Ինչպես պայքարել աչքերի այտուցների դեմ - 18 Января 2017 - sedablog
Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Понедельник, 2017-02-20
Главная » 2017 » Январь » 18 » Ինչպես պայքարել աչքերի այտուցների դեմ
loading...
5:29 PM
Ինչպես պայքարել աչքերի այտուցների դեմ

 

Հաճախակի կրկնվող աչքերի այտուցների դեմ հաջողությամբ կարելի է պայքարել տանը պատրաստված դիմակներով: Դրանք սովորական դիմակների նման են պատրաստվում, միայն կարևոր է այն օգտագործելուց առաջ 15-20 րոպեով դնել սառնարանում: Այսպես.

  • այտուցների դեմ հիանալի պայքարում է մաղադանոսը: Մանր կտրատեք այն, եթե մաղադանոսը չոր է, հանքային ջրով փափկացրեք, ապա դրեք սառնարանում: Նշված ժամանակից հետո հանեք, քսեք պրոբլեմատիկ հատվածին, պահեք 15 րոպե, ապա լվացեք
  • եթե ձեր աչքերի տակ այտուցվում է առավոտյան, ապա արագ տարբերակ է հում կարտոֆիլով դիմակը. քերեք կարտոֆիլը, ստացված խյուսը քսեք աչքերի տակ, ապա 15 րոպե հետո լվացեք
  • արագ տարբերակ է նաև թեյի փաթեթը. ընկղմեք այն սառը ջրի մեջ, ապա դրեք աչքերի տակ 10-15 րոպեով
  • աչքերի տակի այտուցներից ազատվելու լավ տարբերակ է նաև վարունգի դիմակը. մաքրեք կեղևից, քերեք այն, ապա ստացված խյուսը քսեք այտուցներին, պահեք 20 րոպե, լվացեք սառը ջրով
  • ծովի աղով (այն կարելի է փոխարինել նաև կերակրի սոդայով) կոմպրեսը նույնպես հաջողությամբ անցկացնում է այտուցները: Մեկ բաժակ տաք ջրի մեջ 2 ճաշի գդալ ծովի աղ կամ կերակրի սոդա լցրեք, լավ խառնեք, թողեք հովանա, ապա դրեք սառնարանում: Մեկ ժամից հանեք, բամբակն ընկղմեք լուծույթի մեջ, քամեք, դրեք աչքերին, պահեք 10 րոպե, ապա հանեք: Անհրաժեշտության դեպքում 15 րոպե անց կրկնեք նույնը: Կոմպրեսից հետո կոպերի համար նախատեսված կրեմ քսեք:
  • այտուցների դեմ պայքարում է նաև հնդկաձավարի դիմակը: Տաքացրեք այն, ապա մանրացրեք սրճաղացի օգնությամբ, մի քիչ ջուր ավելացրեք, որպեսզի խմորի տեսք ստանա: Քնելուց առաջ կես ժամով ստացված զանգվածը քսեք աչքերի այն հատվածում, որտեղ այտուցվում է:

http://newsline.am/am/news/view/46419.html

Просмотров: 721 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ՓԱԿԵԼ