Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Понедельник, 2017-10-23
Главная » 2017 » Январь » 19 » Ինչպես ազատվել ֆեյսբուքյան վիրուսից
loading...
9:20 PM
Ինչպես ազատվել ֆեյսբուքյան վիրուսից

Վերջերս շատերն են բողոքում ու նեղսրտում, որ «Ֆեյսբուքում» իրենց հավանած նյութերը գալիս են առանց նկարների, իսկ հղումով անցնելիս մի «աներես» ծրագիր ստիպում է` իրեն անպայման տեղադրել համակարգչում... Հետո օգտատերերը խեղճանում են, որ չեն կարողանում ազատվել դրանից։ Բնականաբար, չի կարելի այդ խնդիրն այդպես թողնել, քանի որ հարցը կարելի է լուծել առանց իշխանությունների միջամտության։

Ուշադիր լինելու դեպքում, տեսնում ենք, որ նման նյութերը նախընտրած կայքի անվան փոխարեն գալիս են ARCHIVESHARE.NET հղումով (տես՝ նկար 1)։

   Նկար 1

Էստեղ էլ հենց թաքնված է, ինչպես ասում են՝ շան գլուխը։ Ես չգիտեմ՝ դա վիրուս է, ինչ է, բայց առաջին խորհուրդն այն է, որ նման հղումները, եթե անգամ բացել եք, գոնե մի սեղմեք տեղադրելու հրահանգը։ Իսկ եթե դրա գոյությունն այլևս դառը իրականություն է, նայեք 2-րդ նկարին։

   Նկար 2

Այն, ինչ նկարում ցույց է տրված սլաքով, ծանոթ պետք է լինի՝ դա Google Chrome  բրաուզերի (հայերեն այն դիտարկիչ են թարգմանել) վերևի աջ անկյունն է, իսկ գծիկները՝ կարգավորումներ տանող ճանապարհը։ Ուստի, եթե իսկապես ցանկություն կա ազատվելու վիրուսատիպ այդ ֆեյսբուքյան չարիքից, պետք է սեղմեք այն։  Բացված փոքրիկ պատուհանում ընտրել է պետք Settings տողը։ Չեմ կարծում, թե ընտրած նյութը ֆեյսբուքում տարածող և հմտորեն վիրուս ձեռք բերած օգտատիրոջ համար դժվար է լինելու որոշել, թե այլ լեզուներով ինչպես է Settings-ը։ 

Այնուամենայնիվ, Settings-ը սեղմելուց հետո կբացվի 3-րդ նկարում երևացող համայնապատկերը, որտեղից պետք է ընտրել սլաքով ցույց տրված տողը՝ Extensions-ը։

   Նկար 3

Իսկ այստեղ արդեն կվճռվի խնդրի ճակատագիրը։ Այստեղ պետք է գտենել ARCHIVESHARE.NET տողը և իսկույն անջատել կամ պարզապես նետել աղբարկղը։

Այժմ արդեն կարելի է վերադառնալ «Ֆեյսբուք» և ուշի-ուշով շարունակել հետևել համաշխարհային սոցիալական ցանցերի զարգացումներին։

Հ.Գ. - Այլ բրաուզերների կամ դիտարկիչների մասին որևէ խորհուրդ տալ չեմ կարող, քանի որ ինքս չգիտեմ, ու ենթադրում եմ, որ նույն տրամաբանությունը կիրառելի է նաև այլ դիտարկիչներում , և ազատվելն այդ անկոչ ու աներես վիրուսիկներից նույնքան հեշտ պետք է լինի։

Հ.Գ. Հ.Գ. - Նյութն արդեն, թողարկված էր, երբ «Ֆեյսբուքում» հանիպեցինք նույն կարգի «աներես» վիրուսիկի, որի անունը CHANGE.ORG է։  Նրա հետ նույնպես պետք է վարվել այնպես, ինչպես վարվում են վերջին դավաճանի հետ։

Արմեն ֆոն Գևորգյան

Просмотров: 845 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

Կայքում կգտնեք օգտակար խորհուրդներ...


ՏԵՂԵԿԱՑԱ