Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Понедельник, 2017-09-25
Главная » 2017 » Январь » 25 » 7 փաստ, որ անհրաժեշտ է իմանալ անեմիայի մասին
loading...
8:28 PM
7 փաստ, որ անհրաժեշտ է իմանալ անեմիայի մասին


 

 

Հոգնածությունը դա  այնպիսի ախտանշան է, որ կարող է վկայել առողջության հետ կապված ցանկացած խնդրի մասին՝ սկսած ծանրաբեռնվածությունից, վերջացրած սրտային հիվանդությամբ: Սակայն ավելի քան 3 մլ ամերիկացիների համար  այդ հոգնածության  առաջացման հիմքը հանդիսանում է անեմիան:


Ձեզ ենք ներկայացնում 7 փաստ, որոնք  վկայում են այդ «հիվանդության»առկայության մասին:


1. Դա ախտանշան է և ոչ թե հիվանդություն


Արյան կարմիր մասնիկները  շատ կարևոր են մարդու օրգանիզմի համար, քանի որ նրանք են մարդու օրգանիզմի յուրաքանչյուր բջիջ սնում թթվածնով: Անեմիան մի վիճակ է, որը վկայում է այդ մասնիկների անբավարարության կամ հեմոգլոբինի դեֆիցիտի մասին: Մասնագետները անեմիայի առաջացման պատճառի մեկնաբանման համար այն համեմատում են ջերմության հետ, քանի որ ջերմությունը ևս չի հանդիսանում հիվանդություն, սակայն հանդիսանում է ախտանշան, որը վկայում է օրգանիզմում կատարվող մեկ այլ պրոցեսի առկայության մասին:


Ջերմության հիմնական պատճառը հանդիսանում է վարակը, իսկ ահա անեմիայի դեպքում պատճառները կարող են շատ լինել, որոնցից ամենատարածվածը համարվում է երկաթի դեֆիցիտը, որն անհրաժեշտ է հեմոգլոբինի արտազատման համար:  Եթե դուք տառապում եք երկաթի դեֆիցիտի հետևանքով առաջացած անեմիայով, ապա աշխատեք օգտագործել երկաթ պարունակող հավելումներ ու մթերքներ:

 

2. Շատերը չեն էլ  պատկերացնում,ո ր  նրանց մոտ առկա է անեմիա


Չնայած շատերը նկատում են, որ իրենց մոտ առկա է ուժեղ հոգնածություն, սակայն նրանք չեն էլ պատկերացնում, թե ինչի հետևանք է այն: Սակայն առանց համապատասխան միջոցառումների կիրառման անեմիան կարող է բարդանալ և ժամանակի ընթացքում կարող են նկատվել ուժերի լիարժեք կորուստ, քանի որ սիրտը ստիպված է լինում աշխատել ավելի շատ, որպեսզի կարողանա բջիջներն ապահովել թթվածնով: Անեմիայի մնացած ախտանշաներն են հանդիսանում գլխապտույտը, գլխացավերը, ձեռքերի ու ոտքերի անզգայացումը, մարմնի ջերմաստիճանի նվազումը, կրծքում ցավերը, գունատ մաշկը, շնչառության հետ կապված խնդիրները, հաճախակի և անկանոն սրտխփոցը, դյուրագրգռվածությունն և աշխատունակության  ու ուսման որակի նվազումը: Չբուժվելու դեպքում այն կարող է հանգեցնել սրտային անբավարարության:

 

3. Տղամարդիկ տառապում են հազվադեպ, սակայն ավելի ծանր

 

Կանանց մոտ բազմացման շրջանում վտանգ չի ներկայացնում, քանի որ բնական վիճակ է համարվում(կանայք, դաշտանային ցիկլի ու  երեխա ունենալու արդյունքում շատ արյուն են կորցնում, այդ պատճառով այդ հարցի լուծումը բավականին դյուրին է): Անհրաժեշտ է օգտագործել միայն երկաթի պարունակությամբ հավելումներ: Տղամարդկանց մոտ անեմիան համարվում է շատ վտանգավոր ախտանշան ու կարող է վկայել բավականին լուրջ հիվանդությունների առկայության մասին, օրինակ` հաստաղիքի քաղցկեղի:


4. Անեմիան չի սպառնում  բուսակերներին


Պարզվում է, որ այն մարդիկ, ովքեր բուսակեր են կամ շատ հազվադեպ են օգտագործում կենդանական ծագմաբ մթերքներ,   հիմնականում անեմիայով չեն տառապում: Այսինքն մարդիկ պարտադիր չէ որ օգտագործեն  միս, հավի միս, ձուկ, ձու ու կաթ, որպեսզի կարողանան  լրացնեն երկաթի պակասը: Այն հնարավոր է շատ հանգիստ ձեռք բերել նաև ոսպից, լոբուց,  սպանախից, երկաթով հարստացված հացից և չորացրած մրգերից: Զուգահեռ մասնագետները խորհուրդ են տալիս օգտագործել նաև վիտամին С պարունակող մթերքներ, ելակ, բրոկկոլի ու նարնջի հյութ, որոնք կօգնեն շատ արագ յուրացնել երկաթը:

 

5. Անեմիայի դեպքում սուրճ օգտագործել  խորհուրդ չի տրվում


Սուրճը խանգարում է  օրգանիզմի կողմից  երկաթի լավ յուրացմանը: Երկաթով հարուստ հավելումների կամ հաբերի ընդունման դեպքում, խորհուրդ է տրվում սուրճ օգտագործել այն ընդունելուց 1 կամ 2 ժամ հետո:

6. Խորհուրդ չի տրվում անեմիան բուժել ինքնուրույն


Եթե ձեզ մոտ առկա են անեմիայի ազդանշանները, դա չի նաշանակում, որ պետք է անմիջապես սկսեք օգտագործել երկաթի պարունակությամբ հավելումներ, քանի որ, եթե օրգնիզմում առկա չէ երկաթի դեֆիցիտ, ապա դա կարող է շատ տհաճ հետևանքներ առաջացնել, մասնավորապես   փորկապություն ու ստամոքսի խանգարում: Բացի այդ գոյություն ունի մի հիվանդություն ՝ հեմոքրոմատոզոմ, որի դեպքում  յուրացվում է չափից շատ երկաթ: Իսկ նման մարդկանց մոտ երկաթի ավելցուկը կարող է հանգեցնել արթրիտի,  դիաբետի, երիկամային անբավարարության և մի շարք այլ հիվանդությունների: Այդ պատճառով անհրաժեշտ է նախ կատարել արյան  անալիզ:


7. Անեմիայով տառապող մարդկանց մոտ առկա է տարօրինակ ձգտում դեպի սնունդը


Անեմիայով տառապող մարդկանց մոտ հաճախակի առաջանում է տարօրինակ բաներ ուտելու ցանկություն:


Նրանց մոտ հաճախակի սառույց ուտելու ցանկություն է առաջանում, իսկ երբեմն անագամ ծխախոտի մոխիր և այլն: Իհարկե նման տարօրինակ երևույթները, երկաթի մակարդակի վերականգնումից հետո, արագ անցնում են:

 

Աղբյուրը՝   +zdorovie.com

Просмотров: 1199 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar