Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Суббота, 2017-12-16
Главная » 2017 » Январь » 26 » Մաշկի խնամք տան պայմաններում. Բուժիչ դիմակ ալոեից
loading...
4:23 PM
Մաշկի խնամք տան պայմաններում. Բուժիչ դիմակ ալոեից

Բոլորը գիտեն ալոե բույսի մասին: Ոմանք լսել են, իսկ ոմանք էլ օգտագործել են հենց գործնականում՝ որպես վերականգնող միջոց: Եվ միշտ էլ արդյունքները սպասվածից լավ են եղել: Բայց բոլորը չէ, որ գիտեն ալոեի՝ կոսմետոլոգիայում օգտագործման մասին: Այս բույսից ստացվել են բազմաթիվ էֆեկտիվ, հուսալի ու հասանելի միջոցներ: Եթե դուք սրա ամսին չգիտեիք, ապա փորձեք սկսել դիմակներից: Տան պայմաններում պատրաստված դիմակն ալոեից կպահպանի բույսի բոլոր օգտակար հատկությունները և մաշկի համար լավ ազդեցություն կունենա:

Ալոեից դեմքի դիմակները կարող են լուծել նույնսիկ այն խնդիրները, որոնցից երկար ժամանակ չէիք կարողանում ազատվել: Ինչպես և խնամքի մյուս միջոցների օգտագործման դեպքում, այդպես էլ այստեղ, հնարավոր չի լինի ստանալ ակնթարթային արդյունք՝ հենց առաջին օգտագործումից հետո: Պահանջվում է մշտական և պարբերական խնամք: Միայն այդ ժամանակ արդյունքը կլինի այն, ինչ ցանկանում եք:

 

Վիտամիններով և օգտակար նյութերով հարուստ լինելն այս միջոցը դարձնում է յուրահատուկ, այսինք հարմար մաշկի բոլոր տեսակների համար և պատրաստ լուծելու ամենաբարդ խնդիրները, որ կարող են առաջանալ: Ալոեի օգնությանը դիմում են այն ժամանակ, երբ կորում է հույսը, և սովորաբար բույսը գերազանց լուծում է բոլոր խնդիրները:

  • Չոր – փափկացնում է, խոնավացնում, ազատում ավելորդ կետերից:
  • Յուղոտ – ազատում է յուղային փայլից, կարգավորում ներմաշկային ճարպի արտազատումը:
  • Նորմալ – ապահովում է պարբերական, նուրբ խնամք, պաշտպանում արտաքին ազդեցություններից, կսնուցում և խոնավացնում:
  • Մաշկ՝ ծերության առաջին նշաններով – հավասարեցնում է գույնը, հարթեցնում աննշան, նոր հայտնվող կնճիռները, վերացնում հոգնածությունը:
  • Զգայուն մաշկ –ամրացնում է մաշկային մակերեսի պաշտպանողական ֆունկցիաները, պաշտպանում է ագրեսիայից. արևի և ջերմային:
  • Խնդրահարույց – վերացնում է գոյացությունները, հակազդում է բորբոքային և ինֆեկցիոն խնդիրներին

Չի կարելի օգտագործել հետևյալ դեպքերում.

  1. Հղիության, կրծքով կերակրելու ժամանակ
  2. Մաշկի մակերեսի յուրահատկության, երբ արյունատար անոթները մոտ են տեղակայված արտաքին մակերևույթին (տելեանգիէկտազիա)
  3. Հիպերտրիխոզ հիվանդության դեպքում:
  4. Ինդիվիդուալ անհամապատասխանության դեպքում
Просмотров: 1707 | Добавил: sedablog1 | Рейтинг: 4.0/1
loading...
Всего комментариев: 0
avatar