Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Четверг, 2017-11-23
Главная » 2017 » Январь » 26 » Բարձրացնում ենք հեմոգլոբինը՝ առանց միս օգտագործելու
loading...
7:01 PM
Բարձրացնում ենք հեմոգլոբինը՝ առանց միս օգտագործելու

Ինչպես գիտեք, հեմոգլոբինի ցածր մակարդակը կարող է հանգեցնել սակավարյունության: Մեր օրգանիզմը հեմոգլոբին սինթեզելու համար երկաթի կարիք ունի, այդ պատճառով էլ երբ հեմոգլոբինի մակարդակը ցածր է, բժիշկները նշանակում են երկաթ պարունակող պատրաստուկներ և խորհուրդ են տալիս շատ միս ուտել: Բայց դա բոլորովին էլ պարտադիր չէ:

Հեմոգլոբինի մակարդակը կարելի է բարձրացնել նաև հետևյալ մթերքների օգնությամբ՝ ցորենի թեփ, կորեկի (пшено) շիլա, ծիրան, ծիրանաչիր, դառը շոկոլադ, կանաչ խնձոր, խոշոր աղացած ցորենի հաց, կարմիր խաղող, բազուկ, ընդեղեն, նուշ, նուռ, սալոր, սալորի հյութ, չամիչ, ոլոռ, տոմատի հյութ, բրյուսելյան կաղամբ, բրոկկոլի, գետնանուշի յուղ, վարսակի շիլա, արքայախնձոր (կարելի է նաև կոնսերվացված):

Նշված բոլոր մթերքներն էլ հարուստ են երկաթով:

Հեմոգլոբինը բարձրացնելու համար կան նաև հատուկ բաղադրատոմսեր: Թվարկվածներից ընտրեք նրանք, որոնք ավելի հարմար են ձեզ և անընդհատ օգտագործեք՝ որպես օրգանիզմի համար վիտամինների աղբյուր:

1. 1բ հունական ընկույզն ու 1բ հում հնդկաձավարն աղալ, ավելացնել 1բ մեղր և լավ խառնել: Ամեն օր ուտել 1ճ.գ.:

2. Վերցնել հավասար քանակությամբ հունական ընկույզ, ծիրանաչիր, մեղր և չամիչ, աղալ և լավ խառնել: Օգտագործել օրը 1-3ճ.գ.: Այս բաղադրատոմսը ոչ միայն բարձրացնում է հեմոգլոբինը, այլև օրգանիզմն ապահովում է բոլոր անհրաժեշտ վիտամիններով:

3. Վերցնել 1-ական բաժակ սև սալորաչիր, ծիրանաչիր, հունական ընկույզ և չամիչ: Աղալ, ավելացնել 1-2 կեղևով աղացած կիտրոն: Կիտրոնի փոխարեն կարելի է ավելացնել ալոէի հյութ: Օրվա ընթացքում ուտել 1-3ճ.գ.:

4. 100մլ թարմ քամած բազուկի հյութին ավելացնել 100մլ գազարի հյութ, խառնել և խմել: Բարձրացնում է հեմոգլոբինը բառացիորեն 2 օրվա ընթացքում:
5. 1/2բ խնձորի հյութին ավելացնել 1/4բ բազուկի հյութ և 1/4բ գազարի հյութ: Խառնել և խմել օրը 1-2 անգամ:

6. Երեկոյան կես բաժակ հնդկաձավարը լվանալ, վրան լցնել 1բ մածուն, թողնել ամբողջ գիշեր: Ուտել առավոտյան:

7. Կես բաժակ բարձրորակ կարմիր չոր գինին 5-7 րոպե եռացնել ջրային գոլորշու վրա, ավելացնել 1/4բ եղինջի թուրմ և 1ճ.գ. հալած յուղ: Խմել տաք վիճակում:

Առո՛ղջ եղեք:

Просмотров: 2317 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

Կայքում կգտնեք օգտակար խորհուրդներ...


ՏԵՂԵԿԱՑԱ