Պարանոցի օստեոխոնդրոզի դեմ պայքարելու 8 վարժություն - 26 Января 2017 - sedablog
Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Четверг, 2017-03-23
Главная » 2017 » Январь » 26 » Պարանոցի օստեոխոնդրոզի դեմ պայքարելու 8 վարժություն
loading...
6:03 PM
Պարանոցի օստեոխոնդրոզի դեմ պայքարելու 8 վարժություն

Պարանոցի օստեխոնդրոզի առաջին ախտանշաններն են՝ մեջքի ցավերը, գլխապտույտը, աչքերի առաջ սևանալը, լսողության վատթարացումը կամ աղմուկն ականջներում, ինչպես նաև քայլելիս հավասարակշռության կորուստը: Որպեսզի այս ամենը տեղի չունենա, առաջարկում ենք մի քանի պարզ վարժություններ, որոնք կօգնեն հաղթել օստեխոնդրոզն և  պահպանել առողջությունը:

  1. Իջեցրեք կզակը պարանոցին,  պտտեք գլուխը նախ 5 անգամ աջ, ապա հինգ անգամ ձախ:
  2. Փոքր-ինչ բարձրացրեք կզակը: Նորից գլուխը պտտեք 5 անգամ աջ, ապա հինգ անգամ ձախ:
  3. Թեքեք գլուխը աջ՝ փորձելով ականջը  հասցնել ուսին, կրկին` հինգ անգամ աջ, հինգ անգամ ձախ:
  4. Գլուխն` ուղիղ: Հաղթահարելով պարանոցի լարված մկանների լարվածությունը` կզակը սեղմեք լծային փոսիկին: Այդ ընթացքում գլխի գագաթը վեր է ձգվում: 
  5. Սեղմեք ձեռքի ափը ճակատին  և ձգե՛ք պարանոցի մկանները: Վարժությունը կրկնեք երեք անգամ, 7-ական վայրկյան:
  6. Ձգելով պարանոցի մկանները` ձախ քունքով սեղմեք  ձախ ձեռքի ափին (երեք անգամ, 7-ական վայրկյան): Այնուհետև աջ քունքով սեղմեք աջ ձեռքի ափին: Դարձյալ կրկնեք երեք անգամ, 7-ական վայրկյան:
  7. Կզակն ուղիղ պահեք: Ձեռքերը` ծոծրակին: Ծոծրակով սեղմեք ձեռքերին` երեք անգամ, 7-ական վայրկյան:
  8. Ձեռքերը մատներով միացրեք և մոտեցրեք կզակին: Կզակով սեղմեք ձեռքերին` 3 անգամ, կրկին 7-ական վայրկյան: 
Просмотров: 4991 | Добавил: sedablog1 | Рейтинг: 5.0/1
loading...
Всего комментариев: 0
avatar

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->

ՓԱԿԵԼ