Ինչպես ազատվել գորգի վրայի կեղտից ու փոշուց - 20 Января 2017 - sedablog
Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Пятница, 2017-02-24
Главная » 2017 » Январь » 20 » Ինչպես ազատվել գորգի վրայի կեղտից ու փոշուց
loading...
5:30 PM
Ինչպես ազատվել գորգի վրայի կեղտից ու փոշուց
Տան մաքրությունն ու թարմությունը պահելու համար շատ կարևոր է գորգերի մաքուր լինելը, քանի որ այն շատ շուտ կլանում է կեղտն ու փոշին: Տնային պայմաններում գորգերը մաքրելու համար առաջարկում ենք մի քանի խորհուրդ, որը կօգնի Ձեզ ազատվել փոշուց ու կեղտից:
  • Գորգերը մաքրելուց առաջ անհրաժեշտ է դրանց վրայից նախ հեռացնել փոշին: Ձմռանը գորգի փոշին կարելի է հեռացնել մաքուր, չոր ձյունով, խոզանակի օգնությամբ: Դրանից հետո միայն հեռացնել բծերը:
  • Քիչ կեղտոտված գորգերը կարելի է մաքրել մանր, չոր աղով: Գորգը պետք է փռել հատակին, վրան շաղ տալ աղը, ապա գոլ օճառաջրի մեջ լավ թրջված ավելով կամ խոզանակով մաքրել: Մաքրելուց հետո աղի մնացորդները գորգի վրայից հեռացնել փոշեկուլով: Աղի փոխարեն կարելի է օգտագործել չոր փայտի թեփը:
  • Խունացած գորգերը կարելի մաքրել հացահատիկի տաք եփուկով: Ջրով լուծված ոչ մեծ քանակությամբ քացախը թարմացնում է գորգերի գույները:
  • Գորգերն անհրաժեշտ է մաքրել շաբաթական մեկ անգամ` փոշեկուլով: Սկզբում պետք է մաքրել թարս կողմից, որպեսզի փոշին գորգի մեջ չներծծվի: Փոշեկուլի խոզանակը պետք է տանել ներքևից վերև և ոչ թե լայնությամբ: Որպեսզի գորգերը շուտ չփչանան փոշուց և ցեցից, պետք է դրանց տակ փռել թերթեր, որովհետև տպագրական ներկերի հոտից դրանք ոչնչանում են:
  • Թանաքի հետքերը գորգերի վրայից հեռացնում են կիտրոնի հյութով կամ մածունով:
  • Գորգը մաքրելուց հետո լավ կփայլի, եթե այն սրբեք էթիլային սպիրտի մեջ թաթախված սպունգով:
  • Որպեսզի գորգը հավասարաչափ մաշվի, պետք է ժամանակ առ ժամանակ տեղաշարժել:
  • Լվացքի փոշու լուծույթով խորհուրդ չի տրվում թարմացնել միայն քիմիական մանրաթելերից գործված գորգերը: Դրա համար նախապես գորգը մաքրեք ավելով կամ փոշեկուլով, այնուհետև մաքրեք լվացքի փոշու լուծույթի մեջ թրջած խոզանակով կամ սպունգով (1 լիտր ջրին` կես թեյի գդալ լվացքի փոշի):
  • Բրդյա և քիմիական մանրաթելերի համակցությամբ գործված գորգերը մաքրում են այնպես, ինչպես բրդյա գորգերը: Գորգերը չի կարելի փռել նոր լվացած հատակին:
Просмотров: 1633 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar
http://uraxik.ru/sedaAAAAA.htm

ՓԱԿԵԼ