Ավելուկով ապուրի պատրաստման բաղադրատոմսն ու բուժիչ նշանակությունը - 18 Января 2017 - sedablog
Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Суббота, 2017-02-25
Главная » 2017 » Январь » 18 » Ավելուկով ապուրի պատրաստման բաղադրատոմսն ու բուժիչ նշանակությունը
loading...
2:41 PM
Ավելուկով ապուրի պատրաստման բաղադրատոմսն ու բուժիչ նշանակությունը


Անհրաժեշտ բաղադրիչները

 Ավելուկի չոր հյուսածո՝ 1 կապ, գլուխ սոխ՝ 200գ, բոված ալյուր՝ 40գ, ձու՝ 1 հատ, նեխուրի(քարավուզ) կոթ՝ 40գ, եփած խոշորահատ ձավար ՝ 100գ, սխտոր՝ 20գ, ձեթ՝ 100գ, գետնախնձոր՝ 100գ,  աղ, ուրց, մաքրած ընկույզ՝ 20գ:

Պատրաստման եղանակը

Ավելուկը լավ լվանալ, լցնել կաթսայի մեջ, ավելացնել 3 լ ջուր և դնել կրակին: Մոտ 2 րոպե եռացնել, քամել, ջուրը թափել, փոխարենը լցնել 3 լ թարմ ջուր: 5 րոպե եռացնելուց հետո ավելացնել եփած ձավարը, կտրտած գետնախնձորը, նեխուրի կոթերը, բոված ալյուրից պատրաստված խյուսը, աղը(ըստ ճաշակի), ուրցը(3գ), մաքրած ընկույզը և հարած ձուն:


Վերջում պատրաստել սոխեռած և լցնել պատրաստի ապուրի մեջ: Մանրացրած սխտորը մատուցել փոքրիկ ամանով՝ պատրաստված ապուրաջրով:


Բուժիչ նշանակությունը


Ավելուկով ապուրը խիստ բարերար ազդեցություն է թողնում ստամոքսային հիվանդությունների՝ գաստրիտի, խոցի, այրոցի, ենթաստամոքսային բորբոքումների ժամանակ, ինչպես նաև շաքարային դիաբետի դեպքում, արագ անցկացնում է գլխացավը:

Առավել օգտակար է ապուրը պատրաստել լայնատերև ավելուկի թարմ տերևներով: Այս պարագայում ավելուկի քանակությունը՝ 500գ, մնացածը նույն ձևով:

 

«Հայկական խոհանոցի բուժիչ նշանակություն ունեցող մի շարք ուտեստների բաղադրատոմսեր». Սերգեյ Հունանյան

 

Просмотров: 6732 | Добавил: sedablog1 | Рейтинг: 1.5/2
loading...
Всего комментариев: 0
avatar
http://uraxik.ru/sedaAAAAA.htm

ՓԱԿԵԼ