Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Суббота, 2017-05-27
Главная » 2017 » Январь » 23 » 7 վարժություն՝ ավելորդ կիլոգրամներից արագ ազատվելու համար
loading...
6:01 PM
7 վարժություն՝ ավելորդ կիլոգրամներից արագ ազատվելու համար

Գեղեցիկ կազմվածք ունենալու համար պարտադիր չէ սպորտով զբաղվել կամ մարզասրահ այցելել: Կարելի է մարզվել նաև տնային պայմաններում և հիանալի արդյունք ստանալ:

 

Այս վարժությունները թույլ են տալիս ոչ միայն արագ այրել ճարպերն ու նիհարել, այլև բարելավում ու արագացնում են նյութափոխանակությունը:

 

Վարժություններ նիհարելու համար

 

Թրթուր

 

Ուղիղ կանգնել, ոտքերը դնել ուսերի լայնությամբ, կռանալ առաջ և ձեռքերով հասնել հատակին՝ ոտքերն այդ ընթացքում ուղիղ պահելով: Ձեռքերով առաջ «քայլել» այնքան, մինչև ստացվի հրում վարժության դիրքը, այնուհետև նույն կերպ վերադառնալ սկզբնական դիրք: Կրկնել վարժությունը 5 անգամ և հետևել, որպեսզի մեջքը մնա ուղիղ, իսկ որովայնը՝ ձիգ:

 

гусеница

 

Ցատկ

 

Ոտքերը կիսով չափ ծալել և փորձել հնարավորինս բարձր ցատկել: Այդ ընթացքում ծնկները հարկավոր է ձգել կրծքին մոտ, իսկ ձեռքերը՝ առաջ: Ցատկը հարկավոր է սկսել սկզբնական դիրքից և ավարտել նույն դիրքով: Կատարել 7-10 ցատկ:

 

Լեռնագնաց

 

Ծնկի գալ և հենվել ուղիղ ձեռքերի վրա: Ձախ ծունկը մոտեցնել կրծքին, իսկ աջ ոտքն ուղղել: Փոխել ոտքը ոչ շատ բարձր ցատկի ժամանակ: Կրկնել վարժությունը 15 անգամ:

 

альпинист

 

Ձողիկ շարժման ընթացքում

 

Ընդունել հրման դիրք և ձեռքերով դանդաղ առաջ շարժվել՝ ոտքերն ու մարմինը պահելով անշարժ: Ձգվել հնարավորինս առաջ և հետ նույն կերպ վերադառնալ: Կրկնել վարժությունը 7 անգամ:

 

Ցատկ հրումով

 

Հարկավոր է ցածր կքանստել, կտրուկ ցատկել ու 1 հրում անել, այնուհետև կրկին ցատկել ու վերադառնալ նախնական դիրք: Կրկնել վարժությունը 5 անգամ:

 

Ռևերանս

 

Կքանստելիս հարկավոր է մեկ ոտքը դնել մյուսի ետևը, տանել հնարավորինս հեռու և կքանստել: Վարժությունը կատարելիս մեջքը պետք է ուղիղ լինի: Կրկնել վարժությունը 10 անգամ:

 

Հենված կքանիստ

 

Ձեռքերով հենվել ետևում դրված աթոռին, իսկ ոտքերը դնել ուսերի լայնությամբ և կքանստել: Ծնկները չպետք է ուղղված լինեն դեպի ներս, այլ միայն դեպի դուրս: Կրկնել վարժությունը 15 անգամ:

 

приседания со стулом

 

Նյութի աղբյուրը՝ takprosto.cc

Просмотров: 1596 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->