Վիտամին D դեֆիցիտի ախտանշանները, հետևանքներն ու բուժումը - 20 Января 2017 - sedablog
Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Пятница, 2017-02-24
Главная » 2017 » Январь » 20 » Վիտամին D դեֆիցիտի ախտանշանները, հետևանքներն ու բուժումը
loading...
2:15 PM
Վիտամին D դեֆիցիտի ախտանշանները, հետևանքներն ու բուժումը

Վիտամին D-ն անչափ օգտակար ու կարևոր տարր է մարդու օրգանիզմի համար: Այն կարգավորում է կալցիումի ու ֆոսֆորի յուրացումը, ինչպիս նաև արյան մեջ դրանց մակարդակը և ոսկորներին ու ատամներին մատակարարելը: Այն վիտամին A-ի, կալցիումի և ֆոսֆորի հետ մեկտեղ պաշտպանում է օրգանիզմը մրսածությունից, շաքարային դիաբետից, աչքերի և մաշկի հիվանդություներից:

 

Վիտամին D-ն նաև նպաստում է կարիեսի և լնդերի ախտաբանությունների առաջացումը կանխելուն, օգնում է պայքարել օստեոպորոզի դեմ և արագացնում է կոտրվածքների ապաքինումը: Սակայն հաճախ պատահում է, որ օրգանիզմն ունենում է վիտամին D-ի պակաս և այդ ժամանակ մարդկանց մոտ ի հայտ են գալիս տարբեր տհաճ ախտանշաններ:

 

Վիտամին D-ի դեֆիցիտի ախտանշաններն են.

 

·         ախորժակի կորուստը, 

·         անքնությունը, 

·         կոկորդի և բերանի խոռոչի այրոցը, 

·         քաշի նվազումը, 

·         տեսողության վատացումը:

 

Վիտամին D-ի դեֆիցիտը բավական տարածված երևույթ: Դրա հիմնական պատճառը ինսոլյացիայի (արևի ճառագայթում) պակասն է, արևապաշտպան քսուքների չարաշահումն ու մաշկի քաղցկեղի կանխարգելման նպատակով արևի ճառագայթներից խուսափելը:

 

Այս խնդիրը նաև կարող է պայմանավորված լինել սննդակարգում այնպիսի մթերքների պակասով, ինչպիսիք են կաթնամթերքը, տավարի և խոզի լյարդը, հավկիթը, ձկների ճարպոտ տեսակները:

 

Պատկառելի տարիքի մարդկանց մոտ վիտամին D-ի դեֆիցիտը կարող լինել երիկամների աշխատանքի խանգարման հետևանքով, երբ երիկամները կորցնում են այս տարրը վերարտադրելու ունակությունը: Գոյություն ունեն նաև աղիների մի շարք հիվանդություններ, որոնք խանգարում են վիտամին D-ի կլանումը: Ճարպակլումով տառապող մեծահասկաների մոտ նույնպես կարող է նկարվել վիտամին D-ի պակաս:

 

Վիտամին D-ի դեֆիցիտին նպաստող գործոններն են.

 

·         50-ից բարձր տարիքը, 

·         հղիությունն ու կրծքով կերակրելու շրջանը, 

·         մուգ մաշկը, 

·         երիկամների ու լյարդի հիվանդությունները, 

·         անտացիդների ընդունումը, 

·         բուսակերությունն ու վեգանությունը:

 

Վիտամին D-ի պակասը կարող է լուրջ հետևանքներ ունենալ, որոնք, իրենց հերթին, կարող են հանգեցնել ոսկորների ձևախախտման (դեֆորմացիա), կոտրվածքների, օստեոմալյացիայի, ռախիտի և օստեոպորոզի առաջացման: Ավիտամինոզի առաջացումը դրսևորվում է այնպիսի հետևանքներով, ինչպիսիք են արթրիտը, կրծքի քաղցկեղը, ասթման և սրտի հիվանդությունները:

 

Բարդությունները կարող են ուղեկցվել անոթային համակարգի հիվանդություններով, քրոնիկ հոգնածությամբ, դեպրեսիայով, գլխացավերով, արյան գերճնշմամբ, 2-րդ տիպի շաքարային դիաբետով, ցրված սկլերոզով:

 

Սննդամթերք՝ վիտամին D-ի պակասը լրացնելու համար

 

·         ձկան յուղ, 

·         սաղմոն, 

·         կաթ, 

·         հացահատիկներ, 

·         ձու, 

·         նարնջի հյութ, 

·         սնկեր, 

·         մարգարին, 

·         տավարի լյարդ, 

·         սոյա:

 

Հարկ է հիշել, որ վիտամին D-ի դեֆիցիցտի առաջին իսկ նշանների դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկի, որպեսզի վերջինս նշանակի ճիշտ բուժում: Այս կերպ հնարավոր կլինի խուսափել բոլոր բարդություններից, որոնք առաջանում են այս խնդրի դեպքում:

 

Նյութի աղբյուրը՝ takprosto.cc

Просмотров: 667 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar
http://uraxik.ru/sedaAAAAA.htm

ՓԱԿԵԼ