Սիրո մեջ դուք ստանում եք այնքան, որքան տալիս եք. 5 կանոն իրական ու երջանիկ սիրո համար - 19 Января 2017 - sedablog
Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Воскресенье, 2017-03-26
Главная » 2017 » Январь » 19 » Սիրո մեջ դուք ստանում եք այնքան, որքան տալիս եք. 5 կանոն իրական ու երջանիկ սիրո համար
loading...
8:35 PM
Սիրո մեջ դուք ստանում եք այնքան, որքան տալիս եք. 5 կանոն իրական ու երջանիկ սիրո համար

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Երբ երկուսի միջև սեր է ծնվում, նրանք այլևս ոչ ոքի չեն նկատում շրջապատում, չեն հագենում միմյանց նայելուց, և նրանց ոչ մի խորհուրդ  կամ օրենք պետք չէ… բայց  ինչպե՞ս  երկար տարիներ պահպանել փոխըմբռնումն ու  ջերմությունը հարաբերություններում: Այս հարցին փորձել  է պատասխան տալ  cluber.com-ը` ներկայացնելով 5 կանոն իրական և երջանիկ սիրո համար:


1. Հրաժարվե'ք կարծրատիպային հարաբերություններից


Ցանկանում եք արձակուրդներին կամ ամանորյա տոներին մեկնել Եգիպտոս, սակայն բավականաչափ գումար չունե՞ք. մոռացեք Եգիպտոսի մասին, մնացեք տանը և տոները դիմավորեք արտասովոր կերպով, կրեատի'վ եղեք:


2. Մի' փորձեք սիրելիի մեջ թերություններ գտնել, սիրեք նրան այնպիսին, ինչպիսին կա:
Պետք չէ իդեալական, հեքիաթային կերպար ստեղծել, որն իրականում գոյություն չունի: Ինչքան շուտ   հասկանաք, որ իրական մարդն անթերի չէ, այնքան ավելի լավ կհասկանաք միմյանց:

 

3. Սիրո մեջ դուք ստանում եք այնքան, որքան տալիս եք, ինչպես ասում է անգլիական ասացվածքը


Կյանքում, սակայն, երբեմն այլ կերպ է լինում. մեկը տալիս է ամեն ինչ, իսկ փոխարենը ոչինչ չի ստանում: Եթե խոսքը ներդաշնակ ընտանեկան  հարաբերություններ ստեղծելու մասին է, ապա արեք այն, ինչ կցանկանայիք ստանալ: Հաճելի խոսքեր, նվերներ և քնքուշ գրկախառնություններ. այդ ամենը կստիպեն դիմացինին՝ ձեզ նայել սիրող հայացքով:


4. Հայտնե'ք միմյանց ձեր դժգոհություններն ու ցանկությունները


Գտնվելով սիրո թագավորության  մեջ` դուք ունակ եք ներել ձեր սիրելիի «չարաճճիությունները», սակայն միշտ չէ, որ ստացվում է մինչև վերջ մոռանալ ցավն ու վիրավորանքը, հոգում կարող է զայրույթ կուտակվել: Տհաճ հետևանքներից խուսափելու համար միմյանց հայտնեք ձեր դժգոհությունները և ցանկությունները: Այդ դեպքում խնդիրները չեն կործանի իրական զգացմունքները:  


5. Պետք չէ սահմանափակել զուգընկերոջ ազատությունը


Ինչպես կանայք, այնպես էլ՝ տղամարդիկ մի քանի տարվա ամուսնությունից հետո սկսում են իրենց  ասես վանդակում փակված զգալ:  Ինչքան էլ ամուր լինեն ձեր հարաբերությունները, մի' մոռացեք, որ սիրելի անձը ձեր սեփականությունը չէ: Տղամարդն իրավունք ունի հանդիպելու ընկերների հետ, ինչպես և նրա գեղեցիկ կեսը կարող է խնջույքներ կազմակերպել ընկերուհիների հետ: Մի' փորձեք վերահսկել միմյանց:

Просмотров: 1418 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->

ՓԱԿԵԼ