Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Суббота, 2017-05-27
Главная » 2017 » Январь » 19 » Կիտրոնների լուսանկար, որը կարող է մարդկանց կյանքեր փրկել. կրծքագեղձի քաղցկեղի 12 ախտանշան
loading...
4:11 PM
Կիտրոնների լուսանկար, որը կարող է մարդկանց կյանքեր փրկել. կրծքագեղձի քաղցկեղի 12 ախտանշան


 

 

12 կիտրոնով լուսանկարը, որը ցույց է տալիս կրծքագեղձի քաղցկեղի ախտանշանները, դարձել է «վիրուսային», երբ քաղցկեղը հաղթահարած ամերիկուհին կիսվել է դրանով: Անցյալում նրան հենց նման հուշումն է օգնել ճիշտ ժամանակին դիմել բժշկին:

 

Սան-Դիեգոյի բնակչուհի Էրին Սմիթ Չիզը Ֆեյսբուքում ֆլեշմոբ է կազմակերպել, երբ մարդիկ սկսել են սրտիկներ հրապարակել՝ կրծքագեղձի քաղցկեղի խնդրի շուրջ մարդկանց ուշադրությունը գրավելու նպատակով: Նա որոշել է հրապարակել Worldwide Breast Cancer բարեգործական հիմնադրամի լուսանկարը, որը կարող է իսկապես օգտակար գտնվել:

 

Լուսանկարում պատկերված է կրծքագեղձի քաղցկեղի «ախտանշաններով» 12 կիտրոն (արտադրություն, անհարթություններ, նարնջի կեղև նման մաշկ, սագամաշկ և այլն):

 

Այս լուսանկարը համացանցում արդեն հավանել է ավելի քան 3 մլն. մարդ և կիսվել դրանով ավելի քան 30 հազար անգամ:

 

«2015 թվականի դեկտեմբերին ես կրծքիս վրա հայտնաբերեցի ներս ընկած հատված, ինչպես նկարներից մեկում էր պտկերված, և հասկացա, որ քաղցկեղ ունեմ: Ես փորձում էի շոշափելով զգալ ուռուցքը, սակայն այդպես հնարավոր չէր»,- պատմում է Էրինը: Նրա խոսքով՝ դրանից 5 օր անց բժիշկները նրա մոտ 4-րդ աստիճանի քաղցկեղ են ախտորոշել:

 

 

Այս նկարն իսկապես շատ ավելի օգտակար է և ուշադիր լինելու դեպքում կօգնի փրկել բազում կյանքեր:

 

Նյութի աղբյուրը՝ soulpost.ru

Просмотров: 3719 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->