Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Вторник, 2017-05-30
Главная » 2017 » Январь » 21 » Հունվարի 21-ը գրկախառնության միջազգային օրն է
loading...
12:13 PM
Հունվարի 21-ը գրկախառնության միջազգային օրն է

Գրկախառնությունների միջազգային օրը կարելի է ընկերաբար գրկել անգամ անծանոթ մարդուն: Հունվարի 21-ին ամբողջ աշխարհում նշվում է ամենաանսովոր տոներից մեկը ՝ Գրկախառնությունների միջազգային օրը (International Hug Day): Նրա հիմքերը դրվել են ԱՄՆ-ում 1986 թ. Գրկախառնությունների ազգային օրվա (Natioanal Hugging Day) անվան ներքո, իսկ հետո նպատակասլացորեն, տարածվել է աշխարհով մեկ: Համաձայն տոնի ավանդույթի' ընկերաբար կարելի է գրկել անգամ անծանոթ մարդուն: Չնայած այդ տոնի երիտասարդ տարիքին, այսօր դժվար է գտնել նրա հեղինակին. անհայտ է, թե ու՞մն է հունվարի 21-ը «սերտորեն» նշելու գաղափարը, և ի՞նչու է ընտրվել հենց այդ տարեթիվը: Ընդունված է, որ այդ տոնի նախաձեռնողները ուսանողներ են եղել: Հենց այդ օրը տղաները և աղջիկները միմյանց փարվում էին առանց ինտիմ մտադրությունների:

 

Յուրօրինակ լեգենդի համաձայն՝ ընկերական գրկախառնության ժամանակ մարդիկ փոխանակվում են հոգևոր ջերմությամբ: Հոգեբանները կարծում են, որ մարդիկ, ովքեր ձգտում են ձեզ իրենց գիրկն առնել, ցանկանում են զգալ անվտանգության, հարմարավետության և սիրո զգացում: Գրկախառնությունները մեզ ուղեկցում են ամբողջ կյանքի ընթացքում: Մենք գրկում ենք ընկերներին և հարազատներին հանդիպելիս, բաժանումից հետո, գրկում ենք միմյանց, որպեսզի արտահայտենք մեր ուրախությունն ու շնորհակալությունը:

 

Հաճելի է այն, որ հունվարի 21-ի տոնակատարությունը չի պահանջի նյութական ծախսեր: Դուք պետք է ձեր ջերմությունը շռայլորեն շնորհեք բոլոր նրանց, ում անհրաժեշտ եք համարում: Հարազատներին և սիրելի մարդկանց գրկախառնություններ նվիրեք՝ շնորհավորելով տոնը, ի նշան նրանց նկատմամբ ջերմ վերաբերմունքի, այդ կերպ հիշեցնելով ձեր անկեղծ, ջերմ զգացումների մասին:

Просмотров: 192 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->