Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Четверг, 2017-09-21
Главная » 2017 » Январь » 18 » Տեսողության համար 10 ամենաօգտակար մթերքները
loading...
5:20 PM
Տեսողության համար 10 ամենաօգտակար մթերքները
  • Գազար. այն հարուստ է մեծ թվով վիտամիններով և առաջին հերթին աչքերի համար առաջնակարգ նշանակություն ունեցող A վիտամինով։ Իր բաղադրության մեջ բետտա-կարոտինի մեծ քանակության շնորհիվ այն օգնում է պահպանել տեսողության սրությունը։ Եթե ցանկանում եք ուժեղացնել գազարի օգտակար հատկությունների ազդեցությունը, գազարով ու թթվասերով աղցան պատրաստեք կամ սերուցքով շոգեխաշեք այն։
  • Հապալաս. B1 և C վիտամինների, ինչպես նաև լյուտեին պիգմենտի շնորհիվ այն օգնում է պահպանել տեսողության սրությունն ու պայքարում է աչքերի հոգնածության դեմ։ Հապալասը պահպանում է իր օգտակար հատկությունները և՛ սառեցված վիճակում, և՛ մուրաբայի տեսքով։
  • Սև շոկոլադ. այն իր մեջ առկա ֆլավոնոիդների շնորհիվ պաշտպանում է արյունատար անոթներն ու ամրապնդում է աչքի եղջերաթաղանթը։ Սակայն ուշադիր է պետք լինել. խոսքը միայն սև շոկոլադի մասին է` առանց հավելումների ու խառնուրդների։
  • Սպանախ. պատկանում է այն մթերքների ցանկին, որոնք հարուստ են լյուտեինով։ Այս մթերքը ներառելով սննդակարգի մեջ` 10%-ով կիջեցնեք աչքերի հիվանդությունների առաջացման ռիսկը։
  • Կաթնաշոռ. այն վիտամին B2 է պարունակում, որն էլ ակտիվացնում է եղջերաթաղանթի ու ակնաբյուրեղի նյութափոխանակությունը, իսկ B12 վիտամինը լավացնում է աչքերի արյունամատակարարումը։
  • Դդում. բացի նրանից, որ դդումի բաղադրության մեջ են մտնում լյուտեինն ու զեակսանտինը, այն հարուստ է նաև C, A, B1, B2 վիտամիններով ու ցինկով, որոնք պահպանվում են նաև ջերմամշակման դեպքում։
  • Բրոկոլի. ևս մի մթերք, որն օգնում է պահպանել տեսողությունը և ապահովում է ակնաբյուրեղի ճիշտ աշխատանքը նրանում առկա լյութեինի, զեակսանտինի շնորհիվ։ Իսկ կարոտինն օգնում է պաշտպանել ակնաթաղանթը ազատ ռադիկալներից։
  • Ձուկ ու ձկան յուղ. սրանք ճարպաթթուների ու օմեգա-3-ի աղբյուր են, որոնք էլ անհրաժեշտ են լավ տեսողության համար։ Այս նյութերով ամենից հարուստը սաղմոսն է, պակաս օգտակար չեն նաև սարդինան, ծովատառեխը, թյունիկը։ Ձկան յուղի օգտագործումը կկանխի դեղին բծի դեգրադացիան։
  • Սոխ ու սխտոր. սրանք տարբեր կերակրատեսակների վրա ավելացնելով կօգնեք վերականգնել տեսողության հստակությունը. չէ՞ որ դրանք հարուստ են դրա համար պատասխանատու ծծումբով։
  • Մրգեր. մրգերն օգտակար են ողջ օրգանիզմի համար ու բարերար ազդեցություն են թողնում նաև աչքերի առողջության վրա։ Առանձնացնենք կիվին, խաղողը, նարինջը, դեղձը... Աչքերին հատկապես օգտակար են կանաչ ու նարնջագույն մրգերը։
  • http://newsline.am/am/news/view/46444.html
Просмотров: 3493 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar