Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Вторник, 2017-05-30
Главная » 2017 » Январь » 19 » Լվացվելու խորամանկություններ, որոնք ճապոնացի կանանց օգնում են պահպանել երիտասարդությունը
loading...
4:14 PM
Լվացվելու խորամանկություններ, որոնք ճապոնացի կանանց օգնում են պահպանել երիտասարդությունը


 

 

Ճապոնացի կանանց երիտասարդության գաղտնիքն այժմ կարող է օտագործել յուրաքանչյուր կին, քանի որ այն շատ պարզ է և հասանելի։

 

Անհրաժեշտ է պարզապես առավոտյան ու երեկոյան լվանալ դեմքը հանքային ջրով։ Սակայն մինչ լվացվելը հարկավոր է սովորականի նման մաքրել դեմքն այնպես, որ կոսմետիկ միջոցներն ամբողջությամբ մաքրվեն (ջրով, հատուկ հեղուկով, սնուցող քսուքով և այլն)։

 

Դեմքը մաքրելուց հետո անհրաժեշտ է վերցնել մի փոքր գազավորված ջուր և լվանալ դրանով ամբողջ երեսը։ Արդյունքում կարելի է ստանալ հարթ, ձիգ ու թարմացած մաշկ։

 

Սակայն հարկ է հիշել, որ այս մեթոդը չափազանց հաճախ օգտագործելու դեպքում մաշկը կարող է գրգռվել, ուստի պետք չէ չարաշահել։ Լավ արդյունքի հասնելու համար բավական կլինի լվացվել հանքային ջրով շաբաթական ընդամենը մեկ անգամ։

 

Բացի այդ, կարելի է նաև հանքային ջուրը լցնել սառույցի կաղապարների մեջ, սառեցնել, այնուհետև լվացվելուց հետո այդ սառույցներով մերսել մաշկը:

 

Հանքային ջրի բացակայության դեպքում լավ արդյունքի հասնելու համար կարելի է նաև լվացվել հասարակ ջրով, սակայն օգտագործել որոշ հնարքներ:

 

·         Կարելի է 1 լիտր ջուրը եռացնել և ավելացնել դրան ¼ թեյի գդալ սոդա: Սոդան «կփափկեցնի» ջուրը և դրանով լվացվելը շատ օգտակար կլինի:

 

·         Կարելի է նաև 1 լիտր ջրին ավելացնել 1 թեյի գդալ կիտրոնի հյութ: Մի փոքր թթվեցրած ջուրը նպաստում է մաշկի թթվահիմնային բալանսի պահպանմանը, ինչը նույնպես շատ օգտակար է դեմքի մաշկի համար:

 

Հարթ ու թավշյա մաշկ ունենալու համար խորհուրդ է տրվում մեկ շաբաթ լվացվել մի եղանակով, հաջորդ շաբաթ՝ մյուս և այսպես շարունակ:

 

Նյութի աղբյուրը՝ nat-women.ru

Просмотров: 3284 | Добавил: sedablog1 | Рейтинг: 1.0/1
loading...
Всего комментариев: 0
avatar

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->