Կնոջ բնավորությունը՝ կախված նախընտրելի գույնից - 18 Января 2017 - sedablog
Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Вторник, 2017-03-28
Главная » 2017 » Январь » 18 » Կնոջ բնավորությունը՝ կախված նախընտրելի գույնից
loading...
8:35 PM
Կնոջ բնավորությունը՝ կախված նախընտրելի գույնից

Հոգեբանները վաղուց են նկատել բնավորության և սիրելի գույնի ընտրության միջև կապը։ Այսպես. որոշ գույներ մեզ հանգստացնում են, պաշտպանվածության զգացում են առաջացնում, էներգիա տալիս, իսկ մյուսները, հակառակը, կարող են նյարդայնացնել, տհաճ հույզեր ու զգացումներ առաջացնել։ Հետաքրքիր է, որ սիրելի գույնի ընտրությունը մեծ ազդեցություն է ունենում կնոջ բնավորության, տղամարդկանց հետ նրա վարքի ձևի, մասնագիտության մեջ հաջողությունների, երեխաների դաստիարակության ոճի վրա։

Սպիտակ։  Վաղուց է հայտնի, որ հոռետես անձինք խուսափում են սպիտակից, հետևաբար կանայք, որոնք նախապատվություն են տալիս այս գույնին, առանձնանում են լավատեսությամբ, համառությամբ։ Նրանք երբեմն նույնիսկ պեդանտության հասնելու աստիճան կոկիկ են ու կարգապահ, հավատարիմ ամուսիններ և ուշադիր մայրեր են։ Որոշ դեպքերում սպիտակ նախընտրող կինը առանձնանում է չոր խառնվածքով, հաշվենկատ է, մեծ բարձունքների է հասնում մասնագիտության մեջ և չի շտապում մայրանալ։

Սև։ Սևը բոլոր մյուս գույներից նախընտրող կանայք վստահ են իրենց ուժերում, ծածկամիտ են ու զուսպ։ Նրանք կարողանում են բոլոր իրադրություններում կառավարել հույզերը, իսկ սևը հագուստի մեջ նրանց պետք է արտաքին աշխարհի բացասականից պաշտպանվելու համար (սև գույնը ներս չի թողնում բացասական էներգիան)։ Այս գույնը նախընտրող կանայք չեն սիրում իրենց կյանք թողնել օտար մարդկանց, ընտրողաբար են մոտենում կյանքի ուղեկցի ընտրությանը և մեծ պահանջներ ներկայացնում նրան։ Նույնպիսի մեծ պահանջներ նրանք ներկայացնում են նաև սեփական անձին, կարողանում են հասնել ուզածին և մասնագիտական բարձունքներ նվաճել։

Մոխրագույն։ Մոխրագույնը մնացած բոլոր գույներից նախընտրող կանայք հակված են երկարատև խորհրդածությունների, նրանք չեն սիրում ավելորդ պարտականություններ ստանձնել, պարտք մնալ, և, որպես կանոն, ձգտում են այդ պարտականություններն ուրիշների ուսերին թողնել, ազատ լինել։ Հաճախ այս կանանց արտաքուստ հանգիստ խառնվածքի հետևում կրքերի մի ամբողջ հեղեղ է թաքնված։ Նրանք կարող են ավելորդ անհանգստություն ապրել, սակայն արտաքինից հազվադեպ են հույզեր ցուցադրում։ Այս կանայք ինքնասեր են, որպես կանոն, դժվարությամբ են վստահում տղամարդկանց, սակայն սիրահարվելու դեպքում կարող են իրենց  խելահեղ արարքներ թույլ տալ։

Կարմիր։ Կարմիրը հաղթանակի, կենսական ուժի, ակտիվության և լավատեսության գույնն է։  Այն նախընտրող կանայք ուժեղ սեռին հատուկ հատկանիշներով են առանձնանում՝ քաջ են, բռնկվող, հաղթանակի հասնելու մեծ կամք են դրսևորում, լավատես են։ Այս կանանց դժվար է հաղթել. նրանք առաջինը կլինեն բոլոր նախաձեռնություններում։ Կամիրը սիրող կանայք սիրում են շփումներ, հեշտությամբ են ծանոթություններ հաստատում, հպարտ են, համառ, անհրաժեշտության դեպքում առաջինն օգնության կհասնեն մտերիմներին։

Նարնջագույն։ Հագուստի մեջ կամ ինտերիերում նարնջագույնը նախընտրող կանայք օժտված են լավ զարգացած ինտուիցիայով, նրանք առանձնանում են կամքի մեծ ուժով, նպատակասլացությամբ, սիրում են իշխել, փառասեր են։ Կյանքում այսպիսի կանայք պահպանողական չեն, հեշտությամբ են տանում ցանկացած փոփոխություն, սիրում են ճամփորդել, շփվել։ Նրանք ակտիվ են, մշտապես շարժման մեջ են գտնվում։ Հարաբերություններում այսպիսի կանայք մյուսներից ավելի հակված են ֆլիրտի, խանդի, բուռն տեսարանների։

Շագանակագույն։ Շագանակագույնը նախընտրող կանայք հիմնավոր են իրենց որոշումներում, հանգիստ են, պահանջկոտ։ Նրանք իսկական ընտանեկան օջախի պահապաններ են, ուշադիր և հոգատար մայրեր։ Հարաբերություններում գնահատում են հանգստությունը, փոխադարձ վստահությունը, դատարկ տեղում հիստերիայի և խանդի տեսարաններ չեն սարքում։

Դեղին։ Դեղինը մյուս բոլոր գույներից գերադասող կանայք շատ շփվող են, հետաքրքրասեր, անվախ։ Նրանց հետաքրքիր չէ հասարակության կարծիքը, նրանք նպատակասլաց են և ինքնատիպ։ Այսպիսի կանայք հեշտությամբ են հարմարվում կենցաղի ցանկացած պայմանների հետ, ինչպես նաև կարող են ընդունել իրենց տղամարդու ցանկացած խառնվածք ու բնավորության գիծ։ Դեղինի սիրահար կանայք երբեք ձանձրալի չեն դառնա, նրանք զարգանալու և  սովորելու անընդհատ ձգտում ունեն, միշտ բաց են ամեն նորի համար։

Վարդագույն։ Վարդագույնը նախընտրող կանայք չեն ցանկանում մեծանալ։ Նրանք բարի և հոգատար մայրեր են, միաժամանակ քմահաճ են և ուժեղ տղամարդ-հովանավորի կարիք ունեն։ Այս կանայք սիրում և կարողանում են սիրախաղ անել, ռոմանտիկ են, ինքնասեր ու փառասեր։ Որպես կանոն՝ վարդագույնը նախընտրող կանայք մեծ ուշադրություն են վայելում հակառակ սեռի մոտ։

Կապույտ։ Կապույտը նախընտրող կանայք չեն սիրում ունայնություն և անկարգապահություն, նրանք ավանդապաշտ են ու կազմակերպված։ Կապույտի սիրահարները մեղմ, բարի էակներ են, հակված են իդեալականացնելու մարդկանց, նաև մի փոքր մելանխոլիկ են։ Այսպիսի կինը միաժամանակ հաջողակ կլինի և´ մասնագիտական դաշտում, և´ ընտանեկան կյանքի լաբիրինթում։ Նա լայն ու խոր գիտելիքներ ունի, սիրում և կարողանում է ուժերը փորձել իրեն հետաքրքրող բոլոր բնագավառներում։

Կանաչ։ Հագուստի և ինտերիերի մեջ կանաչը նախընտրող կանայք հպարտ են, սկզբունքային։ Նրանք պատրաստ են պաշտպանել սեփական կարծիքը և անարդարություն թույլ չեն տա։ Այսպիսի կանայք կարողանում են կառավարել ոչ միայն սեփական ուժերն ու հույզերը, այլև շրջապատի մարդկանց։ Նրանք ինքնահաստատվելու, կրթության և մասնագիտության մեջ բարձունքների հասնելու մեծ ձգտում ունեն։ Հարաբերություններում այս կանայք մաքսիմալիստներ են, որոնք միաժամանակ խիստ են և´ սեփական անձի, և´ ընտրյալի նկատմամբ։ Այսպիսի կնոջը հնարավոր չէ վերահսկել, նա միշտ անկախ կլինի։

Մանուշակագույն։ Այս գույնը նախընտրող կանայք վառ անհատականություններ են։ Նրանք նախընտրում են ներդաշնակությունն ու հանգստությունը և պարզապես ստեղծված են հիացնել, հմայել տղամարդկանց։ Իրենց հուզականությամբ նրանք գերազանցում են բոլոր մյուս կանանց, հեշտությամբ են խուճապի մատնվում, նույնպիսի հեշտությամբ էլ տրվում ուրախության էյֆորիային։ Նրանք սիրում են կանոններ սահմանել,  հետևել դրանց, ապրում են օրենքերով, պահպանողական են։ Այսպիսի կանայք կարիք ունեն պաշտպանության ու աջակցության, ներքուստ հեշտ խոցելի են, որի մասին դժվար է կռահել՝ տեսնելով նրանց արտաքին հանգստությունը։ Մանուշակագույնը սիրող կանանց հետ հնարավոր չէ ձանձրանալ, նրանք սիրում են երազել, սովորական իրականության մեջ կարող են տեսնել այն, ինչն ուրիշների համար տեսանելի չէ։

Երկնագույն։ Բաց կապույտը նախընտրող կանայք պահպանողական և խիստ են, չնայած որ ունակ են ռեֆլեքսիայի ու փոփոխությունների։ Նրանք բարեխիղճ տնտեսուհիներ են և հրաշալի մայրեր, հարազատների հետաքրքրություններն ամեն ինչից վեր են դասում, պատրաստ են զոհաբերության հանուն սիրելի մարդկանց։ Կապույտը սիրող կանայք կարող են հեշտությամբ լաց լինել ամենափոքր վիրավորանքից, նրանք զգույշ են, հակված չեն չմտածված արարքների։ Նրանց բնավորության ուժը ներդաշնակորեն համադրվում է փափկության և քնքնշության հետ։

Փիրուզագույն։ Փիրուզագույնը նախընտրող կանայք ծածկամիտ են, հպարտ ու մեծամիտ։ Նրանք ծանր բնավորություն ունեն, նրանց հետ դժվար է լեզու գտնել։ Այսպիսի կանայք վառ երևակայություն ունեն, նրանք երբեք չեն կարողանում որոշակիորեն կողմնորոշվել սեփական ցանկությունների և պահանջմունքների մեջ, հաճախ շրջապատին թվում են չկազմակերպված, քմահաճ և ինքնասածի։

Просмотров: 1456 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->