Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Понедельник, 2017-04-24
Главная » 2017 » Январь » 24 » Ինչ կլինի, եթե թողնեք ծխելը. 5 փաստ, որ անհրաժեշտ է իմանալ
loading...
1:58 PM
Ինչ կլինի, եթե թողնեք ծխելը. 5 փաստ, որ անհրաժեշտ է իմանալ


 

• Ծխելը դադարեցնելուց հետո սրտանոթային հիվանդությունների ձեռքբերման ռիսկը նվազում է:

• Ծխելը կրճատում է կյանքի տևողությունը 10 տարով, իսկ դադարեցնելը 60, 50, 40 կամ 30 տարեկանում ավելացնում է կյանքի տևողությունը համապատասխանաբար 3, 6, 9 կամ 10 տարով:

• Սրտամկանի ինֆարկտից հետո ծխելը դադարեցնելու գործընթացը բավականաչափ արագ նվազեցնում է մահացության ռիսկն առաջիկա 6 ամսվա ընթացքում:

• Ծխելը դադարեցնելուց հետո միայն 10-15 տարվա ընթացքում է ռիսկը մոտենում երբևէ ծխախոտ չօգտագործած անձանց մակարդակին:

• Բոլոր ծխող պացիենտները պետք է խրախուսվեն հրաժարվել ծխելուց, իսկ այն ՍԱՀ տառապողներին, որոնք չեն ծխում, հստակ խորհուրդներով օգնել խուսափել պասիվ ծխելու գործոնից:

Ծխելու դադարեցման խորհրդատվություն

Բժշկի կողմից ներկայացված փաստարկներն ու խորհուրդները խիստ կարևոր են ծխելուց հրաժարվելու գործընթացում, և մեծացնում են հաջողության հնարավորությունը: Ծխելուց հրաժարվելու հավանականությունը բարձրանում է սրտանոթային հիվանդությունների ախտորոշման, սրտանոթային համակարգի միջամտությունների և վիրահատությունների պարագայում:

Ծխելը դադարեցնելուց հետո կարող է դիտարկվել մարմնի զանգվածի ավելացում մոտ 5 կգ, սակայն անհրաժեշտ է տեղեկացնել, որ ծխելը դադարեցնելու հետ կապված ակնկալվող օգուտը գերազանցում է մարմնի զանգվածի ավելացումով պայմանավորված ռիսկին:

 

Աղբյուր՝ NCDC, Armenia ֆեյսբուքյան էջ

Просмотров: 1860 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->