը պայմանավորվեց մարդկանց սննդի լուրջ փոփոխություններով: Մարդիկ սկսեցին ընդունել փափուկ և մշակված սնունդ, քաղցրավենիք: Բանն այն է, որ քաղցրավենիքը, որը բերանի խոռոչում տրոհվում է մինչև շաքարը, վնասակար բակտերիաների համար հանդիսանում է հիմնական սննդի միջոց, որոնց բազմացումը բերում է կարիեսի ու լնդախտի: Ամեն սննդի ընդունումից հետո դրա մնացորդները մնում են ատամների վրա և ապահովում են բակտերիաների զարգացման համար բարենպաստ միջավայր, որը քայքայում է ատամներն ու լնդերը: Ինչպե՞ս է զարգանում կարիեսը Վատ հետևելու շնորհիվ բակտերիաները արագ բազմանում և առաջացնում են ատամնափառ` անջատելով մեծ քանակությամբ թթուներ և թույներ: Եթե ատամնափառը չմաքրվի, դրանք ակտիվորեն կբազմանան: Չհետևելու արդյունքում փառը դառնում է ավելի հաստ և պինդ` առաջացնելով հասուն ատամնափառ: Թթուն դանդաղ սկսում է լուծել էմալը փառի հպման տեղում: Այսպես է սկսվում կարիեսը` ատամի կարծր հյուսվածքների քայքայումը, որը բերում է խոռոչի առաջացմանը: Ինչի՞ կարող է հանգեցնել չբուժված կարիեսը Կարիեսի չբուժման դեպքում վնասակար բակտերիաները արագորեն քայքայում են կարծր հյուսվածքները և ներթափանցում ատամի կակղանը: Զարգանում է պուլպիտ (կակղանի բորբոքում): Ախտահարված կակղանի միջոցով նրանք կարող են ներթափանցել պերիոդոնտ և առաջացնել դրա բորբոքումը (պերիոդոնտիտ), որի բուժումը բավականին լուրջ և բարդ խնդիր է: Բացի այդ բակտերիաները և դրանց տոքսինները կարող են անցնել արյունատար անոթներով և զարգացնել այս կամ այն խրոնիկ հիվանդություններ: Ինչու՞ են ցավում լնդերը Հիվանդության սկզբնական շրջանը գինգիվիտն է: Այս շրջանում հիվանդությունը դարձելի է, սակայն, եթե այն չբուժվի, բորբոքային պրոցեսը թափանցում է լնդի խորքը, իսկ հիվանդությունը անցնում է հաջորդ շրջան` պարոդոնտիտ: Այն ընթանում է կլոր կապանի և ոսկրային հյուսվածքի քայքայմամբ, որտեղ ամրանում է ատամը, հետևաբար ատամը ձեռք է բերում շարժունություն: Այսպիսով, ստորև նշված յուրաքանչյուր ախտանիշի դեպքում անհրաժեշտ է այցելել ստոմատոլոգի 1. Լնդերը սկսում են արյունահոսել լվանալուց կամ կերակուր ընդունելուց 2. կարմրած, այտուցված ձգված լնդեր 3. լինդը հեռանում է ատամից 4. թարախի առկայություն լինդը սղմելիս 5. կայուն տհաճ հոտ բերանից: Տհաճ հոտ Լնդերի բորբոքային հիվանդությունների ժամանակ բակտերիաները ակտիվ բազմանում են լնդերի տակ, քայքայելով սննդի մնացորդները, արյունը, որը բերում է տհաճ հոտի առաջացմանը: Բացի լնդերից մանրեները կուտակվում են նաև լեզվի հիմքում: Այդ իսկ պատճառով հիգիենան պետք է պահպանել` մաքրելով ինչպես նաև լեզվի ողջ մակերեսը: Տհաճ հոտը ավելի ցայտուն է առավոտյան, քանի որ գիշերը դադարում է թքարտադրությունը և թուլանում է բնական պաշտպանությունը մանրեներից: Այդ է պատճառը, որ երեկոյան ատամները հարկավոր է լվանալ ավելի ջանասիրաբար: Աղբյուրը՝  Doctors.am Подробнее: https://shabat.am/am/article/110110/Lnderi-ev-atamneri-aroghjutyan-masin

Просмотров: 1696 | Добавил: sedablog1 | Рейтинг: 5.0/1
loading...
Всего комментариев: 0
avatar

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

--> -->