Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Четверг, 2017-07-20
Главная » 2017 » Январь » 20 » Ինչպես խնամել զարդերը
loading...
7:21 PM
Ինչպես խնամել զարդերը

Օգտակար ու անհրաժեշտ է իմանալ ոսկյա, արծաթյա իրերի ու զարդերի խնամքի մասին: Եթե դուք ունեք նշվածներից որևէ մեկը, ապա այս խորհուրդները հենց Ձեզ համար են: Չնայած չի խանգարի իմանալ` նախքան այն ձեռք բերելը:

  • Ոսկե մատանին կամ ականջօղերը կփայլեն, եթե դրանք որոշ ժամանակ թողնեք քաղցրաջրի մեջ:
  • Եթե ոսկյա զարդը կորցրել է փայլը, այն պետք է լվանալ անուշադրի սպիրտի լուծույթով (1 բաժակ ջրին` 6 կաթիլ), հետո լվանալ մաքուր ջրով և սրբել:
  • Ոսկյա և արծաթյա զարդերի ու իրերի փայլը վերականգնելու համար պետք է 1 բաժակ օճառաջրին խառնել 1 թեյի գդալ անուշադրի սպիրտ, ատամի խոզանակը թրջել այդ լուծույթի մեջ և սրբել, հետո ողողել գոլ ջրով ու լավ չորացնել:
  • Արծաթյա իրերը երկար ժամանակ խոնավ տեղում մնալով` պատվում են մուգ գույնի լաքաներով: Դրանք պետք է սրբել 8%-անոց գոլ քացախի մեջ թրջած լաթով, հետո ողողել ջրով ու չորացնել:
  • Արծաթե զարդերն ընդգծում են արևից թխացած մաշկի գեղեցկությունը, սակայն սևացնում են մաշկը և հագուստը:Դրանից խուսափելու համար արծաթե զարդերը պետք է լվանալ մի քիչ անուշադրի սպիրտ խառնած օճառաջրով, ապա ծածկել որևէ անգույն քսուքի շերտով:
  • Որպեսզի արծաթե սպասքը չսևանա, հետևեք հնագույն միջոցին. Այն շփեք գլիցերինով և փաթաթեք սև թղթով:
  • Արծաթյա և արծաթաջրած իրերը կարելի է լվանալ նաև տաք օճառաջրով և սրբել փափուկ կտորով: 
  • http://newsline.am/am/news/view/42548.html
Просмотров: 578 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

--> -->