Առողջ քնի կարևորությունը. պարզ միջոցներ, որոնք կօգնեն բարելավել քնի որակը - 18 Января 2017 - sedablog
Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Понедельник, 2017-02-20
Главная » 2017 » Январь » 18 » Առողջ քնի կարևորությունը. պարզ միջոցներ, որոնք կօգնեն բարելավել քնի որակը
loading...
2:27 PM
Առողջ քնի կարևորությունը. պարզ միջոցներ, որոնք կօգնեն բարելավել քնի որակը


 

 

Առողջ քունը շատ կարևոր է մարդու համար, սակայն վերջերս մարդկանց քնի տևողությունը սկսել է անընդհատ նվազել: Նորմալ գիշերային քունը պետք է տևի 7-8 ժամ, սակայն այժմ այն տևում է միջինում 5-6 ժամ: Այս անկարևոր թվացող մանրուքն իրականում շատ մեծ նշանակություն ունի մարդու օրգանիզմի համար: Քնի պակասի հետևանքով օրվա ընթացքում մարմինն ունենում է քնի կարիք, ուստի մարդն անընդհատ ձգտում է քնել:

 

Առողջ քունն ու քնի պակասը

 

Գիշերային քնի պակասը կապված է լինում առողջական վիճակի հետ և կարող է դառնալ բազմաթիվ հիվանդությունների ու վարակների պատճառ: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մարդիկ, որոնք 6 ժամից քիչ են քնում, ավելի շատ են հակված սրտանոթային հիվանդույթունների առաջացմանը:

 

2011 թվականին European Heart Journal պարբերականը հրապարակել է 15 բժշկական ուսումնասիրություն 475 հազար մարդու մասնակցությամբ, որոնք ցույց են տվել, որ գիշերային քնի պակասի դեպքում մարդկանց մոտ 48%-ով բարձր է լինում սրտի հիվանդությունների առաջացման և նույնիսկ մահվան հավանականությունը: Ուսումնասիրությունները նաև ցույց են տվել, որ այդ մարդկանց մոտ 15%-ով բարձր է լինում նաև գլխուղեղի կաթվածից մահանալու հավանականությունը:

 

Բացի այդ, ուսումնասիրությունները նաև ցույց են տվել, որ երկար քնող մարդիկ նույնպես վտանգված են: Օրինակ՝ ինը և ավել ժամ քնող մարդկանց մոտ 38%-ով բարձր է սրտի կաթվածի և դրա հետևանքով մահանալու հավանականությունը և 65%-ով՝ գլխուղեղի կաթվածի հավանականությունը:

 

Մեկ այլ գիտական ուսումնասիրության արդյունքներով՝ քնի պակասի հետևանքով արագանում է սրտի աշխատանքը, մինչդեռ առողջ քնի ժամանակ սրտի զարկերը դանդաղում են, իսկ արյան ճնշումն իջնում:

 

Ժամանակակից ապրելակերպը նույնպես ազդում է քնի որակի վրա: Մարդիկ հաճախ են անհանգտանում աշխատանքի, առօրյա իրավիճակների, ընտանեկան խնդիրներ պատճառով: Բացի այդ, նրանք հաճախ օգտագործում են նաև տարատեսակ ժամանակակից սարքավորումներ, որոնք նույնպես ազդում են քնի որակի վրա:

 

Խնդրի լուծումը

 

Այս խնդրի լուծումը շատ պարզ է: Գոյություն ունի երկու բաղադրիչ, որոնք կարող են օգնել կարգավորել գիշերային քունը: Դրանք կօգնեն թուլացնել մարմինն ու պատրաստվել հաջորդ օրվան:

 

Անհրաժեշտ բաղադրիչներն են.

 

• 5 թ.գ. օրգանական հում մեղրը,

 

• 1 թ.գ. հիմալայան վարդագույն ծովի աղը:

 

Հարկավոր է խառնել այս բաղադրիչներն ու լցնել ապակյա տարրայի մեջ: Կարելի է պատրաստել այնքան խառնուրդ, որքան անհրաժեշտ է, սակայն բաղադրիչները պետք է լինեն 5:1 հարաբերակցությամբ: Քնի որակը բարելավելու համար՝ հարկավոր է ամեն գիշեր քնելուց առաջ այս խառնուրդից մեկ գդալ դնել լեզվի տակ:

 

Աղ և մեղր

 

Հիմալայան ծովի աղը պարունակում է ավելի քան 80 հանքանյութ և սննդարար նյութեր, որոնց կարիքն ունի մարդու օրգանիզմը: Մեղրը հարուստ է գլյուկոզայով, որն օրգանիզմին էներգիա է հաղորդում:

 

Բացի այդ, աղի և մեղրի խառնուրդը նաև խթանում է սերոտոնինի սեկրեցիան, ինչը նույնպես նպաստում է օրգանիզմի հանգստանալուն և օգնում է ավելի հեշտ քնել:

 

Նյութի աղբյուրը՝ healthonlinecentral.com

Просмотров: 1676 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ՓԱԿԵԼ
http://uraxik.ru/sedaAAAAA.htm