Աթոռին նստելու ճիշտ ձևը - 22 Января 2017 - sedablog
Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Вторник, 2017-03-28
Главная » 2017 » Январь » 22 » Աթոռին նստելու ճիշտ ձևը
loading...
5:06 PM
Աթոռին նստելու ճիշտ ձևը

Մեր օրերում շատ կանանց աշխատանքը կապված է նստած դիրքի հետ: Հազարավոր ծառայող կանայք իրենց ամբողջ աշխատանքային օրն անց են կացնում թղթապանակների, գրքերի, համակարգիչների առջև նստած: Այդպիսի կանանց համար ճիշտ և գեղեցիկ կեցվածքը նշանակություն ունի ոչ միայն առողջության, այլև գեղագիտական ընկալման համար: Աթոռի վրա ճիշտ և գեղեցիկ նստել կարողացող կանանց թիվր մեծ չէ։ Հաճախ կարելի է տեսնել կնոջը խիստ կռացած համակարգչի վրա, կախված ուսերով, մի ոտքը մյուսին գցած, սեղանին կռթնած։

Շատ վատ սովորություն է ծնկներն իրարից հեռու կամ սրունքաթաթային հոդերում խաչաձևած ոտքերով նստելը: Անհրաժեշտ է իմանալ, որ խաչաձևելը դժվարացնում է արյան շրջանառությունը: Աթոռին նստելիս հագուստը շատ մի քաշեք (շրջազգեստը), քանի որ այն ձգվում է և ձևախախտվում: Նախքան նստելը մեջքով կանգնեք աթոռին մոտ, մի ոտքը հետ տարեք՝ թեթևակի հանվելով աթոռին, ապա դանդաղ և սահուն նստեք: Մարմնի ծանրությունը պետք է ազդրերի և նստատեղի վրա միևնույն ձևով բաշխել հավասաչափ։ Աթոռին պետք է նստել հանգիստ: Տգեղ է համարվում դուրս ցցված կրծքով, վեր ձգված գլխով դիրքը:

Անբնական է մարմնի առաջ թեքված դիրքը, կարծես թե դուք ամեն պահ պատրաստ եք ցատկելու: Նորմալ է, երբ ոտքերն իրար մոտ են կամ թեթևակիորեն թեքված մի կողմ։ Մի ոտքը կարող է մի փոքր հեռու լինել։ Ոտքերի շարժումը պետք է լինի հանգիստ, այլ ոչ թե կտրուկ։ Տգեղ է նստած ժա­մանակ ոտքերը ճոճելը։

Ուշադրություն դարձրեք նաև աթոռից վեր կենալիս: Չպետք է հենվել ծնկների կամ արմնկակալների վրա։ Հակառակ դեպքում դուք կթողնեք անդյուրաշարժի և դժվար տեղաշարժվողի տպավորություն: Վեր կենալիս մի օգնեք ձեզ՝ ձեռքն առաջ տարածելով։ Վեր կացեք միայն ազդրերի մկանների ուժի հաշվին:

Ճիշտ և գեղեցիկ կարելի է նստել միայն ամուր աթոռի վրա: Բազկաթոռն ու բազմոցը հարմար են միայն հանգստանալու համար։ Դրանց վրա նստելիս մարմնի դիրքը միշտ չէ որ գեղեցիկ է, իսկ վեր կենալը դժվար։ Եվ եթե այնուամենայ­նիվ ձեզ վիճակված է նստել դրանց վրա, սկզբում նստեք ծայրին, իսկ ապա ներս, դեպի մեջտեղը։ Եթե ձեզ վիճակված է տևականորեն նստել աթոռի վրա, ժամանակ առ ժամանակ վեր կացեք և ձգվեք։ Դա օգնում է հաղթահարել հոգնածությունը։

Գրեթե բոլոր հիմնարկներում անցկացվող կարճատև հանգիստը (15 րոպե) կարելի է օգտագործել հատուկ ֆիզիկական վարժություններ կատարելու համար, որոնք ոչ միայն հանում են մտավոր հոգնածությունը, այլև լավացնում են արյան շրջանառությունը, վերացնում աթոռի վրա մարմնի ճիշտ դիրքի պահպանմանը մասնակցող մկանների հոգնածությունը։

Ահա և աթոռի վրա նստելու դեպքում մարմնի ճիշտ կեցվածքի համար վարժություններից մեկը: Կանգնեք ուղիղ մեջ­քով դեպի դուռը՝ հենվելով դրան: Ոտքերը խաչաձևեք, իսկ ձեռքերն ազատ իջեցրեք մարմնի երկարությամբ։ Այդ դեպքում ոտքերը ծալեք և պպզեք՝ մեջքը սահեցնելով դռան վրայով։ Այդ նույն ձևով ուղղվեք, սակայն ձեռքով չօգնելով ձեզ։

Просмотров: 251 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->