Անգինայի բուժման ժողովրդական 10 մեթոդ - 18 Января 2017 - sedablog
Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Среда, 2017-02-22
Главная » 2017 » Январь » 18 » Անգինայի բուժման ժողովրդական 10 մեթոդ
loading...
8:58 PM
Անգինայի բուժման ժողովրդական 10 մեթոդ


Սննդի ընդունման ժամանակ կոկորդի ցավերը, բարձր ջերմությունը, կոկորդի լորձաթաղանթի այտուցվածությունը  հանդիսանում են անգինայի կամ տոնզիլիտի նշան: Անգինան  կոկորդում ավշային հանգույցների բորբոքումն է: Հիվանդության հարուցիչները կարող են լինել ինչպես բակտերիաները, այնպես էլ`   վիրուսները:

 

Տարբերել բակտերիալ  անգինան հիվանդության  վիրուսային ընթացքից`  շատ դժվար է: Բարդացման դեպքում անգինան շատ վտանգավոր է, քանի որ այն կարող է դառնալ լինֆադենիտի  ու գլոմերուլոնեֆրիտի առաջացման պատճառ:

 

Տոնզիլիտի առաջին իսկ ախտանշանների դեպքում  խորհուրդ է տրվում անմիջապես դիմել բժշկի ու տանը կազմակերպել հիվանդության բուժումը:

 

estet-portal.com-ը ներկայացրել է ժողովրդական միջոցներով անգինայի բուժման 10 տարբերակ:

 

Միայն ժողովրդական միջոցներով անգինան հնրավոր է բուժել հիվանդության նախնական ախտանշանների հայտնաբերման դեպքում: Եթե հիվանդությունը տարածվել է արդեն կոկորդի ամբողջ ավշային հանգույցներով և առաջանում է շնչառության դժվարացում, բարձրանում է  ջերմությունը, ապա հարկավոր է  դիմել թերապևտի ու սկսել հակաբիոտիկներով բուժում:

 

Իհարկե առանց այդ միջոցների հնարավոր չէ ազատվել անգինայից և ժողովրդական միջոցները կարող են դառնալ այդ հիվանդության տհաճ ախտանշաններից ազատվելու  լրացուցիչ միջոց:

 

Անգինայի բուժումը


Մեթոդ 1. Էմալապատ տարայի մեջ լցրեք  100 գրամ մեղր ու  1 ճ/գ ազնվամորու մուրաբա: Դրեք կրակի վրա ու հասցրեք եռման ջերմաստիճանի, սակայն այդ ընթացքում այն պարբերաբար խառնեք, որպեսզի չայրվի: Երբ կսկսի եռալ, անջատեք ու թողեք  սառչի: Խմեք խառնուրդն ու պառկեք անկողին:

 

 

Մեթոդ 2.  Քերեք 1 բաժակ բազուկ, բաժակի մեջ լցրեք 1 ճ/գ քացախ ու թողեք որպեսզի  պարունակությունը թրմվի: Քամեք բազուկն ու այդ հյութով ողողեք կոկորդը: Հաճախակի կատարեք ողողում,  դա թույլ կտա կանխել պաթոգեն վիրուսների տարածումը: Սա բավականին գործուն մեթոդ է, քանի որ այն ազատում է ցավից ու նվազեցնում է այտուցվածությունը:

 

Մեթոդ 3.  Ողողման համար նախատեսված այս հեղուկը կարող է օգնել անգամ ազատվել  սուր պարատոնզիլիտ   անգինայից: Այն կարող է անգամ օգնել բուժել քթի պոլիպները: Եռացրած ջրի մեջ հավասար քանակությամբ լցրեք  ծիծեռնախոտն (чистотел) ու երիցուկի ծաղիկներ ու թողեք այն թրմվի: Այնուհետև քամեք ու ողողեք կոկորդը:

 

 

Մեթոդ 4.   Մաքրեք 1 հատ սոխ, քամեք նրա հյութն ու օրական 4 անգամ օգտագործեք 1 թ/գ: Կարող եք նաև այն նոսրացնել թույլ մեղրի հետ, որպեսզի  շատ դառը չլինի:

 

 

Մեթոդ 5.      100գ հապալասի պտուղների վրա լցրեք 0.5լ եռացրած ջուր, եռացրեք այնքան մինչև որ  ջրի քանակությունը կիսով չափ կրճատվի, ապա  վերցրեք այն կրակի վրայից ու թողեք սառչի: Այդ եփուկով կարող եք ողողել կոկորդը կամ այն քսել կոկորդին:

 

 

Մեթոդ 6.      Եղեսպսակի  (шалфей) տերևները օգտագործում են նշագեղձերի, լնդերի ու բերանի լորձաթաղանթի  բորբոքման համար: Մանրացրեք եղեսպսակի տերևները (4 թ/գ) ու նրա վրա լցրեք  2  բաժակ եռացրած ջուր: Եփուկի սառչելուց հետո կարող եք բերանը ողողել այդ թուրմով:

 

 

Մեթոդ 7.      Դեղորայքային տուղտի արմատները (алтей лекарственный) օգտագործվում են ոչ միայն  որպես հազի դեմ պայքարող միջոց, այլ նաև  որպես անգինայի դեպքում բերանի ողողողման միջոց: 1 բաժին տուղտի վրա հարկավոր  է լցնել 20 բաժին եռացրած ու սառեցրած ջուր, թողնել այն թրմվի 1 ժամ, որից հետո արդեն ողողել կոկորդը:

 

 

Մեթոդ 8.     Ժողովրդական միջոցներով  անգինայի բուժման համար օգտագործվում է նաև  սրոհունդը: Թուրմի պատրաստման համար հարկավոր է 30 գրամ սրոհունդ ու   100 մլ սպիրտ(1 բաժակ օղի): 1 օր հետո արդեն կարող եք  օրական 3 անգամ ընդունել 50 կաթիլ այդ թուրմից: Այս միջոցը հնարավոր է  նաև  օգտագործել որպես ողողման համար նախատեսված միջոց: Հարկավոր է  ընդամենը 40 կաթիլ լցնել 1 բաժակ ջրի մեջ ու ողողել կոկորդը:

 

Մեթոդ 9.  20 գրամ չորացրած վաղենակը լցնել 1 բաժակ եռման ջրի մեջ, թողնել մի քանի րոպե թրմվի ու ողողել կոկորդը:

 

 

Մեթոդ  10.     Բորբոքումը հանելու, կոկորդը հանգստացնելու համար օգտագործվում են երիցուկի ծաղիկները: Ցավազրկող առավել լավ հատկություններ ունի երիցուկի ու լորենու խառնուրդը: Վերցրեք 20 գրամ այդ խառնուրդից, լցրեք այն եռման ջրի մեջ, թողեք թրմվի 20-30 րոպե, որից հետո  1-2 ժամ հետո ողողեք կոկորդը:

  

Ժողովրդական մեթոդներով անգինայի բուժման տարբերակները բազմաթիվ են, կարող եք անգամ օգտագործել ջրի, աղի, յոդի ու կերակրի սոդայի  խառնուրդը, որը կօգնի ազատվել այտուցվածությունից, ցավից  ու կլանման ժամանակ առաջացող դիսկոմֆորտից:

 

Անգինայի հաջող բուժման համար խորհուրդներ


Որպեսզի կարողանաք անգինայի բուժման ընթացքում խուսափել բարդացումներից, պետք է հետևեք հետևյալ  ռեժիմին:

 

·         Հիվանդության 1-ին օրերին ցանկալի է փողոց դուրս չգալ, նախ որպեսզի չվարակեք ուրիշների, այնուհետև որպեսզի արևի ճառագայթների կամ  ցրտի պատճառով չբարդացնեք ձեր վիճակը:

·         Ժողովրդական մեթոդներով անգինայի բուժումը պետք է ուղեկցվի հեղուկի առատ օգտագործմամբ: Կարող եք խմել կոմպոտներ, տարբեր թեյեր ու  մորսեր:  Սակայն այդ ամենը հարկավոր է  խմել տաք վիճակում, սակայն ոչ եռման և ոչ էլ սառը:

·         Աշխատեք օգտագործել նաև ջերմիջոցնող միջոցներ, եթե մարմնի ջերմաստիճանը իհարկե կգերազանցի 38,5 °С-ը:

 

Եթե կոկորդի ցավը շատ ուժեղ է, նշագեղձերի վրա  տեսանելի է սպիտակ փառ, նկատվում է կոկորդի ուժեղ այտուցվածություն, վիճակը գնալով բարդանում է, իսկ ժողովրդական միջոցներով բուժման մեթոդը արդյունք չի տալիս,  հարկավոր է  դիմել ԼՕՌ բժշկի  ու հետազոտել բերանի  խոռոչը, հանձնել անալիզ և հետևել հիվանդության հետագա բուժման խորհուրդներին(հակաբիոտիկների կամ  հակավիրուսային միջոցների ընդունում ):

Просмотров: 670 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ՓԱԿԵԼ