Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Среда, 2017-07-26
Главная » 2017 » Январь » 20 » Առողջական 3 խնդիր, որոնց պատճառ կարող են դառնալ նշագեղձերը
loading...
9:10 PM
Առողջական 3 խնդիր, որոնց պատճառ կարող են դառնալ նշագեղձերը

Նշագեղձերը բերանի խոռոչի խորքում գտնվող աչքի չընկնող գեղձեր են, որոնք այնքան աննկատելի են, որ մարդիկ հազվադեպ են նկատում դրանց հետ կապված խնդիրները: Սակայն հենց նշագեղձերն են, որ կարող են դառնալ խռմփոցի կամ բերանի տհաճ հոտի պատճառ:

 

Դրանք մարդու օրգանիզմի ավշային համակարգի մասն են կազմում և օգնում են դիմակայել վարակներին: Նշագեղձերը տեղակայված են կոկորդի մոտ, ուստի հաճախ առաջինն են լինում, որ բախվում են բերանի կամ քթի միջոցով օրգանիզմ ներթափանցած վիրուսներին ու բակտերիաներին: Այս գեղձերը ոչ միայն պայքարում են վարակների դեմ, այլև թույլ չեն տալիս, որ դրանք ներթափանցեն օրգանիզմ: Բացի այդ, նշագեղձերը ազդակներ են ուղարկում իմունային համակարգին՝ անհրաժեշտ հակամարմինները ստեղծելու մասին:

 

Սակայն եթե նշագեղձերը ծանրաբեռնված չեն աշխատանքով և չեն կարողանում հաղթահարել վարակներին, ապա դրանք նույնպես կարող են վարակվել՝ հանգեցնելով տոնզիլիտի առաջացման: Իրենց ախտահարման մասին նշագեղձերը «տեղեկացնում» են ցավոտ զգացողություններով: Սակայն տոնզիլիտը միակ անախորժությունը չէ, որ կարող է առաջանալ նշագեղձերի հետևանքով:

 

Բերանի տհաճ հոտ

 

Վիճակագրական տվյալներով՝ երկրի բնակչության կեսը տառապում է հալիտոզով (բերանի տհաճ հոտ): Չնայած, որ 90%-ի դեպքում պատճառը բերանի խոռոչի սխալ հիգիենան է, այնուամենայնիվ տհաճ հոտը կարող է պայմանավորված լինել նաև նշագեղձերում առկա քարերով: Բժիշկ Մյուրեյ Գրոսանի խոսքով՝ նշագեղձերն իրենց կառուցվածքով նման սպունգի և հաճախ դրանց ծակոտիներում սննդի մնացորդներ, բակտերիաներ ու մահացած բջիջներ են կուտակվում, որոնք ժամանակի ընթացքում կարծրանում են և սկսում տհաճ հոտ արձակել: Բժիշկ Ջեֆրի Գելափսի հավաստմամբ՝ բերանի խոռոչի հիգիենայի կանոններին հետևելու, ատամները պարբերաբար լվանալու և հակամանրէային նյութերով ողողումներ կատարելու դեպքում կարելի է մաքրել նշագեղձերը և խուսափել նման տհաճ խնդրից:

 

Ցավոտ զգացողությունները որևէ բան կուլ տալիս

 

Նշագեղձերի քարերը մեծ մասամբ բավական մանր ու աննշան են լինում, սակայն ավելի խոշորները կարող են որևէ բան կուլ տալու ժամանակ առաջացնել կոկորդում օտար մարմնի առկայության զգացողություն կամ ցավ: Կոկորդում անգինայով կամ ալերգիաներով չպայմանավորված ծակծկոցի առկայության դեպքում տհաճ զգացողություններն, ամենայն հավանականությամբ, նշագեղձերի քարերի պատճառով են: Հաճախ դրանցից կարելի է ազատվել լավ ողողում անելու կամ նույնիսկ հազալու միջոցով, սակայն որոշ դեպքերում լինում է մասնագետի օգնության անհրաժեշտություն:

 

Խռմփոց

 

Խռմփոցի հնարավոր պատճառներից մեկը մեծացած նշագեղձերն են, որոնք կարող են խցանել շնչուղիները: Նման դեպքերում անհանգստության կարիք չկա, եթե միայն մեծացած նշագեղձերը չեն հանգեցնում քնի օբստրուկտիվ ապնոէի առաջացման:

 

Չնայած մեծացած նշագեղձերը հիմնականում երեխաների մոտ են դառնում խռմփոցի պատճառ, միևնույն է միջին տարիքի տղամարդկանց 4%-ի և կանանց 2%-ի մոտ քնի օբստրուկտի ապնոէն կապված է ի ծնե կամ քրոնիկ բորբոքման հետևանքով մեծացած նշագեղձեր հետ: Եթե նշագեղձերի մեծացումը զգալիորեն խանգարում է քնին, ապա դրանք կարելի է հեռացնել վիրահատական ճանապարհով:

 

Նյութի աղբյուրը՝ zdorovie.com

Просмотров: 967 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

--> -->