Ինչ նշանակություն ունի լեզվի մաքրությունը մարդու առողջության համար - 26 Января 2017 - sedablog
Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Понедельник, 2017-02-20
Главная » 2017 » Январь » 26 » Ինչ նշանակություն ունի լեզվի մաքրությունը մարդու առողջության համար
loading...
3:14 PM
Ինչ նշանակություն ունի լեզվի մաքրությունը մարդու առողջության համար


 

 

Լեզուն անչափ կարևոր օրգան է, որը շատ բան կարող է պատմել մարդու առողջական վիճակի մասին: Դրա ձև, գույնը, խոնավությունը, չորությունը, գծերն ու ճաքերը առողջական վիճակի համար շատ կարևոր բնութագրիչներ են:

 

Լեզվի գույնն ու փառը երկու կարևոր ցուցիչ են, որոնք կօգնեն ճիշտ ախտորոշում իրականացնել:

 

Առողջ մարդու լեզուն միշտ լինում է վարդագույն և չի ունենում ավելորդ փառ: Եթե լեզվի վրա փառ է առաջանում և չի անհետանում նույնիսկ մի քանի օր անց, ապա նշանակում է, որ օրգանիզմում որևէ առողջական խնդիր կա:

 

Պարբերաբար լեզուն մաքրելը կօգնի ազատվել ոչ միայն նստվածքներից, այլ նաև կբարելավի համային զգացողությունը, կազատի բերանի խոռոչի տհաճ հոտից, կպաշտպանի ատամներն ու բերանի խոռոչը:

 

Լեզուն պատող բարակ շերտը պարունակում է միլիոնավոր բակտերիաներ, ուստի մարդիկ միշտ գտնվում են տարբեր վարակների զարգացման վտանգի տակ:

 

Բերանի խոռոչի հիգիենան բարելավելու համար հարկավոր է օրական երկու անգամ մաքրել լեզուն: Այդ պրոցեդուրայի համար անհրաժեշտ է ընդամենը 10 վայրկյան, սակայն այն թույլ է տալիս նվազեցնել բերանի խոռոչում գտնվող բակտերիաների քանակը:

 

Լեզուն մաքրելու համար գոյություն ունի հատուկ քերիչ: Այն հարկավոր է մի քանի անգամ զգուշորեն քսել լեզվի մակերևույթին, ողողել բերանի խոռոչն աղաջրով, իսկ այնուհետև լավ լվանալ ջրով:

 

Նյութի աղբյուրը՝ healthyfoodvision.com

Просмотров: 1324 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ՓԱԿԵԼ
http://uraxik.ru/sedaAAAAA.htm