Համեմունք, որն օրական 1 թեյի գդալ օգտագործելու դեպքում հնարավոր է 3 ամսում ազատվել 15 կիլոգրամից - 22 Января 2017 - sedablog
Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Среда, 2017-02-22
Главная » 2017 » Январь » 22 » Համեմունք, որն օրական 1 թեյի գդալ օգտագործելու դեպքում հնարավոր է 3 ամսում ազատվել 15 կիլոգրամից
loading...
11:36 AM
Համեմունք, որն օրական 1 թեյի գդալ օգտագործելու դեպքում հնարավոր է 3 ամսում ազատվել 15 կիլոգրամից


 


Արդեն ապացուցվել է, որ «քաղցելը» ավելորդ կիլոգրամներից ազատվելու լավագույն միջոցը չէ: Միշտ էլ ցանկալի է, հասնել շատ արագ դրական արդյունքների: Ներկայումս գոյություն ունեն բազմաթիվ մեթոդներ, որոնք կարող են օգնել օրգանիզմին արագացնել ճարպերի այրման պրոցեսը:

Թեհրանի բժշկական գիտություների համալսարանի մասնագետները իրականցրել են բավականին հետաքրքիր մի հետազոտություն: Նարանք կազմել են 2 ֆոկուս խմբեր, որոնցից յուրաքանչյուրը բաղկացած է եղել ավելորդ քաշով տառապող 44 կանանցից:


3 ամիս շարունակ 2 խումբն  էլ սնվել է նույն սխեմայով (օրական մինչև 1200 կալորի), սակայն 1-ին խմբի սննդակարգի մեջ  ամեն օր ընդգրկվել է 1 թեյի գդալ քիմիոնի (тмин) սերմեր: Համեմունքը խառնել են անյուղ յոգուրդի հետ ու ավելացրել են աղցաների վրա:


Արդյունքները տպավորիչ են եղել. 1-ին խմբի կանայք կորցրել են միջինում 14 %-ով ավելի շատ ճարպային զանգված, քան 2-րդ խմբի կանայք:


Քիմիոնի սերմեր


Նման ազդեցությունը բացատրվում է նրանով, որ այն պարունակում է ֆիտոստերոլ, որը կարող է նվազեցնել արյան մեջ խոլեստերինի պարունակությունը:


Այդ համեմունքը հարուստ է նաև կալցիումով, ֆոսֆորով ու երկաթով, այն խթանում է երիկամների ու աղեստամոքսային տրակտի աշխատանքը, այն ունի նաև միզամուղ հատկություն: Իսկ շնորհիվ օրգանիզմում լիպիդային փոխանակության բարելավման ու արագացման, այն համարվում է ավելորդ քաշի դեմ պայքարող հիանալի միջոց:


Նյութափոխանակության բարելավման համար քիմիոնի սերմերի օգտագործումը պետք է կազմի օրական 1 թեյի գդալ: Այդ համեմունքը կարելի է ավելացնել մսային ճաշատեսակների, ինչպես նաև կաթնաշոռի ու աղցանների մեջ:

 

Հակացուցված է.


Քիմիոնի սերմերի օգտագործումը հակացուցված է  բարձր թթվայնությամբ, գաստրիտով, ստամոքսի խոցով, լեղապարկի քարերի հիվանդությամբ, սրտի ցանկացած հիվանդությամբ ու շաքարային դիաբետով տառապող մարդկանց: Այն խորհուրդ չի տրվում օգտագործել նաև հղիության շրջանում:


Հիշեք որ լավագույն արդյունքի կարելի է հասնել միայն քրտնաջան աշխատանքի շնորհիվ, որի դեպքում նաև շատ կարևոր է ճիշտ ընտրված սննդակարգն ու ադեկվատ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը:


Աղբյուրը՝    takprosto.cc

Просмотров: 4912 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ՓԱԿԵԼ