Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Понедельник, 2017-12-11
Главная » 2017 » Январь » 25 » Ինչու են ամուսնությունից հետո կանայք կորցնում իրենց սեքսուալությունը
loading...
7:31 PM
Ինչու են ամուսնությունից հետո կանայք կորցնում իրենց սեքսուալությունը


Մինչ ամուսնությունը կանայք սովորաբար սեքսուալություն են ճառագում, զգում են իրենց ցանկալի և հաճույքով սիրախաղում են տղամարդկանց հետ: Սակայն այս ամենն աստիճանաբար անհետանում է: Հաճախ պատահում է, որ գեղեցիկ, բարեկազմ, կենսուրախ և կիրթ կինը, որը նախկինում շրջապատված էր երկրպագուներով, ամուսնությունից հետո կորցնում է իր դյութիչ հմայքը: Նա կարող է նախկինի պես հիանալի տեսք ունենալ, սակայն այլևս չկարողանա նույնքան հեշտությամբ գերել տղամարդկանց սրտերը:

 

Կանայք միշտ էլ ուզում են տղամարդկանց դուր գալ՝ անկախ կարգավիճակից, սոցիալական դիրքից կամ տարիքից: Եթե նման ցանկություն չի առաջանում, ապա կինն ունի որևէ խնդիր՝ կապված ֆիզիկական կամ հոգեկան առողջության հետ: Բացի այդ, անմեղ սիրախաղը նույնիսկ օգտակար է, քանի որ դա հիանալի կանխարգելիչ միջոց է սթրեսի և հոգեբանական ծերացման դեմ:

 

Liza.ua-ն ներկայացրել է այն հիմնական խնդիրները, որոնք նպաստում են կանանց գրավչության պակասելուն:

 

1.    Հիասթափություն շրջապատից

 

Կանայք հաճախ մտածում են, որ այլևս ջանքեր գործադրելու կարիք չկա, քանի որ շրջապատում միայն այլ կանանց ամուսիններն են և «անորոշ տարիքի» տղամարդիկ, որոնք նույնպե հոգ չեն տանում իրենց մասին: Բացի այդ, հասուն կանաց համար արդեն առաջնային են լինում ոչ թե սիրային կրքերն, այլ ուրիշ հարցերը: Արդյունքում՝ գրավչությունն ու սեքսուալությունը դադարում են առաջնահերթային լինել, ուստի կանայք նույնիսկ չեն էլ ձգտում դուր գալ տղամարդկանց:

 

Տարիքի հետ հուզականության ու զգայունության «մեխանիզմները» փոխվում են: Բնականաբար պետք չէ սպասել բուռն կրքեր, սակայն հարկավոր է հիշել, որ տարիքի հետ զգայունությունն ավելի ցայտուն է դառնում, կանացիությունը՝ ավելի գիտակցված, էրոտիկությունը՝ իմաստուն, իսկ մտերմությունը՝ ավելի խորն ու անկեղծ: Կնոջ ապրումներն ու զգացումներն արդեն ավելի մեծ նշանակություն են ունենում ոչ թե մարմնի, այլ հոգու համար, ուստի միայն այս ամենի համար կարելի է փոխել աշխարհայացքը

 

2.    Դրդապատճառի բացակայություն

 

Կանայք սովորաբար փորձում են գրավիչ տեսք ունենալ տնից դուրս գալիս, սակայն տանը կարող են ամուսնու առջև կրել հին ու մաշված հագուստ: Իրականում սա շատ լուրջ խնդիր է, որը ցույց է տալիս, որ տղամարդը վաղուց կնոջ մոտ սիրահարվածության զգացում չի առաջացնում, ուստի կինը չի տեսնում ջանքեր գործադրելու անհրաժեշտություն:

 

Այս խնդիրը լուծելու համար հարկավոր է հիշել, որ կնոջ գրավչությունը պետք է առաջին հերթին հենց իր համար լինի, այլ ոչ թե տղամարդու: Կյանքում պետք է ավելի մեծ տեղ գրավեն առեղծվածն ու հպումները և շատ ավելի քիչ՝ կենցաղն ու պահանջները: Վերջիվերջո հարկավոր է հասկանալ, որ տան գլխավոր զարդը հենց կինն է, ուստի անհրաժեշտ է միշտ ջանքեր գործադրել:

 

3.    Ընդհանուր հոգնածություն

 

Սովորաբար երիտասարդ աղջիկներն օրվա ընթացքում հասցնում են ժամանակ տրամադրել ոչ միայն ուսմանն ու ընկերների հետ շփմանը, այլ նաև երրպագուների հետ սիրախաղին ու ժամանցին: Սակայն ավելի հասուն տարիքում կանանց առօրյան այլ կերպ է լինում: Նրանք ամբողջ ժամանակը վատնում են աշխատանքի, ամուսնու, երեխաների ու տնային գործերի վրա, ուստի  խնամքի ու գրավչության համար ոչ ժամանակ է լինում, ոչ էլ ուժ:

 

Այս դեպքում հարկավոր է պարզապես մի փոքր հանգստանալ և ազատ ժամանակ գտնել, ինչին կարելի է հասնել հասարակ փորձի օգնությամբ: Կարելի է բոլոր հարազատներին ասել, որ ստիպված եք գործուղման մեկնել, սակայն մի քանի օրով որևէ բարեկամին հյուր գնալ: Նման դեպքերում տանը միշտ մաքրություն կտիրի, քանի որ տան անդամները կգիտակցեն, որ կենցաղային հարցերով զբաղվելը մնում է իրենց ուսերին և իրենք այլ ելք չունեն:

 

Այս ամենից կարելի է եզրակացնել, որ եթե կինն օրական մի քանի ժամ ինքն իրեն տրամադրի, ոչ մի լուրջ խնդիր չի առաջանա: Փոխարենը նա կսովորի հանգստանալ, կշփվի ընկերների հետ, հաճելի ժամանակ կանցկացնի և պարզապես կսկսի հաճույք ստանալ կյանքից:

 

4.    Բարդույթներ

 

Տարիքի հետ կնոջ մարմինը նույնպես փոխվում է, ինչի պատճառով կանայք հաճախ չեն ընդունում իրենց արտաքինը: Կանայք շփոթվում են և չեն պատկերացնում, թե ինչպես կարելի է «հրամցնել» իրենց արտաքինը: Նրանց համար շատ ցավոտ է լինում իրենց «հաղթաթղթերը» կորցնելը և նրանք չեն պատկերացնում, թե որտեղից կարելի է նորերը գտնել: Արդյունքում կինն ինքն իրեն սարսափելի անհրապույր է թվում:

 

Այս խնդիրը ցանկալի է լուծել ամենասկզբում՝ սպորտի, ճիշտ սննդակարգի և առողջ քնի միջոցով: Աշխատեք ուղղել հնարավոր ամեն բան, իսկ մնացածը պարզապես ընդունել այնպես, ինչպես կա:

 

Հարկ է հիշել, որ տղամարդիկ նախևառաջ ստանում են կանանցից եկող հուզական ազդակները և միայն դրանից հետո գնահատում նրանց ոտքերի երկարությունն ու սլացիկությունը: Բարձր տրամադրության դեպքում գոտկատեղի սանտիմերտրերն ու ավելորդ կիլոգրամները պարզապես չեն նկատվի:

 

Առհասարակ սեքսուալությունը մի էրոտիկ աուրա է, որի ստեղծման համար պատասխանատու են սեռական ատրակտանտները, իսկ դրանց աշխատանքը խթանելու համար պարզապես հարկավոր է, որ կյանքում տեղ գտնի սեքսը՝ թեկուզ և վիրտուալ: Հարկավոր է լավ սիրավեպեր կարդալ, սիրել ու փայփայել սեփական մարմինը և հիանալ (բարձրաձայն) հայելու մեջ սեփական արտացոլումով:

 

Աշխատեք ձեր շուրջը համապատասխան մթնոլորտ ստեղծել և սեքսուալությունը կրկին կարթնանա՝ անկախ տարիքից: Պարզապես հիշեք, որ առողջ ու հաջողված սեքսը գրավականն է այն բանի, որ ձեր սեքսուալությունը կրկին ծաղկում է:

 

Աղբյուր՝ liza.ua

Просмотров: 1103 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

Կայքում կգտնեք օգտակար խորհուրդներ...


ՏԵՂԵԿԱՑԱ