Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Среда, 2017-07-26
Главная » 2017 » Январь » 22 » Հորոսկոպի որ նշաններն այսօր ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ կունենան․ հունվարի 22-ի աստղագուշակ
loading...
11:39 AM
Հորոսկոպի որ նշաններն այսօր ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ կունենան․ հունվարի 22-ի աստղագուշակ


 

 

Խոյ:     Օրը հակասական է և զուրկ չէ դժվարություններից, բայց կասկած չկա, որ կկարողանաք լուծել բոլոր խնդիրները, կստանաք կարևոր հարցերի պատասխանները, բաց չեք թողնի մասնագիտական դիրքերը ամրապնդելու և հարաբերություններում ինչ-որ դրական փոփոխություններ անելու շանսը: 

 

Ցուլ:   Oրը կապված կլինի նախկինում կատարված ինչ-որ աշխատանքի համար վարձատրություն կամ շնորհակալություն ստանալու հետ: Հնարավորություն կլինի պայմանավորվել համատեղ գործունեության մասին այն մարդկանց հետ, որոնց փորձը և գիտելիքները հարգանք են ներշնչում: Օրվա վերջում հաճելի հանդիպում է սպասվում։

 

Երկվորյակ:    Հաջող օր է ընկերների, գործընկերների և համախոհների հետ շփման համար: Կարելի է քննարկել ընդհանուր գործերը, նպատակներին հասնելու միջոցները, որոնք կարևոր են բոլորի համար: Շանս կլինի լուծել խնդիրները, որոնք երկար ժամանակ խանգարում էին մասնագիտական աճին: 

 

Խեցգետին: Այսօր պետք է կենտրոնանաք և համառություն դրսևորեք, միայն այդ դեպքում կկարողանաք մի շարք խոչընդոտներ միանգամից հաղթահարել:  Հնարավոր են գումարային մուտքեր, այդ թվում նշանակալի: Պլանավորված գնումները հաջող կլինեն, իսկ ինքնաբուխ գնումներից ավելի լավ է զերծ մնալ: Ցանկալի չէ նաև պարտքով գումար տալ:

 

Առյուծ: Հրաշալի բեղմնավոր օր է: Նշանի շատ ներկայացուցիչներ կզգան ուժերի ներհոսք, կհասկանան, որ պատրաստ են մեծ հաջողությունների հասնել: Կարելի է հանձն առնել բարդ և խճճված գործերի լուծումը, գործել ինքնուրույն, չակնկալելով օգնություն և աջակցություն: 

 

Կույս:  Օրվա առաջին կեսին պահպանում եք վստահությունը ձեր ուժերին, անգամ եթե ամեն ինչ այնպես չի գնում, ինչպես մտածված էր, այդ պատճառով հուզմունքը չի շեղում ձեզ աշխատանքից: Օրվա երկրորդ կեսը հարմար ժամանակ է ուղևորությունների և զբոսանքների, մարդկանց հետ շփման համար, որոնց վաղուց չէիք հանդիպել:

 

Կշեռք:     Պետք է լուծեք վերջին մի քանի օրերի ընթացքում կուտակված խնդիրները, ավարտեք ավելի վաղ սկսած գործերը: Այդ ամենը հեշտ չի տրվում, բայց արժե ջանքեր գործադրել: Գոհ կլինեք արդյունքներից և ինքներդ ձեզանից: Հնարավոր են տարաձայնություններ մտերիմների հետ, երբեմն դժվար է կոմպրոմիս գտնելը: 

 

 Կարիճ:   Այսօր  կկարողանաք կառավարել էմոցիաները, թույլ չտալ, որ վեճը վերածվի պահանջների և կշտամբանքների փոխանակության: Օրվա երկրորդ կեսը հարմար ժամանակ է զբոսանքի և ակտիվ հանգստի համար: Ֆիզիկական խելամիտ վարժությունները բարձրացնում են տրամադրությունը:

 

Աղեղնավոր:  Հաջող օր է կարևոր հարցերի քննարկման համար: Ձեր կարծիքը շատ դեպքերում որոշիչ կլինի, այնպես որ մինչ այն բարձրաձայնելը, արժե մեկ անգամ էլ ամեն ինչ ստուգել, համոզվել, որ հիմնվում եք փաստերի վրա և ուշադրություն դարձնում ամենին, ինչը պետք է: Օրվա վերջում կհանդիպեք մեկին, ում վաղուց չէիք տեսել։

 

Այծեղջյուր: Այսօր հնարավորություն կլինի ստանալ ազդեցիկ մարդկանց աջակցությունը, գտնել դաշնակիցներ, ովքեր ձեզ համար շատ բան կանեն: Օրը հարմար է պետական կազմակերպություններ դիմելու, փաստաթղթեր ձևակերպելու համար: Հաճույքով օգնում եք դժվար դրության մեջ հայտնված մարդկանց և ուրախանում նրանց անկեղծ շնորհակալությունից:

 

Ջրհոս:  Հաջող, հեշտ և թեթև օր է: Հայտնվում են հրաշալի գաղափարներ, հանդիպում եք մարդկանց, որոնց հետ հետաքրքիր է գործ ունենալը: Կպայմանավորվեք փոխադարձ համագործակցության մասին: Լավատեսությունը մեկ րոպե անգամ չի դավաճանում, շրջապատողները նկատում են դա և ձգտում դեպի ձեզ: Բացառված չէ ընկերական կամ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբը:

 

Ձկներ:  Այսօր լավ են դասավորվում ուղևորությունները, ինչպես գործնական այնպես էլ զվարճանքի: Հնարավորություն կլինի ստանալ օգտակար փորձ կամ լուծել կարևոր հարցեր, որոնք վերաբերում են կրթությանը կամ որակավորման բարձրացմանը: Օրվա երկրորդ կեսին ուշադիր եղեք առողջությանը՝ հնարավոր են գլխացավեր։

Просмотров: 1406 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

--> -->