Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Вторник, 2017-11-21
Главная » 2017 » Январь » 22 » Բաղադրատոմս «100 հիվանդության դեմ». սխտորի լիկյորի պատրաստման եղանակները, օգտակար հատկություններն ու հակացուցումները
loading...
11:08 AM
Բաղադրատոմս «100 հիվանդության դեմ». սխտորի լիկյորի պատրաստման եղանակները, օգտակար հատկություններն ու հակացուցումները

Ժողովրդական մի շարք բաղադրատոմսեր թույլ են տալիս ազատվել միանգամից մի շարք հիվանդություններից:Սխտորի լիկյորը համարվում է նման միջոցներից  մեկը: Ձեզ ենք ներկայացնում սխտորի հիման վրա պատրաստվող լիկյորներ, որոնք միանշանակ օգտակար են շատ հիվանդությունների դեմ պայքարում:


Սխտորի հիմքով  ու կարմիր գինով լիկյոր


Ապակե  տարայի մեջ դրեք սխտորի  մաքրած 12 ատամ(պճեղ)՝ յուրաքանչյուրը 4 մասի կտրատած: Վրան լցրեք 600 գրամ  կարմիր գինի, տարան հերմետիկ ծածկեք և դրեք պատուհանագոգին այնպես, որ  արևի ճառագայթները անմիջապես ընկնեն տարայի վրա: Թողեք այդպես 2 շաբաթ: Ամեն օր այն  մի քանի անգամ խառնեք: 2 շաբաթ հետո հեղուկը տեղափոխեք մեկ այլ՝ ավելի մուգ շշի մեջ:

 

Օգտագործելուց առաջ չմոռանաք այն քամել: Մեկ ամսվա ընթացքում՝ օրական 3 անգամ, նախաճաշից, ճաշից ու ընթրիքից 5-ից 7 րոպե առաջ  ընդունեք 1թեյի գդալ պատրաստված լիկյորից:

 

Սխտորի հիմքով ու սպիրտով լիկյոր


Սխտորի հիմքով ու սպիրտով լիկյորը ևս շատ օգտակար ու տարածված միջոց է համարվում :
200 գրամ մաքրած սխտորը  տրորեք այնքան մինչև որ ստացվի խյուս, ավելացրեք 200 գրամ  96%-ոց սպիրտ, զանգվածը լցրեք տարայի մեջ ու թողեք մութ տեղում թրմվի 10 օր:


Այս լիկյորի արդյունավետությունը պայմանավորված է վերջինիս օգտագործման ճիշտ սխեմայով:
1-ին օրը, նախաճաշից առաջ օգտագործեք 1 կաթիլ, ճաշից առաջ՝ 2 կաթիլ, ընթրիքից առաջ՝ 3 կաթիլ: Այսինքն հեղուկի քանակությունը յուրաքանչյուր անգամ սնունդ ընդունելուց առաջ ավելանում է 1 կաթիլով:  Օրինակ 5-րդ օրը, բուժման սխեման պետք է  ունենա հետևյալ տեսքը՝ նախաճաշ՝ 13 կաթիլ, ճաշ՝ 14 կաթիլ, ընթրիք՝ 15 կաթիլ:


6-րդ օրվանից սկսած օգտագործվող դեղամիջոցի չափաքանակը սկսեք կրճատել հակառակ ուղղությամբ(1-ական կաթիլով): Այդ կերպ, 10-րդ օրը, կվերադառնաք սկզբնական սխեմային, մի փոքր փոփոխված  ձևով (3-2-1): Մնացած հեղուկը օգտագործեք օրական 3 անգամ՝ հիմնական սնունդը ընդունելուց (այսինքն առավոտյան, ճաշին ու ընթրիքին) 20 րոպե առաջ՝  25- ական կաթիլով:


Օրգանիզմի մաքրման ու ամրապնդման կուրսը համարվում է ավատված այն ժամանակ, երբ պատրաստված լիկյորը ամբողջությամբ վերջանում է: Անհրաժեշտ  չափաքանակը հնարավոր է օգտագործել նաև  տաք կաթի մեջ լցնելով:

 

Սխտորի օգտակար հատկությունների սպեկտրը


Ինչով է պայմանավորված այն փաստը, որ սխտրով լիկյուրը ստացել է «100 հիվանդությունների դեմ անվանում»: Խնդիրը կայանում է նրանում, որ նման միջոցը իսկապես  օգնում է զգալիորեն ամրապնդել մարդու առողջությունը: Այդ յուրահատուկ բանջարեղենը պարունակում է մեծ քանակությամբ սպիտակուցներ, շաքար, կալցիում, ֆոսֆոր և անգամ սելեն:Նրա բաղադրության մեջ են մտնում է վիտամին В6 ու С, ինչպես նաև իմունիտետի ամրապնդման ու օրգանիզմի ընդհանուր վիճակի կարգավորման համար անհրաժեշտ եթերայուղեր, կենսականորեն ակտիվ նյութեր՝ ֆիտոնցիդներեր: Այդ նյութերի շնորհիվ էլ սխտորը լայնորեն օգտագործվում է մրսածության հիվանդությունների դեմ:

 

Օգտակար հատկությունները


Այդ եզակի բանջարեղենը օգտագործվում է արյունատար համակարգի մաքրման ու ամբողջ օրգանիզմի արյան շրջանառության բարելավման համար: Այն օրգանիզմից դուրս է բերում բոլոր ավելորդ գոյացությունները, բարձրացնում է իմունիտետը, լավացնում է ախորժակը, բարելավում է նյութափոխանակությունը, օգնում է նիհարել(քանի որ մարսողական օրգաններում ուժեղացնում է ֆերմենտների արտազատումը, լավացնում է մարսողությունն ու օգնում է սնունդը արագ յուրացնել), այն նաև շատ օգտակար է սրտի ու անոթների պրոֆիլակտիկ բուժման համար, օգնում է ազատվել ներքին բորբոքային պրոցեսներից (մեծ մասամբ գինեկոլոգիայի որլորտում), կարգավորում է զարկերակային ճնշումը, ինչպես նաև օժտված է հզոր բակտերիասպան հատկանիշներով:


Հակացուցումներ. որ դեպքում չի կարելի օգտագործել սխտորի լիկյոր


1-ին հերթին պետք է հիշեք, որ գրգռիչ բաղադրիչը  բոլոր բաղադրատոմսերում հիմնականում հանդիսանում է ալկոհոլը: Ուստի, եթե  ալկոհոլը ձեզ հակացուցված է, ապա խորհուրդ չի տրվում օգտվեք  այս դեղամիջոցից: Իսկ սխտորը  հիմնականում հակացուցված է աղեստամոքսային տրակտի մի շարք հիվանդությունների(խոց, գաստրիտ)  ու լեղաքարային հիվանդության դեպքում: Սխտորով լիկյորը բուժման նպատակներով  օգտագործեք շատ զգույշ: Հիշեք որ այն  հանդիսանում է կենսակտիվ հավելում, հիանալի պրոֆիլակտիկ միջոց, սակայն ոչ մի դեպքում չի համարվում բուժման հիմնական մեթոդ: Լուրջ հիվանդությունների դեպքում անպայման դիմեք բժշկի: Հիշեք նաև, որ այդ լիկյորով բուժման կուրսը  կարող եք կիրառել միայն 5 տարին մեկ:


Այս միջոցը կիրառած մարդկանց դրական արձագանքները բավականին շատ են, որոնք էլ խոսում են այն մասին, որ այս ժողովրդական միջոցը իսկապես գործում է լավագույն կերպով:


Աղբյուրը՝ fb.ru
 

Просмотров: 5217 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

Կայքում կգտնեք օգտակար խորհուրդներ...


ՏԵՂԵԿԱՑԱ