Աղը կենցաղում կիրառելու 20 մեթոդ - 18 Января 2017 - sedablog
Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Понедельник, 2017-02-20
Главная » 2017 » Январь » 18 » Աղը կենցաղում կիրառելու 20 մեթոդ
loading...
5:23 PM
Աղը կենցաղում կիրառելու 20 մեթոդ
  1. Մաքրել վազի նստվածքը կամ թարմացնել արհեստական ծաղիկները: Եթե սիրելի վազի վրա ծաղիկներից հետք է մնացել, վրան աղ լցրեք, մաքրեք կտորով, ապա լվացեք օճառահեղուկով: Արհեստական ծաղիկների վրայի հետքերն էլ կարելի է մաքրել հետևյալ կերպ. որոշ ժամանակ դրանք պահեք աղաջրի մեջ:
  2. Ավելի «կյանքը երկարացնել»: Եթե նոր գնված ավելի համար բաղնիք կազմակերպեք՝ նրա աշխատող մասը աղաջրի մեջ պահելով, այն շատ ավելի երկար կծառայի: Թրջեք ավելը 20 րոպե, ապա թողեք չորանա:
  3. Վերացնել կարմիր գինու հետքերը: Եթե գինին թափվել է հագուստին կամ սեղանի սփռոցին, նրա վրա 20-30 րոպեով թրջած աղ դրեք, ապա լվացեք տաք ջրով: Ի դեպ՝ աղը լավ է գլուխ հանում նաև յուղի հետքերից: Յուղոտ հատվածի վրա աղ լցրեք. այս դեպքում հետքը մինչև լվանալը գոնե չի տարածվի:
  4. Վերացնել փայտե իրերից ջրի հետքերը: Եթե փայտե կահույքի վրա ջրի բաժակի հետքեր են մնացել, աղը կրկին օգնության կգա: Աղը ջրի հետ այնպես խառնեք, որ շիլայանման զանգված ստացվի, ապա ուշադիր, առանց խազելու մաքրեք մակերեսը սպունգի կամ կտորի օգնությամբ:
  5. Վերակենդանացնել սպունգը: Կարճատև օգտագործումից հետո սպունգը սովորաբար կորցնում է տեսքը, չնայած  դեռ կարող է ծառայել կենցաղում: Այս դեպքում 1 լիտր ջրին բաժակի ¼-ի չափ աղ խառնեք, 1 գիշերով թողեք այն ստացված լուծույթի մեջ:
  6. Հեռացնել պատուհանների ու նրանց շրջանակների սառույցը: Աղը փոքրացնում է ջրի սառչելու ջերմաստիճանային շեմը, և նրա այս հատկությունը կարելի է հաջողությամբ օգտագործել: Աղաջրով սրբեք շրջանակների շրջանի ապակին, թողեք չորանա: Որպեսզի ապակիները չքրտնեն, ապակիների արանքում աղի պարկ դրեք: Նման պարկ պետք կգա նաև մեքենա ունեցողներին: Տարվա ցուրտ ամիսներին մաքրեք դրանով թաց ապակիները:
  7. Պայքարել մրջյունների դեմ: Եթե տունը մրջյուններ են լցվել ու ձեռքի տակ հատուկ միջոց չունեք, աղ օգտագործեք: Ցանեք այն դռների ու պատուհանների արանքում. դա կօգնի ժամանակավորապես դադարեցնել նրանց գրոհը:
  8. Վառված կաթի հետքերը վերացնել: Ընդհանրապես աղը լավ միջոց է ամանեղեն ու խոհանոցային որոշ իրեր մաքրելու համար: Օրինակ՝ դրանով բաժակի վրայից կարելի է մաքրել սուրճի ու թեյի հետքերը: Այն հաջողությամբ գլուխ է հանում նաև վառված կաթի հետքերից: Տաք ջրով թրջեք հետքը, ապա առատ աղ լցրեք դրա վրա, թողեք 10 րոպե, ապա փորձեք մաքրել. գործընթացն ավելի արագ կստացվի:
  9. Վերացնել շրթներկի հետքերը: Ոչ բոլոր աման լվանալու մեքենաները կարող են գլուխ հանել շրթներկի հետքերից: Այս դեպքում աղ քսեք բաժակի վրայի շրթներկի հետքին, այնուհետև տեղադրեք մեքենայի մեջ: Իսկ աղի ու քացախի խառնուրդը թույլ կտա ապակու դեղին հետքերը վերացնել. պարզապես դեղնած ապակեղենը թրջեք նշված լուծույթի մեջ:
  10. Մաքրել ընկույզը: Մինչև մաքրելը ընկույզը 1 ժամ կամ մի քիչ ավելի շատ պահեք աղաջրում: Մաքրելն ու միջուկը կեղևից դուրս բերելն ավելի հեշտ կլինի:
  11. Խնձորին վերադարձնել թարմ տեսքը: Եթե խնձորը թառամել է, դրեք այն թույլ աղաջրի մեջ: Կեղևը կհարթվի, իսկ խնձորն ավելի ձիգ տեսք կունենա:
  12. Մարմնի սկրաբ պատրաստել: Աղը կարելի է օգտագործել մարմնի մահացած բջիջները վերացնելու համար: Տնային պայմաններում պատրաստվող սկրաբների մի շարք բաղադրատոմսեր կան, որտեղ մեծ մասամբ ծովի աղն է օգտագործվում: Սակայն մեթոդ է նաև կերակրի աղը սպունգի վրա լցնելն ու մարմինը մինչև լողանալը մշակելը:
  13. Թարմացնել շնչառությունը: Շնչառությունը թարմացնելու հին ձև կա, որը հիմա շատերի կողմից մոռացության է մատնվել. այն է՝ 1 թեյի գդալ աղի, նույնքան կերակրի սոդայի ու կես բաժակ ջրի խառնուրդը: Այս լուծույթով ողողեք բերանը:
  14. Մաքրել սառնարանը: 3-4 լիտր տաք ջրի մեջ աղ խառնեք ու ստացված լուծույթով մաքրեք սառնարանի ներսը:
  15. Ձուն ճիշտ եփել: Ձուն եփելիս մի քիչ աղ լցրեք ջրի մեջ: Այն կամրացնի կեղևը և սպիտակուցը դուրս չի գա, նույնիսկ եթե ձուն ճաքի: Բացի այդ, ձուն մաքրելն էլ հեշտ կլինի:
  16. Տապակել առանց յուղի ցայտելու: Մթերքները տապակայի մեջ դնելուց առաջ այնտեղ մի քիչ աղ ավելացրեք: Ավելորդ հեղուկը կներծծվի, ու յուղն ավելի քիչ կցայտի:
  17. Պայքարել բորբոսի դեմ: Աղի ու կիտրոնի հյութը հաջողությամբ հեռացնում է բորբոսը: Այս խառնուրդը կարելի է կիրառել լոգարանը կամ գազօջախը մաքրելու համար: Աղը կարող է նաև պանիրը պաշտպանել բորբոսնելուց. աղաջրի մեջ թրջեք անձեռոցիկը, պանիրը դրեք դրա մեջ:
  18. Մաքրել դաշնամուրի ստեղները: Եթե կիտրոնի կեսը աղի մեջ մտցնե՝ բնական սպիտակեցնող միջոց կդառնա, և կարող եք դրանով մաքրել հին դաշնամուրի ստեղները: Վերջում մաքուր կտորով մաքրեք դրանք:
  19. Ջուրը տաք պահել: Ջերմակի կամ շշի մեջ ջուրը երկար ժամանակ տաք կմնա, եթե նրա մեջ աղ լցնեք:
  20. Հեռացնել քրտինքի հետքերը: Քրտինքի հետքերը նույնպես կարելի է հեռացնել աղաջրի միջոցով (1 բաժակ ջրին 1 ճաշի գդալ աղ)
  21. http://newsline.am/am/news/view/46439.html
Просмотров: 621 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ՓԱԿԵԼ
http://uraxik.ru/sedaAAAAA.htm