Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Воскресенье, 2017-06-25
Главная » 2017 » Январь » 21 » Հորոսկոպի որ նշաններն այսօր գումար կգտնեն․ հունվարի 21-ի աստղագուշակ
loading...
11:11 AM
Հորոսկոպի որ նշաններն այսօր գումար կգտնեն․ հունվարի 21-ի աստղագուշակ


 

 

Խոյ:    Օրը հաջողություն է խոստանում այն գործերում, որոնք հատկապես կարևոր են: Սակայն չարժե մտածել, որ հաղթանակները հեշտ կտրվեն: Շատ գործ ունեք անելու: Վճռական եղեք, մի վախեցեք դժվարություններից:

 

Ցուլ:    Այսօր հայտնվում են լավ գաղափարներ, դրանց իրագործումը հիմք կդնի դրական փոփոխությունների համար: Հնարավոր են հաջող ուղևորություններ, բացառված չեն հաճելի ծանոթությունները, համախոհների հետ հանդիպումները:

 

Երկվորյակ:   Հաջող օր է շփման, կարևոր բանակցությունների, հրապարակային ելույթների համար: Խոսում եք հստակ և համոզիչ, հեշտությամբ եք նվաճում ունկնդիրների վստահությունը, ձեր դաշնակիցներն են դառնում անգամ նրանք, ովքեր բոլոր գաղափարները մինչ վերջերս թշնամաբար էին վերաբերում: Հնարավոր են շահավետ գործարքներ, գործնական առաջարկներ, որոնցից չեք ցանկանա հրաժարվել: 

 

Խեցգետին:     Այսօր տան գործերից արագորեն գլուխ եք հանում, դրանք ոչ ձանձրալի են, ոչ հոգնեցուցիչ: Օրվա երկրորդ կեսը կուրախացնի ռոմանտիկ անակնկալներով, հաջող համընկնումներով: Այս ժամանակ լավ է հյուրեր ընդունելը:

 

Առյուծ:      Դաշնակիցների աջակցությունը կօգնի հաջողության հասնել, բայց ստանալ այն այնքան էլ հեշտ չէ: Աշխատեք հանգստություն պահպանել վիճելի հարցերի քննարկման ժամանակ, խուսափեք կոնֆլիկտներից: Մինչ օրվա կեսն ավելի լավ է խուսափել ռիսկային կատակներից: Մեծ է հավանականությունը, որ դրանք ճիշտ չեն ընկալվի: 

 

Կույս:    Այսօր ստիպված կլինեք լուծել բարդ խնդիրներ, գտնել այն հարցերի պատասխանները, որոնցից այլոք գլուխ չեն հանում: Նշանի ներկայացուցիչները չեն կարողանում լիցքաթափվել, անգամ որոշ ժամանակ մոռանալ գործնական խնդիրների մասին: Օրվա վերջում անակնկալ է սպասվում։

 

Կշեռք:     Համապատասխան օր է համարձակ գաղափարները կյանքի կոչելու համար: Գործնական հոտառությունը շատ սուր կլինի, շատ Կշեռքներ կկարողանան նախասիրությունը վերածել շահույթի աղբյուրի կամ կկարողանան լավ վարձատրվել իրենց տաղանդի դրսևորման դիմաց: Հնարավոր են հաճելի անակնկալներ, անսպասելի նվերներ: 

 

Կարիճ:    Այսօր  իրենց մասին կհիշեցնեն հին գործընկերները: Նրանցից կարելի է հետաքրքիր առաջարկներ սպասել: Հարմար օր է աշխարհայացքը ընդլայնելու, ինչ-որ նոր բան սովորելու, մարդկանց հետ շփվելու համար. նրանց փորձը ձեզ պետք կգա: Ականջալուր եղեք մեծահասակ բարեկամների խորհուրդներին:

 

Աղեղնավոր:     Օրը հրաշալի է սկսվում: Արժե օգտագործել դրա առաջին կեսը նպատակներին հասնելու, շտապ հարցերը լուծելու, կարևոր հանդիպումներ անցկացնելու համար: Աստիճանաբար գործնական ակտիվությունը նվազում է, և որքան մոտենում է երեկոն, այնքան մեծանում է հանգստանալու, զվարճանալու, անհոգ ժամանակ անցկացնելու պահանջը: 

 

Այծեղջյուր:    Օրվա առաջին կեսին նկատելիորեն հեշտ կլինի տղամարդկանց հետ լեզու գտնելը, քան կանանց: Ուժեղ սեռի ներկայացուցիչները կդառնան հուսալի դաշնակիցներ, կաջակցեն ձեզ նոր ձեռնարկներում, կկիսվեն լավ գաղափարներով և կուրախացնեն հրաշալի նորություններով։ Ուշադիր եղեք, քանի որ այսօր հնարավոր է գումար գտնեք։

 

Ջրհոս: Հաջող օր է ստեղծագործական մոտեցում պահանջող գործերի համար: Մեծ ոգևորությամբ հանձն եք առնում բարդ գործերի լուծմանը, մի վախեցեք պատասխանատվություն վերցնել ձեզ վրա և ջանքեր գործադրեք: Պետք է զգուշություն գործարքներ կնքելու ժամանակ:

 

Ձկներ:  Այսօր կգերագնահատեք ձեր հնարավորությունները։ Ձեզ վրա  ֆինանսական պարտավորություններ մի վերցրեք, քանի որ դրանք բարդ կլինի իրագործել: Լավ են դասավորվում ոչ մեծ ուղևորությունները: Բացի դա օրը համապատասխան է լուրջ ուղևորություններ պլանավորելու, երթուղին կազմելու և քննարկելու, պետքական փաստաթղթերը կազմելու, անհրաժեշտ իրեր գնելու համար:

Просмотров: 896 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->