Փաթեթիկներով թեյերը խիստ վնասակար են մարդկանց առողջության համար. գիտնականներ - 25 Января 2017 - sedablog
Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Пятница, 2017-02-24
Главная » 2017 » Январь » 25 » Փաթեթիկներով թեյերը խիստ վնասակար են մարդկանց առողջության համար. գիտնականներ
loading...
7:01 PM
Փաթեթիկներով թեյերը խիստ վնասակար են մարդկանց առողջության համար. գիտնականներ


Գերմանացի գիտնականները հայտնաբերել են, որ փաթեթիկներով սև թեյը պարունակում է մարդկանց առողջության համար վնասակար նյութեր, գրում է «Ռոսիյսկայա գազետան» («Российская газета»): Նրանք անալիզի են ենթարկել թեյի երեք էժանագին և երեք թանկարժեք տեսակ:

 

Պարզվել է, որ գրեթե բոլոր թեյերը պարունակում են առնվազն երեք տեսակի թունաքիմիկատ, իսկ թեյերից մեկում նույնիսկ հայտնաբերվել է այդ վնասակար նյութերի տաս տեսակ՝ չնայած, որ դրանց չափաբաժինը չի գերազանցել թույլատրելի նորմայի սահմանը: Բացի այդ, անալիզի ենթարկված թեյի վեց տեսակից հինգում փորձագետները անտրախինոն են հայտնաբերել, որը համարվում է վտանգավոր քաղցկեղածին նյութ և արգելված է ԵՄ-ում:

 

Ի դեպ՝ թեյի վնասի մասին ավելի վաղ խոսել են նաև բրիտանացի գիտնականները: Գլազգոյի համալսարանի գիտնականները հայտարարել են, որ մեծ քանակությամբ թեյ օգտագործելը բացասաբար է ազդում տղամարդկանց առողջության վրա՝ առաջացնելով շագանակագեղձի քաղցկեղ:

 

Գիտնականները նման եզրահանգման են եկել 21-75 տարեկան 6000 տղամարդու բժշկական տվյալներն անալիզի ենթարկելուց հետո: Պարզվել է, որ թեյի գործածությունը չարաշահող կամավորների մեծ մասը տառապում է շագանակագեղձի բորբոքումով, իսկ առանձին դեպքերում նույնիսկ շագանակագեղձի քաղցկեղ է ախտորոշվել:

 

Փորձագետների հաշվարկներով՝ օրական ավելի քան 7 բաժակ թեյ խմելը բարձրացնում է շագանակագեղձի քաղցկեղի առաջացման վտանգը գրեթե 50%-ով: Բացի այդ, պարզվել է, որ թեյն առաջացնում է ոչ միայն քաղցկեղ, այլ նաև երիկամների և աղեստամոքսային համակարգի աշխատանքի խանգարումներ:

Просмотров: 645 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar
http://uraxik.ru/sedaAAAAA.htm

ՓԱԿԵԼ