Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Вторник, 2017-07-25
Главная » 2017 » Январь » 21 » Ինչու են խենթ կանայք ամենալավը
loading...
5:00 PM
Ինչու են խենթ կանայք ամենալավը
 

Դուք հանդիպո՞ւմ եք մի կնոջ, որը երբեմն ձեզ վախեցնում է: Նա վստահորեն արտահայտում է իր կարծիքը բոլոր հարցերում և պաշտպանում իր համոզմունքնե՞րը: Նա չի՞ դադարում զարմացնել ձեզ ամեն օր:

Այդ դեպքում դուք, հնարավոր է, հանդիպում եք «խենթ» կնոջ հետ, որը շատ էմոցիոնալ է, ստեղծագործ... 

Նրանք միշտ այն կանանց շարքերում են, ով ծիծաղում է բոլորից ավելի բարձր և երկար, հաճախ են փոխում իրենց կարծիքը:

Նրա հետ սիրում են երկար խոսել երեկույթների ժամանակ և քննադատել նրա գնալուց հետո: Նրանք ունեն հարուստ կենսական փորձ և շատ պատմություններ: Նրանցով հիանում են և նրանց մասին բամբասում են:

Աչքերի մեջ եղած կայծով կանանց կարող ենք անվանել «խենթ», «խելագար»: Բայց եթե խենթ չեք ապա ինչպիսի՞ն եք. սովորակա՞ն, ձանձրալի՞: Եթե այն կինը, ով սիրում է ասել այն ինչ մտածում է և կյանքից ստանում է առավելագույն հաճույք, խելագար է, ապա ինչպիսի՞ն է նորմալը:

Եվ այսպես ահա, թե ինչ է նշանակում խենթ...

Սա նշանակում է, որ նա աշխույժ է

22

Եթե հետաքրքրությունը և կիրքը կանանց խենթ են դարձնում, ապա այո, նրանք խելագար են:

Խենթ կինը պարզապես ցանկանում է ապրել պահով և արտահայտել իր զգացմունքները:

Նա բավականաչափ համարձակ է՝ լինելու համար այնպիսին, ինչպիսին կա

23

Նա հոգնել է ձևացնելուց, թե իր համար միևնույն է: Նրան հուզում է ամեն ինչ: Փոքրիկ թռչունը պատուհանի այն կողմում, շունը, ում նա երեկ էր տեսել, նրա կոլեգան:

Նա անհանգիստ է, զգացմունքային, նա սիրահարված է ամեն ինչին և բոլորին:

Նա չի վախենում մարդկանց ներկայանալուց այնպիսին, ինչպիսին կա:

Նա չի վախենում երազելուց

24

Նրա համար կարևոր չէ, թե ինչ են իր մասին մտածում ուրիշները: Նա չի վախենում մարդկանց ասելուց այն ամենը, ինչ նա ուզում է և սպասում է կյանքից:

Նա չի վախենում իր առաջ այնպիսի նպատակներ դնելուց, որոնք ուրիշները կարող են անիրական համարել: Նա չի վախենում իր գաղափարներից, մտքերից, որոնք ինչ-որ մեկի համար կարող են անսովոր լինել: Եվ նա այնքան համարձակ է, որ ունակ է լսելու ձեր քննադատությունը:

Նա կարող է սիրել

25

Այսօր բոլորն այնքան ագահ են էմոցիաները և զգացմունքները արտահայտելու հարցում, բայց միայն ոչ նա...

Նա ցույց կտա, թե ինչ է զգում: Լինի թանգարանում իր սիրած կտավի դիմաց կանգնած, թե փողոցով քայլելիս՝ անտունին խղճալիս:

Նա գիտի ապրել և օժտված է սիրելու տաղանդով:

Просмотров: 1165 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

--> -->