Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Понедельник, 2017-05-29
Главная » 2017 » Январь » 22 » Հետաքրքիր փաստեր շոկոլադի մասին
loading...
6:09 PM
Հետաքրքիր փաստեր շոկոլադի մասին

1. Շոկոլադը բնական ցավազրկող է

Ամեն անգամ, երբ շոկոլադի հերթական կտորն ընկում է ձեր ստամոքսի մեջ, նրա մեջ պարունակվող կակաոն առաջացնում է երջանկության էլիքսիրի ներհոսք դեպի մեր ուղեղ: Սա բացատրվում է հավելյալ էնդորֆինների արտադրմամբ և ուղեղի հաճույքի կենտրոնների ակտիվացումով, ինչը կարող է հանգեցնել նույնիսկ իրական ցավային զգացումների իջեցման:

2. Շոկոլադի հալվելը բերանում առաջացնում է ավելի հաճելի զգացողություն, քան համբույրը

2007 թվականին Սասեքսի համալսարանի ուսումնասիրողերը ուսումնասիրել են սրտի բախումների պարբերականությունը և գլխուղեղային ալիքները 20 զույգերի մոտ համբույրի ժամանակ: Բոլոր դեպքերում շոկոլադը բերանում առաջացրել է ավելի ինտենսիվ ռեակցիա, քան ուրիշի լեզուն:

3. Շոկոլադը ձեր մաշկը դարձնում է ավելի երիտասարդ

Գերմանացի ուսումնասիրողները կարծում են, որ ֆլավոնոիդները շոկոլադում իրենց մեջ են ներքաշում ուլտրամանուշակագույն լույսը, ինչ կարող է իրապես օգնել պաշտպանել մաշկը ծերացումից և ավելացնել արյան հոսքը դեպի այն: Արդյունքում սա բերում է ձեր մաշկի զգալի երիտասարդացման և լավացման:

4. Այն էներգիայի հուսալի աղբյուր է

Շոկոլադն իր մեջ է ներառում կոֆեին և տեոբրոմին, որոնք էլ էներգիա են հաղորդում ձեզ: Ինչքան ավելի մուգ է շոկոլադը, այնքան ավելի շատ էներգիա եք դուք ստանում: Եվ ի տարբերություն բազում էներգետիկ ըմպելիքների, շոկոլադը չի հանգեցնում էներգիայի իսպառ վերացման օգտագործումից մի քանի ժամ անց:

 

5. Շոկոլադի օգտագործումը նախկինում քննադատվում էր կաթոլիկ եկեղեցու կողմից

Շոկոլադին էին վերագրում կախարդություն և մոգություն, իսկ այն օգտագործողներին ավանում էին աստվածանարգողներ և հերետիկոսներ: Հնարավոր է՝ ինչ-որ այսպիսի բան իսկապես կա. ճիշտ չէ՞:

6. Նույնիսկ կարող եք զգալ շոկոլադի բույրը

Այս ուսումնասիրության արդյունքում ապացուցվել է, որ շոկոլադի սովորական հոտը կարող է մեծացնել ուղեղի տետա-ալիքները, որոնք նպաստում են հանգստությանը: Տարբեր ուտեստների բույրերը համեմատելով գիտնականները եկել են այն եզրահանգմանը, որ շոկոլադի ֆլյուիդները ունեն զգալի արտահայտված ռելաքսացիոն էֆեկտ:

7. Շոկոլադը դարձնում է մեզ ավելի խելացի

2006 թվականին անցկացված ուսումնասիրությունից պարզ է դարձել, որ մեծ քանակությամբ կակաո պարունակող մթերքների օգտագործումը տարիների ընթացքում կարող է մեծացնել արյան հոսքը դեպի ուղեղ, դրանով իսկ լավացնելով վերջինիս աշխատանքը: Այսպիսով զարմանալի չէ, որ նրանք, ովքեր ավելի շատ են օգտագործում շոկոլադ, ունեն ավելի վառ երևակայություն և ավելի երկար են պահպանում իրենց գիտակցությունը:

8. Շոկոլադը վնասում է ձեր ատամներին

2000 թվականին ճապոնացի գիտնականները պարզել են, որ շոկոլադը քիչ վնասակար չէ ձեր ատամների համար, ինչ և մնացած այլ քաղցրավենիքները:

9. Մայաների քաղաքակրթության մեջ կակաոյի հատիկները գումար էին

Ապրանքի գինն այն ժամանակ չափվում էր կակաոյի հատիկներով: Ստրուկն արժեր 100 հատիկ, մարմնավաճառների ծառայությունն արժեր կակաոյի 10 հատիկ, իսկ հնդկահավը՝ 20:

10. Շոկոլադը պահպանվում է հավերժ (իհարկե ճիշտ պայմանների դեպքում)

Լեգենդար ադմիրալ Ռիչարդ Բերդի կայարանում հայտնաբերված շոկոլադի սալիկը շատ լավ էր պահպանվել: Թեև նրա ստեղծումից 60 տարի էր անցել, բայց այն լրիվ նորմալ էր օգտագործման համար:

11. Շոկոլադը մեզ սուպերհերոսների տեսողություն է տալիս

Մուգ շոկոլադի մեկ կտորը կարող է մեզ օգնել ավելի լավ տարբերել քիչ կոնտրաստային տարբերությամբ իրերը: Օրինակ վատ եղանակին մեքենաները կամ մուգ հագուստով հետիոտնները մութ ժամանակ:

 

12. Շաքարային դիաբետի առաջացման ռիսկի նվազում

Կակաոյում պարունակվող ֆլավոնոիդները իրենց մեջ են ներառում անտիօքսիդանտներ, հակավարակային կառուցվածքներով, որոնք կարող են իջեցնել շաքարային դիաբետի առաջացման ռիսկը՝ ինսուլինի նկատմամբ զգայունության մեծացման շնորհիվ:

13. Շոկոլադն օգնում է նիհարել

Դառը շոկոլադի օգտագործումը առաջացնում է կուշտ լինելու զգացում և օգնում է նվազեցնել այլևայլ քաղցր, աղի և յուղալի ուտեստների օգտագործումը: Այսպիսով շոկոլադի օգնությամբ նիհարելն ավելի հեշտ է դառնում:

14. Լիբիդոյի բարձրացում

Այն կանայք, ովքեր պարբերաբար օգտագործում են շոկոլադ, ունենում են ավելի բուռն սեռական կյանք: 

Просмотров: 1428 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->