20 մթերք, որոնք ավելի օգտակար են համատեղ օգտագործելիս - 18 Января 2017 - sedablog
Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Понедельник, 2017-02-20
Главная » 2017 » Январь » 18 » 20 մթերք, որոնք ավելի օգտակար են համատեղ օգտագործելիս
loading...
5:31 PM
20 մթերք, որոնք ավելի օգտակար են համատեղ օգտագործելիս

 

Դիետոլոգները պարզել են, որ որոշակի մթերքներ համատեղ օգտագործելը շատ ավելի օգտակար է, քան եթե դրանք առանձին-առանձին կիրառենք: Դրանցում եղած օգտակար նյութերը համադրությամբ ավելի արդյունավետ են յուրացվում:

Կարոտինոիդներ և օգտակար ճարպեր

Ձիթապտղի յուղի մեջ եղած ճարպերն օգնում են 3 անգամ ավելի շատ կարոտինոիդներ ու հակաօքսիդանտներ յուրացնել: Մթերքների լավագույն համադրությունը թարմ աղցանն ու ձիթապտղի յուղն են:

salat-olivka

Կարոտինոիդներ, օգտակար ճարպեր և վիտամին A

Ավոկադոյում առկա օգտակար ճարպերն օգնում են օրգանիզմին ավելի հեշտ յուրացնել լոլիկում եղած կարոտինոիդներն ու վիտամին A-ն:

avakado-pomidor

Երկաթ և վիտամին C

Տապակած տավարի միսը (սթեյք) շատ երկաթ է պարունակում և այն ավելի արդյունավետ է յուրացվում վիտամին C պարունակող մթերքների հետ օգտագործելիս, օրինակ՝ բրոկոլիի, բուլղարական պղպեղի:

steik-brokoli

Վիտամին C պարունակող մթերքների մեջ ռեկորդակիրը բուլղարական պղպեղն է, որն էլ լավ համադրվում է տոֆու պանրի հետ, որում շատ երկաթ կա:

tofu-perec

Երկաթ և ցինկ

Բրնձի մեջ եղած ցինկն ու երկաթը օրգանիզմի կողմից շատ ավելի լավ կյուրացվեն, եթե նրա մեջ սխտոր ավելացվի:

ris-chesnok

Վիտամին B և C

Ելակի մեջ եղած B և C վիտամիններն ավելի լավ կյուրացվեն հացահատիկային փաթիլների հետ:

klubnika-hlopa

Վիտամին D և օգտակար ճարպեր

Ձկան մեջ եղած վիտամին D-ն լավ յուրացնելու համար այն կարելի է օգտագործել կաղամբի հետ համադրած:

kapusta-losos

 Պիպերին

Սև պղպեղում եղած պիպերինն օգնում է օրգանիզմին ավելի լավ յուրացնել կարիի մեջ եղած օգտակար նյութերը:

kari-perec

Սպիտակուցներ և ածխաջրեր

Բանանի և գետնընկույզի յուղի մեջ եղած ածխաջրերի ու սպիտակուցների համադրությունը լավ է յուրացվում օրգանիզմի կողմից, բարձր կալորիականություն ունի և օգնում է վերականգնել ուժերը մարզումներից հետո:

banan-maslo

Հակաօքսիդանտներ

Կանաչ թեյի մեջ եղած կախետինն ավելի լավ է յուրացվում լիմոնի հյութի հետ համադրելիս:

limon-chay

Просмотров: 324 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ՓԱԿԵԼ
http://uraxik.ru/sedaAAAAA.htm