Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Понедельник, 2017-04-24
Главная » 2017 » Январь » 18 » Մաքրող դիմակներ ակտիվացված ածուխով
loading...
4:27 PM
Մաքրող դիմակներ ակտիվացված ածուխով

Շատերը օգտագործում են ակտիվացված ածուխը ստամոքսը և աղիները մաքրելու նպատակով: Այն կարողանում է օրգանիզմից դուրս հանել անպետք տոքսինները:

Հարյուրավոր կանայք արդեն հասցրել են իրենց դեմքի վրա փորձել ակտիվացված ածխի հիմքով դիմակներ: Դրանք հրաշալի մաքրում են մաշկը, դարձնում են այն ավելի խնամված և հարթ:

Ածխով դիմակ օգտագործել պետք է 2-3 օրը մեկ 2 շաբաթվա ընթացքում: Արդյունքում դուք կստանաք ձեր երազած մաշկը: Չե՞ք հավատում, փորձեք և կհամոզվեք:

Ժելատինով մաքրող դիմակ յուղոտ մաշկի համար.

Պետք կգան

  • 1 թեյի գդալ ժելատին
  • 1 ակտիվացված ածխի հաբ
  • 2 թեյի գդալ կաթ կամ ջուր

Պատրաստման եղանակը.

Խառնել ժելատինը և ակտիվացված ածխի հաբը, նախապես մանրացնելով դրանք: Ավելացնել ստացված զանգվածում ջուր կամ կաթ: Հեղուկ զանգվածով կաթսան պահել ջրի գոլորշու վրա կամ դնել միկրոալիքային վառարանի մեջ, թողնելով 15-17 վայրկյան: Սպասել մինչև դիմակը սառչի: Քսել այն դեմքին և լվանալ 15 րոպեից:

Մաքրող դիմակ մաշկի բոլոր տեսակների համար

Պետք կգա

  • 1 թեյի գդալ ակտիվացված ածուխ
  • 1 թեյի գդալ գել կամ ալոե վերայի մաքուր հյութ
  • 1 փեյի գդալ ջուր
  • 3 կաթիլ թեյի ծառի յուղ
  • 1 պտղունց խոշոր աղ

Պատրաստման եղանակը.

Խառնել այս բոլորը և բարակ շերտով քսել դեմքի վրա: Թողնել որոշ ժամանակով մինչև չորանա, ապա լվանալ

Դիմակ-սկրաբ ակտիվացված ածխով

Պետք կգան.

  • 2 հաբ ակտիվացված ածուխ
  • 1/2 թեյի գդալ ջուր
  • 1,5 թեյի գդալ ալոե վերայի հյութ
  • 1 թեյի գդակ մեղր
  • 1 թեյի գդալ շաքարավազ

Պատրաստման եղանակը.

Լուծել հաբերը ջրի մեջ և թողնել մի քանի րոպե: Հետո ավելացնել մնացած բաղադրիչները և խառնել: Քսել դեմքին և թողնել կես ժամ: Ապա մի փոքր մերսել և լվանալ դիմակը:

2 շաբաթ անց ձեր դեմքը կվերափոխվի և կփայլի առողջ գեղեցկությամբ:

Ակտիվացված ածխով դիմակները կչորացնեն մաշկի գոյացումները և կձգեն մաշկը: 

Просмотров: 1905 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->