Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Суббота, 2017-12-16
Главная » 2017 » Январь » 19 » Գիտնականները պարզել են, թե ինչպես կարելի է ավելի խելացի երեխա լույս աշխարհ բերել
loading...
8:17 PM
Գիտնականները պարզել են, թե ինչպես կարելի է ավելի խելացի երեխա լույս աշխարհ բերել


 

ԱՄՆ-ի Հարվարդի համալսարանի գիտնականերն ավելի վաղ անց են կացրել մի գիտական հետազոտություն հղի կանանց մասնակցությամբ, որոնց տարբեր օգտակարսննդային հավելումներ են տվել, և այժմ վերլուծել են երեխաների մտավոր զարգացման մակարդակը: Պարզվել է, որ որոշ նյութեր իսկապես նպաստել են խելացի երեխա լույս աշխարհ բերելու հավանականության բարձրացմանը:


Առաջին գիտափորձի ժամանակ, որն անց է կացվել 2001-2004 թվականներին, գիտնականներն ապագա մայրիկներին բաժանել են երկու խմբի, որոնցից առաջինի անդամներին տվել են օգտակար միկրոտարրերի հավելումներ ու ֆոլաթթու, B2, B12, C, D վիտամիններ և նիկոտինաթթու պարունակող դեղահաբեր, իսկ երկրորդ խմբի անդամներին՝ միայն երկաթի և ֆոլաթթվի հավելումներ: Այժմ գիտնականները որոշել են ստուգել ծնված երեխաների IQ-ի մակարդակն ու համեմատել արդյունքները:

 

Պարզվում է, որ այն երեխաների մոտ, որոնց մայրիկները հղիության ընթացքում նաև օգտակար միկրոտարրեր են օգտագործել, ավելի լավ են զարգացած շարժողական հմտությունները, իսկ նրանց IQ թեստերի արդյունքներն ավելի բարձր են: Հարկ է նշել, որ նման երեխաների զարգացվածության աստիճանը հավասար է նրանցից մեկ տարով մեծ երեխաների զարգացվածության աստիճանին:

 

Նյութի աղբյուրը՝ gogetnews.info

Просмотров: 2601 | Добавил: sedablog1 | Рейтинг: 2.0/1
loading...
Всего комментариев: 0
avatar