Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Понедельник, 2017-09-25
Главная » 2017 » Январь » 20 » Սպիտակեցնող դիմակներ
loading...
6:26 PM
Սպիտակեցնող դիմակներ

Եթե Ձեր դեմքին կան բծեր, պեպեններ, որոնցից Դուք նեղվում եք, ապա այս դիմակները հենց Ձեզ համար են: Օգտվելով այս խորհուրդներից՝ Դուք կտեսնեք զգալի տարբերություն: 

Դիմակ սպիտակուցից և թթվածնային ջրից։ 1 սպիտակուցին (հարած մինչև փրփրելը) ավելացնել 1 թեյի գդալ թթվածնային ջուր (3%)։ Խառնուրդը քսել դեմքին և պարանոցին մի քանի րոպեով։ Ունքերը և թարթիչները պաշտպանել սպիտակելուց: 

Դիմակ սպիտակ կավից, ցինկի օքսիդից և թթվածնային ջրից։ 40 գ սպիտակ կավին խառնեք 10 գ ցինկի օքսիդ։ Մեկ թեյի գդալ խառնուրդը ողողեք 3 % թթվածնային ջրով մինչև ստացվի խյուս և քսեք դեմքին 15-20 րոպեով։ Այսպիսի դիմակը ոչ միայն սպիտակեցնում Է, այլև չորացնում Է մաշկը։

Մեղրակիտրոնային դիմակ: Մեկ կիտրոնի հյութը բամբակով քամեք և խառնեք 2 թեյի գդալ ջրիկ մեղրի հետ։ Մառլյայե կամ թղթե անձեռոցիկները թաթախեք այդ խառնուրդով և դրեք դեմքին՝ դրանք 2-3 անգամ փոխելով ուրիշներով, 15- 20 րոպե տևողությամբ։ Դեմքը լվացեք տաք ջրով։ Խառնուրդը կարող եք սառնարանում պահել մինչև 7 օր։ Դիմակը պետք է օգտագործել 15-20 անգամ մի քանի օր ընդմիջումներով՝ կախված մաշկից։ Եթե մաշկը չոր է, նախապես քսեք ճարպոտ կրեմ։

Ջրածնի պերօքսիդի դիմակ: Օգտագործվում է չոր, խիստ պիգմենտավորված մաշկի և առատ պեպենների դեպքում: 20գ անջուր լանոլինին անընդմեջ խառնելով ավելացնել 5 գ (1 թեյի գդալ) ջրածնի պերօքսիդ։ Այս կրեմը մի քանի օր ընդմիջումներով քսեք դեմքին և թողեք 15-20 րոպե։

Խմորիչի դիմակ թթվածնային ջրի հետ։ Օգտագործվում է ճարպոտ և նորմալ մաշկի դեպքում։ Տասը գրամ խմորիչը (հացի խմորիչներ) մանրացրեք և անընդհատ խառնելով՝ ավելացրեք 3% թթվածնային ջուր մինչև խիտ խառնուրդ ստացվելը։ Քսեք դեմքին 10 -15 րոպեով, որից հետո խոնավ բամբակով հանեք։ Ընդամենը օգտագործում են 10-15 դիմակ մի քանի օր ընդմիջումներով։

Խմորիչե դիմակ կիտրոնի հյութով։ Օգտագործվում է ցանկացած մաշկի դեպքում։ 15-20 գ խմորիչը մանրացրեք (հաց խմորիչներ) և խառնեք 1 թեյի գդալ լիմոնի հյութի հետ։ Ստացված խառնուրդին, անընդմեջ խառնելով, ավելացրեք թարմ կաթ մինչև խյուս ստացվելը և բամբակով քսեք դեմքին։ 20 րոպեից հետո դեմքը լվացեք տաք ջրով և դրեք մի քանի սառը կոմպրեսներ:

Կարտոֆիլի դիմակ։ 1 հում, մաքրած և մանր քերած կարտոֆիլի պալարին ավելացրեք մի քանի կաթիլ ձիթապտղի յուղ, 1 ճաշի գդալ թարմ կաթ և նշի թեփ մինչև խյուս ստացվելը, քսեք դեմքին, թողեք 20 րոպե։ Լվանալուց հետո դեմքին քսեք մաշկին համապատասխան կրեմ։

Մենք պարբերաբար Ձեզ կներկայացնենք մաշկը սնուցող ու սպիտակեցնող դիմակներ: Հետևելով մեր խորհուրդներին՝ կարճ ժամանակ անց կստանաք բավականին լավ արդյունք:

Просмотров: 3401 | Добавил: sedablog1 | Рейтинг: 5.0/1
loading...
Всего комментариев: 0
avatar