Ժողովրդական 6 միջոց՝ առողջական տարբեր խնդիրներից ազատվելու համար - 19 Января 2017 - sedablog
Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Вторник, 2017-03-28
Главная » 2017 » Январь » 19 » Ժողովրդական 6 միջոց՝ առողջական տարբեր խնդիրներից ազատվելու համար
loading...
5:26 PM
Ժողովրդական 6 միջոց՝ առողջական տարբեր խնդիրներից ազատվելու համար

Երբեմն այս կամ այն հիվանդության դեպքում մեր տատիկների ու պապիկների առաջարկած ժողովրդական միջոցները շատ ավելի արդյունավետ ու անվնաս են լինում, քան դեղամիջոցները, ուստի ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ժողովրդական բժշկության մի քանի մեթոդ՝ տարբեր խնդիրներից ազատվելու համար:

 

Կերակրի սոդա՝ միզուղիների վարակների բուժման համար

 

Մեկ բաժակ ջրին հարկավոր է ավելացնել մի փոքր կերակրի սոդա: Սա կօգնի շատ արագ ազատվել ախտանշաններից, քանի որ կերակիրի սոդան պայքարում է վարակների դեմ և հիմնայնացնում է միզապարկը՝ դրանով իսկ պաշտպանելով այն վնասակար բակտերիաներից:

 

Չամիչը կօգնի բուժել արթրիտը

 

Հարկավոր է երեկոյան մի փոքր չամիչը թրջել 1-2 գդալ ջինի մեջ: Այս կերպ չամիչի վիտամինները կհամադրվել ջինի պատրաստման համար օգտագործված գիհիի հատապտուղների հակաբորբոքային հատկությունների հետ՝ մեղմացնելով ցավն ու ազատելով այտույցներից:

 

Նեխուրը (сельдерей) չեզոքացնում է բերանի տհաճ հոտը

 

Բերանի տհաճ հոտից ազատվելու համար պարզապես հարկավոր է մի փոքր նեխուր ծամել:

 

Եղինջը դադարեցնում է մազաթափությունը

 

Եղինջի տերևները հարուստ են սպիտակուցներով, կալցիումով, ֆոսֆորով, երկաթով, մագնեզիումով, բետա-կարոտինով և մեծ քանակությամբ А, С, D և B խմբի վիտամիններով, որոնք բոլորն էլ շատ օգտակար են մազերի առողջության ու աճի համար:

 

Քանի որ մազերը հիմնականում բաղկացած են սպիտակուցներից, եղինջի տերևները պահպանում են մազերի առողջությունն ու դարձնում դրանք փայլուն ու ամուր: Անհրաժեշտ է եռացնել ջուրը, բաժակի մեջ եղինջի 4-6 տերև լցնել, ավելացնել եռմառ ջուր և ըմպել ստացված թեյը:

 

Դաշտանադադարի ժամանակ շատ օգտակար է բաթաթը

 

 

Բաթաթն ավելի հաստ ու կոպիտ կեղև ունի և ավելի մուգ գույնի է, քան քաղցր կարտոֆիլը, ուստի պետք չէ դրանք շփոթել: Այն պարունակում է A և C վիտամիններ, ինչպես նաև սննդային մանրաթելեր, ինչի շնորհիվ նպաստում է արյան մեջ խոլեստերինի մակարդակի իջեցմանը:

 

Ծիրանաչիրն օգնում է մարսելախանգարման դեպքում

 

Հարկավոր է ամեն օր ճաշից հետո 5 հատ (ո՛չ ավել, ո՛չ պակաս) ծիրանաչիր ուտել՝ ճիշտ մարսողությանը նպաստելու համար: Այս մրգերը հարուստ են մանրաթելերով, որոնք օգնում են մարսողությանն ու կանխում են փորափքանքը:

 

Նյութի աղբյուրը՝ healthyfoodhouse.com

Просмотров: 1563 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->